Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է

Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է
23.07.2019 | 13:21

2019թ.-ի հունվար-ապրիլին ՌԴ բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Известия»-ն՝ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությանը հղումով: 2019-ի առաջին ամիսներին ՌԴ բնակչության միգրացիոն աճը 98 000 մարդ է կազմել, 2018-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 57 100 է եղել: Ամենից շատ ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից ներգաղթյալների թիվը: 2019-ի հունվարից ապրիլ Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12800 մարդ՝ 2018-ի 4900-ի համեմատ: 2019-ի հունիսի 1-ի դրությամբ ՌԴ է մեկնել Հայաստանի 49 000 քաղաքացի: Բելառուսից և Մոլդովայից ՌԴ միգրացիոն աճը կտրուկ նվազել է:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ