Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը, օպտիմալացնելով կառավարությունը, մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը

Նիկոլ Փաշինյանը, օպտիմալացնելով կառավարությունը, մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը
23.03.2019 | 17:40

«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օպտիմալացնելով կառավարությունը, մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը: Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Ըստ գործող օրենքի՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թիվը, որը չի կարող գերազանցել 600-ը, սահմանում է վարչապետը: Հիմա կառավարությունն առաջարկում է 600-ը փոխարինել 750-ով: Վատ գաղափար չէ, մանավանդ որ՝ ՔՊ-ականներին անհրաժեշտ է ինչ-որ աշխատանքով ապահովել»:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ