Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախում պահպանվել է բարձր տնտեսական աճի ցուցանիշը

Արցախում պահպանվել է բարձր տնտեսական աճի ցուցանիշը
07.09.2019 | 13:50

2018-ը ամփոփել ենք բավականին բարձր տնտեսական աճի ցուցանիշներով, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Այս տարի բարձր աճի տենդենցը պահպանվել է և առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրել ենք 9,6 տնտեսական աճ», - ասաց նա: Պետնախարարի խոսքով՝ տնտեսական աճը հիմնականում ապահովվել են մշակովի արդյունաբերությունն ու էներգետիկան:

«Դրան ի հակառակ՝ հանքարդյունաբերության ոլորտում ունեցանք չնչին նվազում», - ասաց նա: Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ շինարարության հաշվին ապահովվել է 1,5 տնտեսական աճի տոկոսային կետ: Պետնախարարի խոսքով՝ այս տարի Արցախում տեղադրվել է ջրային ռեսուրսների օգտագործման մոնիթորինգի համակարգ: «Գրեթե բոլոր հիդրոէլեկտրակայաններում արդեն իսկ տեղադրված են և մոտ ժամանակներս բոլորում կտեղադրվեն», - ասաց նա:
Պետնախարարը կարևորեց Արցախում կոշիկի արտադրամասի հիմնումը, որը բավականին որակյալ արտադրանք է տալիս: «Ավելի քան ութսուն աշխատատեղ է ստեղծվել այդ ընկերության կողմից, որը տալիս է իր դրական արդյունքները», - ասաց նա:


Գրիգորի Մարտիրոսյանը կարևորեց գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը:

«Ինտենսիվ զարգացման տակ մենք հասկանում ենք, որ պետք է կիրառենք ագրոբիզնեսի այնպիսի մոդելներ, որոնք հնարավորինս կավելացնեն արդյունավետությունը, մասնավորապես, բերքատվությունը կամ մթերատվությունը», - ասաց նա: Պետնախարարի խոսքով` 2018-ի արդյունքներով նռան բերքը ավելացել է 80 տոկոսով, որի գերակշիռ մասը մթերում են հայաստանյան ընկերությունները: Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ 2019-ը Արցախում զբոսաշրջության զարգացման առումով շատ հագեցած էր «Մենք ունեցանք 18000 զբոսաշրջիկ առաջին կիսամյակում, խոսքը միայն արտասահմանյան զբոսաշրջիկների մասին է, որը 18,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», - ասաց պետնախարարը:

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ