Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պարի Սեն Ժերմենի» երկրորդ ոչ-ոքին

«Պարի Սեն Ժերմենի»  երկրորդ ոչ-ոքին
07.12.2018 | 02:27

Նախորդ նյութում նշել էինք, որ տասնհինգ տուր պահանջվեց Ֆրանսիայի առաջնությունում, որ գտնվի վերջապես մի թիմ, որն ունակ լինի միավոր կորզելու «Պարի Սեն Ժերմենից»: Եվ ահա, խնդրեմ, երկրորդ անակնկալը, որը, եթե անկեղծ, արդեն անակնկալ էլ չէ: Իսկ ընդհանրապես հաշվետու ժամանակահատվածը, պայմանավորված գավաթային հանդիպումներով, բաժանվեց երկու մասի, ինչը հնարավորություն չի տալիս ամբողջական լինելու ասելիքում, բայց այդպես էլ է լինում: Ամբողջական լինել-չլինելն ավելի շատ պայմանավորված է Իտալիայի գավաթային խաղերի տուրային հանդիպումների բավական երկար ժամանակային միջակայքով:

ԱՆԳԼԻԱ
Առաջնության տասնհինգերորդ տուրում պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեստր Սիթին» արտագնայում մրցել է «ՈՒոտֆորդի» հետ ու հաղթել 2:1 հաշվով, ինչը թիմին հնարավորություն է տվել մրցաշարային աղյուսակում 41 միավորով պահպանելու լիդերությունը:
«Բյոռնլիի» հետ արտագնայում «Լիվերպուլի» հաղթական մրցելույթը (3:1) Յուրգեն Կլոպի սաներին թույլ է տվել չավելացել երկրի գործող չեմպիոնից երկու միավորի կտրվածությունը:
Իր համար սկզբունքային մրցավեճ է ունեցել «Սաուտհեմպտոնին» հյուրընկալած «Տոտենհեմը» (3:1), որը նախորդ տուրում կրած պարտության պատճառով «Արսենալին» թույլ էր տվել մրցաշարային աղյուսակում շրջանցել իրեն: Տնային այս դիմակայությունը Մորիսիո Պոչետինոյի համար եղել է ավելի քան բարեբեր ու ահա թե նաև ինչու: Արտագնայում «Արսենալը» որքան էլ ջանացել է, այդուհանդերձ չի կարողացել կոտրել «Մանչեստր Յունայթեդի» դիմադրությունը (Ունաի Էմերին Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտ է հանել հանդիպման երկրորդ կեսին), որը զինագործների յուրաքանչյուր նոր գոլին պատասխանել է դարպասի պատասխան գրավումով՝ 2:2: Իր հերթին, միայն թե այս անգամ ավելի սուր, սայթաքում է ունեցել «Չելսին», որը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է «Վուլվերհեմպտոնին»: Այս ամենի արդյունքում «Տոտենհեմը» 33 միավորով հանգրվանել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: 31-ական միավորով նրան են հաջորդում «Չելսին» ու «Արսենալը»:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում երկրորդ անընդմեջ ոչ-ոքին արձանագրեց «Պարի Սեն Ժերմենը»: Այս անգամ նրան ատամ ցույց տվողն ու միավոր կորզողը «Ստրասբուրգն» էր՝ 1:1: Ընդ որում, հետաքրքրական է, որ ընթացքում զիջող կողմը եղել են հյուրերը ու պարտությունից խուսափել են շնորհիվ Էդինսոն Կավանիի գոլի: Հիշեցնենք, որ մեկ տուր առաջ էլ մայրաքաղաքցիներից միավոր կորզեց «Բորդոն»: Եվ այդուհանդերձ տասնվեց խաղից հետո 44 միավորով «Պարի Սեն Ժերմենը» շարունակում է մնալ առաջնության առաջին հորիզոնականում՝ միավորների ահռելի թվով առաջ լինելով մերձակա հետապնդողից:
Սակայն «Ստրասբուրգ»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունը չէր, որ կոչված էր լինելու տուրի «ծաղիկը»: Շատ ավելի հետաքրքրական լինելու հայտ էր ներկայացրել «Մոնպելիե»-«Լիլ» մրցակցությունը, որը կարող էր տեղաշարժեր առաջացնել առաջին եռյակի դասավորությունում: Սպասվելիք մրցակցությունում առավել շահեկան կողմերով ներկայացավ հյուր ժամանած «Լիլը», որը մեր հայրենակից Միշել դեր Զաքարյանի մարզած թիմից կորզեց երեք միավոր ու բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ 1:0: «Լիլն» ունի 30 միավոր, «Մոնպելիեն» մնաց եղած 29-ով: Այստեղ չորրորդ հորիզոնականում «Լիոնն» է, որը սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջել է «Ռենին»:

ԻՍՊԱՆԻԱ
Այստեղ մեկնարկել են գավաթային խաղերն ու, այսպես ասած, տեմպից գցել ներքին առաջնությունը: «Բարսելոնը» 4:1 հաշվով հաղթել է «Լեոնեսին» (առաջինում՝ 1:0), «Աթլետիկոն»՝ «Սանտ-Անդրյուին»՝ 4:0 (առաջինում՝ 1:0), «Սևիլիան»՝ «Վիլիանովենսեին» 1:0 (առաջինում՝ 0:0), «Ժիրոնան»՝ «Ալավեսին»՝ 2:1 (առաջինում՝ 2:2), «Ռեալ Սոսիեդադը»՝ «Սելտային»՝ 2:0 (առաջինում՝ 1:1): Այլ թիմերի շարքում երեկ միմյանց հետ հարաբերություններ էին պարզելու Մադրիդի «Ռեալն» ու «Մելիլան», որոնց առաջին դիմակայությունում արձանագրվել է հանդիպման ելքը կանխորոշած 4:0 հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ