Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախի Նախագահը ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտությանը

Արցախի Նախագահը ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտությանը
15.09.2019 | 21:32

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ