Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տեղական ընտրություններ Ռուսաստանում, և՝ ոչ միայն

Տեղական ընտրություններ Ռուսաստանում, և՝ ոչ միայն
08.09.2019 | 13:13

Կիրակի Մոսկվայի ընտրողները կգնան ընտրատեղամասեր՝ ընտրեկու նոր քաղաքակային դումա՝ 45 ընտրատեղամասերում ընտրելով 200 թեկնածուներից: Ընդդիության թեկնածուների մեծ մասը մեկուսացված է ընտրություններից՝ գրում է Ուիլ Ինգլանդը The Washington Post-ում:
Ընտրություններին թույլ չեն տվել մասնակցել բոլոր առաջատար թեկնածուներին, որ կապ ունեն Ալեքսեյ Նավալնու հետ: Դա կասկած չի թողնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:«Միասնական Ռուսաստանը» ևս չի մասնակցում ընտրություններին, համենայն դեպս՝ պաշտոնապես ոչ մի թեկնածու չի առաջադրել: Բայց նոր դումայում կունենա մեծ աջակցություն: Քանի որ կուսակցական բրենդը այլևս հանրաճանաչ չէ ռեգիոններում, բացի մեկից, «Միասնական Ռուսաստանի» անդամները ընտրվում են իբրև անկախ թեկնածուներ: Դա կատարվում է ոչ միայն Մոսկվայում: Ընտրություններ են 18 ռեգիոններում ու 26 քաղաքներում, և «Միասնական Ռուսաստանի» մասնակցությունը դժվար է գտնել:

Օրինակ՝ Խաբարովսկում իշխող կուսակցության թեկնածուները քվեարկվում են «Փոփոխությունների ժամանակ» շարժման անունից, Իրկուտսկում, որտեղ պուտինամետ խումբը կոչվում է «Մեր Իրկուտսկը», Սանկտ Պետերբուրգում, որտեղ նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը ընտրություններին մասնակցում է իբրև անկախ թեկնածու: «Իշխող կուսակցության բացակայությունը Կրեմլի համար հզոր ազդանշան է, որ «Միասնական Ռուսաստանը» փաստացի հանգուցյալ է»՝ գտնում է Կառնեգիի Մոսկվայի կենտրոնի քաղաքագետ Կոնստանտին Գազեն: Նա նշում է, որ ցանկացողները կարող են մտնել ինտերնետ, որտեղ ընդդիմադիր կայքերը բացահայտում են Պուտինի քաղաքական ապարատի անդամներին:
Ռուսաստանի երրորդ քաղաքում՝ Նովոսիբիրսկում Նավալնու հետ կապված ակտիվիստ Սերգեյ Բոյկոն դեռ ընտրական ցուցակում է իբրև քաղաքապետի թեկնածու: «Միասնական Ռուսաստանը» ընտրապայքարում չկա, բայց վերլուծաբան Ալեքսեյ Մազուրը նշում է, որ քաղաքի քաղաքական ու գործարար իստեբլիշմենտը համախմբված է գործող քաղաքապետ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Անատոլի Լոկոտի շուրջ: Այդ կուսակցությունը համարում են անատամ ընդդիմություն, որ ձևացնում է, թե Կրեմլին դեմ է: «Բիզնեսմենները Բոյկոյին չեն համարում իրենց շահերի արտահայտիչ,-ասում է Մազուրը: Նրանք չեն ցանկանում իշխանության հետ հարաբերությունները փչացնել: Դա բիզնեսի համար վատ կլինի»: Բոյկոն գործնականում ֆինանսական աջակցություն չի ստացել և մոըտք չունի տեղական ԶԼՄ-ներ: Այնուամենայնիվ, պաշտոնական հարցումներում նա երկրորդն է 4 թեկնածուներից: Գազեի խոսքով՝ Մոսկվայում փողոցային բողոքները բարոյական հաղթանակ են: Հուլիսի 27-ի կոշտ գրոհից հետո Կրեմլը բացահայտ նահանջել է, որովհետև մարդիկ երկրում վատ ընդունեցին ՆԳՆ զորքերի ու Ռոսգվարդիայի գործողությունները: Գազեն դա վիթխարի հաղթանակ է համարում՝ ոչ Կրեմլը, ոչ ընդդիմությունը չէին սպասում նման արձագանք:


Երեքշաբթի ու չորեքշաբթի դատարանները հուլիսի 27-ի ցույցի մասնակիցներից 4-ին պատժաժամկետ տվեցին, բայց մեղադրանքները հանեցին հինգից, ևս երկուսին ենթարկեցին տնային կալանքի: Դա վկայում է, որ կոշտ միջոցներից հրաժարվել են: Դա նաև լուրջ վնաս է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, որ հավանություն է հայտնել կոշտ միջոցների կիրառմանը, հույս ունենալով դառնալ Պուտինի իրավահաջորդը: Երբ Նավալնու կողմնակիցներին քվեարկության թույլ չտվեցին, Նավալնին մոսկվացիներին կոչ արեց խելացի քվեարկություն անցկացնել՝ ընտրել այն թեկնածուին, որ հաղթանակի լավագույն շանսերն ունի «Միասնական Ռուսաստանի» դրածոյի դեմ: Նրա ոչ բոլոր կողմնակիցներին է դուր գալիս այդ գաղափարը, հատկապես եթե նշանակում է կոմունիստին ձայն տալ: Ոմանք, հավանաբար, փոխարենը կփչացնեն քվեաթերթիկը կամ կմնան տանը:


Ուիլ Ինգլանդ, The Washington Post

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ