Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սվիտալսկին հեռանում է Հայաստանից

Սվիտալսկին հեռանում է Հայաստանից
23.07.2019 | 13:25

«Հրապարակը» գրում է. «Լեհ դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, 2015-ից Հայաստանում ԵՄ դեսպան, Լեհաստանի նախկին ԱԳ փոխնախարար Պյոտր Սվիտալսկին հեռանում է Հայաստանից։ Վերջին շրջանում նա հրաժեշտի հանդիպումներ է ունենում, իսկ երեկ հրաժեշտի ասուլիս էր հրավիրել։


«Հայաստանում աշխատելու տարիներն իսկապես արդյունավետ համագործակցության տարիներ էին»,- ասել է դեսպանն ու երախտագիտություն հայտնել հայ լրագրողներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար․ «Ուղերձս հետևյալն է՝ պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի և կարծիքների միջև և պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք»»։

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ