Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԲԸՄ. Աշխարհը կորցրեց հայ ժողովրդի իսկական մարտիկի

ՀԲԸՄ. Աշխարհը կորցրեց հայ ժողովրդի իսկական մարտիկի
20.02.2019 | 14:23

Փետրվարի 18-ին կյանքից հեռացել է ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երբեմնի նախագահ (1989-2002) Լուիզ Մանուկյան-Սիմոնը` 85 տարեկանում։ «Մեծ մարդասեր¸ ստեղծագործ մտքի տեր¸ իր ժողովրդի նվիրյալ գործիչ եւ խիստ բնավորության մեջ ազնվագույն եւ գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն¸ որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության եւ սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները¸ այլեւ օրինակ եւ խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների¸ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում¸ թե՛ Արցախում¸ թե՛ Սփյուռքում», - ասվում է Ռամկավար-ազատական կուսակցության գերագույն խորհրդի տարածած հաղորդագրությունում։
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը Լուիզ Մանուկյան-Սիմոնին բնութագրել է իբրեւ «միշտ իդեալիստական, բայց գործնական, արդյունավետ ու իմաստուն, նա կարողացել է տեսնել անմիջական խոչընդոտներից անդին` գտնելու համար լուծումներ, որոնք կարող են բերել տեւական լուծումներ»։ «Աշխարհը կորցրեց հայ ժողովրդի իսկական մարտիկի», - ասված է ՀԲԸՄ գրառման մեջ։

Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ