Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Ասում են...

Ասում են...
04.06.2019 | 01:50

...թե ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում: Չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ ռեկտորի իրական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «հանգիստ է մտել պրոցեսի մեջ», չի լարում մթնոլորտը, փորձում է փափուկ քաղտեխնոլոգիայով` «ճանկռտելով», հասնել ռեկտորի բաղձալի աթոռին: Միջանկյալ լուծմամբ էլ ԺՊ նոր ռեկտորը` Գևորգյանն է փորձում «սև» գործերն անձամբ անել` ազատվել սորոսականների չսիրած կադրերից, իրենց ազատությունը պահած ազգային մտածողության կրողներից, այդ թվում` Վահագն Վարագյանից, նրա թիմակիցներից: Բոլոր դեպքերում, դիակիզարանների և գերեզմանների վրա «մասնագիտացած», «Բաց հասարակության հիմնադրամներից» պատկառելի գումարներ ստացած, «սորոսականի» համարում ունեցող իմքայլական նախկին ԿԳ փոխնախարարն այդ պոստում նշանակվելու «երկաթյա» պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։ Այդ հեռանկարը խոր զայրույթ է առաջացնում համալսարանի դասախոսա-ուսանողական սեկտորում. վերջիններս ունեն իրենց թեկնածուն և, ի անհրաժեշտություն, լուրջ մարտեր են մղելու համալսարանը սորոսացնելու դեմ:

Դիտվել է՝ 14497

Մեկնաբանություններ