Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌԴ-ի հստակ վերաբերմունքը

ՌԴ-ի հստակ վերաբերմունքը
11.12.2018 | 23:22

Մինչ իշխող ուժը վայելում է իր 70 տոկոս քվեն, կարծես դրսից ուշանում է սպասված շնորհավորանքը։ Արևմուտքից եղան առաջին շնորհավորանքները, բայց լուռ է Ռուսաստանը։ Պուտինը դեռ հապաղում է։ Այն դեպքում, որ նա մշտապես առաջին շնորհավորողն էր լինում նախկին իշխանությունների ժամանակ։ Որքան էլ այդ ընտրությունները վիճահարույց լինեին ներհայաստանյան քաղաքական որոշ ուժերի համար։ Իսկ այսօր բոլորն ընդունում են արդյունքները, բացի ՀՀԿ-ից, սակայն ՌԴ-ն դեռ կես խոսք անգամ չի ասում։ Ավելին, ռուսական ԶԼՄ-ներում ոչ միանշանակ գնահատականներ կան, որոնք վկայում են, որ հենց այնպես չէ, որ այդ երկրի ղեկավարությունը «ոտքը» կախ է գցել։ Ռուս քաղաքական գործիչներից ոմանք էլ բավականին կոշտ են արտահայտվել։


Սակայն եթե հավատանք մեր իշխանությունների հավաստումներին, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, շա՜տ տարօրինակ է այս ուշացումը։ Փայլուն հարաբերություների դեպքում ինչու՞ պետք է Պուտինն ակնհայտ վերաբերմունք ցույց տար այս ընտրություններին։ Իհարկե, նորմալ կլիներ, եթե նախկինում ընտրություններից 3-4 օր հետո Ռուսաստանից շնորհավորանք լիներ, սակայն արդյունքների հայտարարումից մեկ ժամ հետո Ռուսաստանն ընդունում էր այդ արդյունքները։ Ստացվում է՝ Ռուսաստանը չի՞ ընդունում Հայաստանի ընտրությունների արդյունքները, չի՞ ճանաչում այսօրվա իշխանությունների լեգիտիմությունը, այդ դեպքում ու՞մ դեմքով է նա Հայաստանի հետ խոսելու։
Անշուշտ, կլինի «ցանկալի» շնորհավորանքը, բայց արդեն այս ուշացումը հստակ վերաբերմունքի նշան է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ