ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի անունները չկան

Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի անունները չկան
17.07.2019 | 12:04

«Հրապարակը» գրում է. «Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ աշխատանքային նիստ է հրավիրել: Չնայած հուլիսի 15-ից ԱԺ-ն արձակուրդ է գնացել, բայց հանձնաժողովը կաշխատի արձակուրդի ընթացքում։ Մեր աղբյուրն ասաց, որ գրեթե ամեն օր աշխատանքային քննարկումներ են անում, նիստերն էլ՝ շաբաթը մեկ անգամ։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը ՊՆ-ից ստացել է ապրիլյանին առնչվող բոլոր փաստաթղթերը եւ հիմա դրանք է ուսումնասիրում։ «Ուսումնասիրությունից հետո կորոշենք՝ առաջինը ում կանչել, ինչ հարցեր տալ եւ այլն»,- ասաց մեր աղբյուրը։


Արցախի ՊԲ-ից դեռ փաստաթղթեր չեն պահանջել։ Երեկվա նիստում չի բացառվել, որ փաստաթղթեր ստանալու համար կդիմեն նաեւ ԱԱԾ-ին: Կազմվել է նաեւ պոտենցիալ «հարցաքննվողների» ցանկը՝ 20-30 անուն։ Ցանկում չկա Սերժ Սարգսյանի անունը, որը Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարն էր այդ օրերին, չկա նաեւ Բակո Սահակյանի անունը։ Բայց կան Արցախի ՊԲ եւ Հայաստանի ՊՆ բարձրաստիճան նախկին եւ ներկա հրամանատարների, զինվորականների, փոխնախարարների անուններ, օրինակ՝ Լյովա Մնացականյան, Սեյրան Օհանյան, Մոսի եւ այլք․ «Դեռ պետք է անմիջական պատասխանատուներին, մասնակիցներին քննենք, նրանց «ցուցմունքներից» պարզ կդառնա՝ կհրավիրե՞նք նոր անուններ, թե՞ ոչ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին»։

Դիտվել է՝ 3478

Մեկնաբանություններ