Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
23.07.2019 | 00:19

...թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով: Ի դեպ, նույն օրերին Վաշինգտոնում կազմակերպված «Առաջնորդների ֆորումին» մասնակցել էր նաև վրացական պատվիրակությունը` Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Արչիլ Տալակվաձեի գլխավորությամբ:


Ասենք, որ Վրաստանի ԱԺ նախագահը, ի տարբերություն Արարատ Միրզոյանի «բուռն և երկարատև» 9 հոգով (ներառյալ պետաիրավականի ներկայացուցիչ Աննա Կարապետյան)` 12-օրյա այցի, ընդամենը հինգ օրով է մեկնել` երկու-երեք պատգամավորների ուղեկցությամբ։ Ընդ որում, ինչպես միշտ, նրանց շատ ավելի լավ են ընդունել և բարձր մակարդակի հանդիպումներ ապահովել, քան Արարատ Միրզոյանին։


Հիշեցնենք` նման պատմություն եղավ ժամանակներ առաջ. Վրաստանի վարչապետին Բրյուսելում՝ Եվրոպայի սրտում, անչափ ջերմ էին ընդունել, քան «իր հեղափոխության» մասին եվրոպացիներին պատմող Նիկոլ Փաշինյանին:

Դիտվել է՝ 17942

Մեկնաբանություններ