Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լիբանանի վարչապետը սրտի վիրահատության է ենթարկվել

Լիբանանի վարչապետը սրտի վիրահատության է ենթարկվել
25.03.2019 | 23:40

Փարիզում ամերիկյան հոսպիտալի բժիշկները հաջողությամբ վիրահատել են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի սիրտը` հայտնել է LBC լիբանանյան հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ բժիշկները ստենտ տեղադրել սրտի աշխատանքը վերականգնելու համար:

«Վարչապետ Հարիրիի անձնական բժիշկը՝ Իսամ Յասինը, հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել, և վարչապետի գտնվում է հիանալի վիճակում»,- նշում է հեռուստաալիքը: Բժիշկն ասել է, որ վիրահատությունը կանխարգելիչ միջոց էր, և Հարիրին կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից և Փարիզում գտնվող իր տուն վերադառնալ արդեն այսօր երեկոյան:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ