Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստան-Բելառուս տնտեսական ինտեգրման մանրամասները

Ռուսաստան-Բելառուս տնտեսական ինտեգրման մանրամասները
16.09.2019 | 11:02

Ռուսաստանը և Բելառուսը մասնակի կմիավորեն տնտեսական համակարգերը։ Ինտեգրման ծրագիրը պետք է իրականանա մեկուկես տարում։ Մինչև 2021-ի հունվար երկրները պետք է միասնական Հարկային և Քաղաքացիական օրենսգիրք ունենան, արտաքին առևտրական ռեժիմ, միասնականացնեն սեփականության հաշվառումը։ Մոսկվան և Մինսկը մտադիր են նաև ձևավորել միասնական սոցիալական երաշխիքներ, միավորել բանկային վերահսկողությունը, նավթի, գազի, էլեկտրաէներգիայի շուկայի և պետական ոլորտների միասնական կարգավորիչ ստեղծել։

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ