Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հան­գու­ցա­լու­ծու­մը կար­ծես թե մոտ է

Հան­գու­ցա­լու­ծու­մը կար­ծես թե մոտ է
13.09.2019 | 01:05

«ԳեոՊ­րո­Մայ­նինգ գոլդ» ՍՊԸ-ի կող­մից շա­հա­գործ­վող Ա­գա­րա­կի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տի աշ­խա­տող­նե­րի գրե­թե ողջ ա­մառ ձգ­վող գոր­ծա­դու­լի հան­գու­ցա­լու­ծու­մը կար­ծես թե մոտ է: Աշ­խա­տող­նե­րի պա­հան­ջը օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով գի­շե­րա­յին ժա­մե­րին աշ­խա­տե­լու, վնա­սա­կար, ա­ռանձ­նա­պես ծանր և ա­ռանձ­նա­պես վնա­սա­կար աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման դի­մաց ի­րենց չտր­վող հա­վե­լավ­ճար­ներն են, աշ­խա­տան­քա­յին, սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին վատ պայ­ման­ներն ու բժշ­կա­կան ա­պա­հո­վագ­րու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը։

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան լեռ­նա­գործ­նե­րի, մե­տա­լուրգ­նե­րի և ոս­կե­րիչ­նե­րի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյան նա­խա­գահ Է­ԴՈՒԱՐԴ ՓԱՀ­ԼԵ­ՎԱ­ՆՅԱ­ՆԸ «Իրա­տես»-ի հետ զրույ­ցում ա­սաց, որ սույն թվի օ­գոս­տո­սի 2-ին կոմ­բի­նա­տում կո­լեկ­տիվ աշ­խա­տան­քա­յին վե­ճի կա­պակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցած գոր­ծա­տու-աշ­խա­տող-արհ­միու­թյուն բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում կող­մե­րը հա­մա­ձայ­նու­թյան ե­կան մի շարք խն­դիր­նե­րի շուրջ, այն է՝ գոր­ծա­տուն հա­մա­ձայ­նել է կազ­մա­կեր­պել և ի­րա­կա­նաց­նել բո­լոր աշ­խա­տող­նե­րի հա­մար բժշ­կա­կան հա­մա­լիր ա­պա­հո­վագ­րու­թյուն, պար­տա­վոր­վել է ստեղ­ծել դրա­մա­կան ֆոնդ, ո­րին կհատ­կաց­վի ա­մե­նա­մյա գու­մար՝ 600 հա­զար դրա­մի չա­փով: Տվյալ ֆոն­դից հիմ­նա­կան աշ­խա­տա­վար­ձին կգու­մար­վի և կվ­ճար­վի նվա­զա­գույն նոր­մա­նե­րը ոչ ի­րենց մեղ­քով չկա­տա­րած աշ­խա­տող­նե­րին լրա­ցու­ցիչ գու­մար, ոչ աշ­խա­տո­ղի մեղ­քով պա­րա­պուրդ ա­ռա­ջա­նա­լու դեպ­քում գոր­ծա­տուն ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված մի­ջին աշ­խա­տա­վար­ձի 2/3-ի փո­խա­րեն տվյալ աշ­խա­տո­ղին կվ­ճա­րի տա­րի­ֆա­յին աշ­խա­տա­վար­ձի 100 %-ի չա­փով: Պա­րոն Փահլևա­նյա­նը հա­վե­լեց, որ դեռևս բա­նակ­ցա­յին փու­լում գտն­վող սո­ցիա­լա­կան բնույ­թի այդ խն­դիր­նե­րը կքն­նարկ­վեն դա­տա­կան կար­գով, քա­նի որ գոր­ծա­տուի կող­մից ե­ղել են աշ­խա­տա­վար­ձի ու­շաց­ման դեպ­քեր:
-Այս պա­հին կոմ­բի­նա­տի ե­ռա­կողմ հանձ­նա­ժո­ղովն իր աշ­խա­տան­քը դեռ չի ա­վար­տել: Հանձ­նա­ժողովն ու­նի մի­ջազ­գա­յին և տե­ղա­կան մաս­նա­գետ­նե­րի փոր­ձաքն­նու­թյան ար­դյուն­քնե­րը, ո­րոն­ցում կոմ­բի­նա­տի աշ­խա­տող­նե­րի հան­դեպ ղե­կա­վա­րու­թյան կող­մից կա­տար­ված խախ­տում­նե­րը գնա­հատ­վել են նվազ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող: Ե­թե գոր­ծեր աշ­խա­տան­քի պե­տա­կան տես­չու­թյու­նը, ինչ­պես պա­հան­ջում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կող­մից վա­վե­րաց­ված ար­դյու­նա­բե­րու­թյու­նում և առևտրում աշ­խա­տան­քի տես­չու­թյան մա­սին 81-րդ կոն­վեն­ցիան, ա­պա նմա­նա­տիպ խախ­տում­ներ չէին ար­ձա­նագր­վի,- ա­սաց պա­րոն Փահլևա­նյա­նը:
Նրա դի­տարկ­մամբ պա­կաս կարևոր չէ նաև ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի 183-րդ հոդ­վա­ծը՝ ո­րով «ծանր, վնա­սա­կար ար­տադ­րու­թյուն­նե­րի, աշ­խա­տանք­նե­րի, մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի և պաշ­տոն­նե­րի ցան­կով նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րե­լու հա­մար աշ­խա­տո­ղին վճար­վում է հա­վե­լում նրա տա­րի­ֆա­յին աշ­խա­տա­վար­ձի ոչ պա­կաս, քան 30 %-ի չա­փով, իսկ ա­ռանձ­նա­պես ծանր, ա­ռանձ­նա­պես վնա­սա­կար ար­տադ­րու­թյուն­նե­րի, աշ­խա­տանք­նե­րի, մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի և պաշ­տոն­նե­րի ցան­կով նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րե­լու հա­մար ոչ պա­կաս, քան 50 % -ի չա­փով», նշ­ված ցան­կե­րը սահ­ման­վում են ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 2010 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 2-ի N 1698-Ն ո­րոշ­մամբ: Խոս­քը վե­րա­բե­րում է հատ­կա­պես բաց և փակ հան­քե­րում աշ­խա­տող բան­վոր­նե­րի աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րին: Ցան­կա­լի և պար­տա­դիր է այս ո­լոր­տի հան­դեպ սահ­մա­նել պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյուն: «Մենք պատ­րաստ­վում ենք դի­մե­լու կա­ռա­վա­րու­թյա­նը, որ­պես­զի նա մի­ջոց­ներ ձեռ­նար­կի օ­րեն­սդ­րա­կան նոր­մե­րի կա­տար­ման հա­մար: Մենք ակն­կա­լում ենք պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյուն»,- ա­սում է Է. Փահլևա­նյանն ու հա­վե­լում, որ պա­կաս կարևոր չեն նաև աշ­խա­տող­նե­րի կյան­քի և ա­ռող­ջու­թյան ա­պա­հո­վագ­րումն ու աշ­խա­տան­քա­յին ու­նա­կու­թյուն­նե­րի ա­տես­տա­վո­րու­մը: Նա հույս հայտ­նեց, որ ա­ռա­ջի­կա­յում «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» օ­րեն­քի նա­խագ­ծում կնե­րառ­վեն այս բա­ցե­րը վե­րաց­նե­լուն միտ­ված օ­րեն­սդ­րա­կան ակ­տեր, ո­րոնք կպաշտ­պա­նեն աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րը, միա­ժա­մա­նակ կարևո­րեց նաև կո­լեկ­տիվ աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:
-Լեռ­նա­մե­տա­լուր­գիա­յի ո­լոր­տը սերտ կապ ու­նի քա­ղա­քա­շի­նու­թյան հետ, ին­չը չպետք է ան­տե­սել: Ե­թե չգոր­ծի Ա­գա­րա­կի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տը, ա­պա քա­ղա­քը չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ, ինք­ներդ եք հաս­կա­նում, նույ­նը վե­րա­բե­րում է Քա­ջա­րա­նի, Կա­պա­նի, Զան­գե­զու­րի կոմ­բի­նատ­նե­րին: Պատ­կե­րաց­րեք, միայն «Զան­գե­զու­րի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նատ» ՓԲԸ-ն վեր­ջին հինգ տա­րի­նե­րին աշ­խա­տող­նե­րի և նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար հատ­կաց­րել է ա­վե­լի քան 1 մի­լիարդ 800 մլն դրամ: Այն­պես չէ, որ աշ­խա­տող­նե­րի խն­դիր­ներն ամ­բող­ջո­վին ան­տես­ված են: Ո­լոր­տի խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ գրու­թյուն­ներ ենք ու­ղար­կել ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը, ե­ղել են հան­դի­պում­ներ, ո­րոնք կլի­նեն շա­րու­նա­կա­կան: Վս­տահ եմ, որ պե­տու­թյու­նը պատ­րաս­տա­կամ է միջ­նորդ հան­դի­սա­նա­լու և ա­ջակ­ցե­լու գոր­ծա­տու-աշ­խա­տող ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի դաշ­տում ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը,- խոսքն ա­վար­տեց Է. Փահլևա­նյա­նը:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 7773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ