Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանալու է մարտի 29-ին, Վիեննայում

Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանալու է մարտի 29-ին, Վիեննայում
25.03.2019 | 23:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, մարտի 29-ին` հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրները:

Փաստը, որ մարտի 29-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գտնվելու են Վիեննայում, հաստատում է նաև այդ երկրի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենի պաշտոնական կայքը: Մարտի 29-ին` ժամը 15-ի սահմաններում Ավստրիայի նախագահը Վիեննայի կենտրոնում գտնվող «Հոֆբուրգ» պալատում ընդունելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դրանից երեք ժամ անց Ալեքսանդր վան դեր Բելենը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին», - տեղեկացնում է Ավստրիայի նախագահի կայքը:

Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանալու է մարտի 29-ին, Վիեննայում

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ