Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չզար­մա­նաք, երբ մի մեծ ա­ղե­տի զո­հե­րը դառ­նանք

Չզար­մա­նաք, երբ մի մեծ ա­ղե­տի զո­հե­րը դառ­նանք
20.09.2019 | 01:45
Թշ­նա­մու կամ նրա կոր­ծա­նա­րար ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման առջև Հա­յաս­տա­նի դար­պաս­նե­րը լայ­նո­րեն բաց­ված են: Բա­ցել են վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը և նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը:
ՀՀ նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը, Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, բազ­մա­թիվ ան­ձինք «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյու­նից ու վար­չա­պե­տի շր­ջա­պա­տից, այդ թվում նաև` ԱԺ-ի մի շարք պատ­գա­մա­վոր­ներ, ե­թե ի­րենք ան­մի­ջա­կա­նո­րեն չեն ի­րա­գոր­ծում եր­կի­րը ներ­սից փլու­զե­լու, կոր­ծա­նե­լու գն­դա­պետ Դա­նի ներ­կա­յաց­րած ծրա­գի­րը` շա­րադր­ված գն­դա­պե­տի նո­թե­րում, ինչ­պես նաև ժո­ղո­վուրդ­նե­րի կոր­ծան­ման Ա­լան Դա­լե­սի ծրա­գի­րը, ա­պա առն­վազն լայ­նո­րեն բա­ցել են Հա­յաս­տա­նի դար­պաս­նե­րը նշ­ված ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման հա­մար։ Հետևա­բար մեղ­սա­կից են օ­տար թշ­նա­մու կող­մից մեր ժո­ղովր­դի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող այդ մե­ծա­գույն հան­ցա­գոր­ծու­թյա­նը: Ան­գի­տակ­ցա­բա՞ր են վար­վում նրանք այդ­պես, թե՞ գի­տակ­ցա­բար` ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պար­զե­լու խն­դիրն է, թեև տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ երկ­րի ղե­կա­վար­ներն ան­գի­տակ­ցա­բար չէին կա­րող այդ­պես վար­վել: Ինչ վե­րա­բե­րում է ԱԱԾ-ին, ա­պա վեր­ջինս, ան­շուշտ, կպար­զեր վե­րոն­շյա­լը, ե­թե նոր­մալ պե­տու­թյուն լի­նեինք, և ԱԱԾ-ն ծա­ռա­յեր բա­ցա­ռա­պես մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լուն:
Գն­դա­պետ Դան. ԱՄՆ զին­վո­րա­կան, բա­նա­կում ծա­ռա­յել է 24 տա­րի: Թո­շա­կի է ան­ցել 1995 թ.: Ազ­գու­թյամբ` հրեա: Պե­տա­կան կարևոր հե­տա­խու­զա­կան աշ­խա­տանք­ներ է կա­տա­րել Պարս­ից ծո­ցում, Մեր­ձա­վոր Արևել­քում, Կո­րեա­յում և այ­լուր: Վա­րել է զին­վո­րա­կան կարևոր պաշ­տոն­ներ և՛ շտաբ­նե­րում, և՛ «ռազ­մա­դաշ­տում»: Հայտ­նի է իր քա­ղա­քա­կան բազ­մա­թիվ հոդ­ված­նե­րով: ՈՒ­նի գա­ղա­փա­րա­կիր­նե­րի մեծ խումբ, ո­րը զբաղ­վում է ազ­գա­յին, ռազ­մա­վա­րա­կան, պաշտ­պա­նա­կան ու քա­ղա­քա­կան գլո­բալ հար­ցե­րով:
Որ­պես թի­րախ ըն­տր­ված եր­կի­րը ներ­սից կոր­ծա­նե­լու վե­րա­բե­րյալ գն­դա­պետ Դա­նի նո­թե­րին ծա­նո­թա­նա­լով, տես­նում ենք, որ եր­կի­րը ներ­սից փլու­զե­լու նրա ռազ­մա­վա­րու­թյու­նը շատ հար­ցե­րում կի­րառ­վել և այժմ էլ ա­վե­լի մեծ թա­փով կի­րառ­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում մեր ժո­ղովր­դի ու պե­տու­թյան դեմ: Այդ ռազ­մա­վա­րու­թյու­նը կի­րառ­վել ու կի­րառ­վում է նաև այլ եր­կր­նե­րի դեմ, իսկ թե որ պե­տու­թյուն­նե­րի, ու­ժե­րի կող­մից, կար­ծում ենք, դժ­վար չէ հաս­կա­նալ: Գն­դա­պետ Դա­նի ներ­կա­յաց­րած ծրա­գի­րը մի զենք է, որ կի­րառ­վում է մեր դեմ, ու մե­զա­նից շա­տե­րը գլ­խի չեն էլ ընկ­նում: Ա­հա ըն­դա­մե­նը մեկ հատ­ված՝ գն­դա­պետ Դա­նի ներ­կա­յաց­րած ծրագ­րից. «Օգ­տա­գոր­ծե­լով հան­րա­յին ծրագ­րե­րը, ինչ­պի­սիք են` հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, ռա­դիոն և տպա­գիր մա­մու­լը, դուք կա­րող եք ազ­դել, իշ­խել և վե­րահս­կել հա­սա­րա­կու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան միտ­քը` ձե՛ր ընտ­րած ցան­կա­ցած բնա­գա­վա­ռում։ Այս կոր­ծա­նա­րար ազ­դե­ցու­թյու­նը պետք է նե­րա­ռի «մեկ փլու­զող խում­բը մյու­սի նկատ­մամբ բոր­բո­քե­լու» ռազ­մա­վա­րու­թյու­նը, որ­պես­զի հա­սա­րա­կու­թյան մեջ ա­ռա­ջա­նան ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­ներ։ Անհ­րա­ժեշտ է նաև տա­րա­ծել վար­կա­բե­կող նյու­թեր, անհ­րա­ժեշտ է խարխ­լել ազ­գա­յին ար­ժեք­ներն ու նրա բա­րո­յա­կան սկզ­բունք­նե­րը, ոչն­չաց­նել ցան­կա­ցած հզոր հոգևոր հիմք և ստեղ­ծել լո­յա­լու­թյուն ազ­գա­յին յու­րա­հա­տուկ մշա­կույ­թի նկատ­մամբ։ Սա շատ ա­վե­լի հեշտ գործ է, ե­թե ձեր թի­րա­խա­յին լսա­րա­նում շա­տերն ար­դեն դար­ձել են ծույլ, վատ կրթ­ված, վատ տե­ղե­կաց­ված, չմ­տա­ծող ու ան­տար­բեր։ Ձևա­վո­րել ա­պա­գա սե­րունդ­նե­րին, վե­րահս­կել դա­սագր­քե­րը, դպ­րոց­նե­րը: Աս­տի­ճա­նա­բար ու­սու­ցա­նել այն ե­րե­խա­նե­րին, ո­րոնք հա­մակ­րում են ձեր սկզ­բունք­ներն ու փի­լի­սո­փա­յու­թյու­նը։ Ա­պա­գա սե­րունդ­նե­րին պետք է դարձ­նել մտ­քով, մարմ­նով ու հո­գով թույլ»։
Հա­յաս­տանն այ­սօր ներ­սից փլուզ­ման մե­ծա­գույն սպառ­նա­լի­քի տակ է հայ­տն­վել: Ներ­քին բախ­ման և երկ­րի թու­լաց­ման, փլուզ­ման, ընդ­հուպ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան հրա­վի­րե­լու օ­ջախ­ներ կա­րող են լի­նել ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նկատ­մամբ ըն­թա­ցող դա­տա­վա­րու­թյու­նը, ո­րը գնա­լով վկա­յում է, որ նախ­կին նա­խա­գա­հի նկատ­մամբ քրեա­կան հե­տապն­դու­մը, ե­թե ոչ նաև ար­տա­քին թե­լադ­րան­քի, ա­պա առն­վազն Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան պատ­վե­րի և վրեժխ­նդ­րու­թյան ար­տա­հայ­տու­թյուն է, Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծու­մը թույ­լատ­րե­լը կամ դա թույլ չտ­վող­նե­րին ու­ժի կի­րառ­մամբ հե­ռաց­նե­լը և հան­քի շա­հա­գոր­ծու­մը չար­գե­լե­լը, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը, ո­րը մնում է փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գում, պար­զա­պես հե­տաձգ­վել է հա­ջորդ տա­րվան:
Եվս մեկ ծրա­գիր՝ «Ժո­ղո­վուրդ­նե­րի կոր­ծան­ման մե­ծա­գույն ող­բեր­գու­թյան ծրա­գի­րը», 1953-1961 թթ. ԱՄՆ-ի կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չու­թյան ղե­կա­վար Ա­լան Դա­լե­սը ներ­կա­յաց­րել է Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի Սե­նա­տի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խոր­հր­դի 1945 թ. գաղտ­նի ժո­ղով­նե­րից մե­կի ժա­մա­նակ (տե­ղի է ու­նե­ցել 1945 թ. հուն­վա­րից մինչև ապ­րի­լի 12-ը ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում), որ­տեղ ներ­կա են ե­ղել ԱՄՆ-ի փոխ­նա­խա­գահ Հա­րի Տրու­մե­նը, ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը, ինչ­պես նաև ա­մե­րի­կյան ֆի­նան­սիստ, բիր­ժա­յին սպե­կու­լյանտ, հե­տա­գա­յում քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գոր­ծիչ Բեռ­նարդ Բա­րու­խը:
Կեն­սագ­րա­կան հա­մա­ռոտ տե­ղե­կու­թյուն­ներ. Դա­լես (Dulles) Ա­լան ՈՒել­շի (07.04.1893 թ., ՈՒո­թեր­թաուն, Նյու Յորք նա­հանգ - 21.01.1969, Վա­շինգ­տոն): ԱՄՆ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, ի­րա­վա­բան: 1916-26 թթ. ե­ղել է դի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյան մեջ, այ­նու­հետև ե­ղել է «Սա­լի­վան և Կրոմ­վել» ի­րա­վա­բա­նա­կան խո­շոր ֆիր­մա­յի գոր­ծըն­կե­րը: 1942-45 թթ. գլ­խա­վո­րել է ԱՄՆ-ի քա­ղա­քա­կան հե­տա­խու­զու­թյան հա­մա­կար­գը Եվ­րո­պա­յում: 1947 թ. ծա­ռա­յել է ԱՄՆ-ի Կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չու­թյան (ԿՀՎ) կա­ռույց­նե­րում: 1953-61 թթ. ԿՀՎ-ի տնօ­րենն է ե­ղել: 1959-61 թթ. Կա­րի­բյան ճգ­նա­ժա­մով ԽՍՀՄ-ԱՄՆ ա­տո­մա­յին պա­տե­րազ­մի հրահր­ման կողմ­նա­կից­նե­րից էր: ԽՍՀՄ-ի, ժող-սոց. եր­կր­նե­րի, ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժում­նե­րի դեմ ուղղ­ված ԱՄՆ-ի հե­տա­խու­զա­կան լր­տե­սա­կան-դի­վեր­սիոն գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րից մեկն էր: Լի­նե­լով ԿՀՎ-ի տնօ­րեն, եղ­բոր՝ Ջոն Ֆ. Դա­լե­սի, հետ 1950-ա­կան թթ. մեծ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել ԱՄՆ-ի կա­ռա­վա­րու­թյան հա­կա­խոր­հր­դա­յին կուր­սի ձևա­վոր­ման մեջ:
Ա­լան Դա­լե­սի ամ­բող­ջա­կան ծրագ­րի այս հատ­վա­ծը թարգ­ման­վել է ռու­սե­րե­նից. տես՝«Прав­да» 11.03.1994 г. П.Щ.О.А. Платнов, Терно­вый венец России, М., 2000 г., стр. 431-432: Ա­լան Դա­լե­սի ծրա­գիրն ար­տա­հայ­տող փաս­տա­թուղ­թը տրա­մադ­րել է խոր­հր­դա­յին հե­տա­խու­զու­թյան ա­մե­նա­հին աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը: ԱՄՆ-ի Սե­նա­տի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խոր­հր­դի վե­րոն­շյալ գաղտ­նի ժո­ղո­վի սղագ­րու­թյու­նը Ստա­լի­նին է տրա­մադր­վել դեռևս 1945 թվա­կա­նի ապ­րիլ-մա­յի­սին, բայց գտն­վել է «Հույժ գաղտ­նի» նշ­ման տակ՝ չբա­ցա­հայ­տե­լու հա­մար այն մարդ­կանց, ով­քեր այս հրե­շա­վոր փաս­տա­թուղ­թը փո­խան­ցել են Կրեմ­լին: Խոր­հր­դա­յին հե­տա­խու­զու­թյան վե­րո­հի­շյալ աշ­խա­տա­կի­ցը պատ­մել է նաև, որ Բե­րիա­յի օգ­նա­կան Լյուդ­վի­գո­վի խոս­քե­րով, այդ սղագ­րու­թյու­նը խո­րա­պես վր­դո­վեց­րել է Ստա­լի­նին, ո­րով­հետև մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խոր­հր­դի թշ­նա­մա­կան ծրագ­րե­րը Խոր­հր­դա­յին Միու­թյան հան­դեպ մշակ­վում էին գրե­թե այն օ­րե­րին, երբ ըն­թա­նում էր Յալ­թա­յի խոր­հր­դա­ժո­ղո­վը, որ­տեղ ԱՄՆ-ը խո­սում էր Խոր­հր­դա­յին Միու­թյան հետ իր բա­րե­կա­մու­թյան մա­սին: Ա­հա Ա­լան Դա­լե­սի` ժո­ղո­վուրդ­նե­րի կոր­ծան­ման ծրա­գի­րը, ո­րը, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, ներ­կա­յաց­վել է դեռ 1945 թվա­կա­նին:
«Պա­տե­րազ­մը կա­վարտ­վի, ա­մեն ինչ ինչ-որ կերպ կհան­դարտ­վի, կկար­գա­վոր­վի: Եվ մենք մարդ­կանց հի­մա­րաց­նե­լու ու ա­պու­շաց­նե­լու նպա­տա­կին կնե­տենք այն ա­մե­նը, ինչ ու­նենք` ամ­բողջ ոս­կին, ողջ նյու­թա­կան օգ­նու­թյունն ու ռե­սուրս­նե­րը (ԱՄՆ-ը կամ նրա մի­ջո­ցով աշ­խար­հը կա­ռա­վա­րող ու­ժե­րը մո­տա­վո­րա­պես այդ­պես էլ վար­վե­ցին` թեև ոչ ամ­բող­ջը, սա­կայն հս­կա­յա­կան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ և նյու­թա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րե­ցին մարդ­կանց հի­մա­րաց­նե­լու ու ա­պու­շաց­նե­լու նպա­տա­կով, ընդ ո­րում, ոչ միայն ԽՍՀՄ-ում և Արևե­լյան Եվ­րո­պա­յում, ին­չը հնա­րա­վոր ե­ղավ հատ­կա­պես Գոր­բա­չո­վի` իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո, այլև հենց ԱՄՆ-ում, Արևմտյան Եվ­րո­պա­յում և այ­լուր, այն­տեղ այդ ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը սկ­սե­լով ա­վե­լի վաղ, հի­շենք, թե­կուզ, սեք­սուալ հե­ղա­փո­խու­թյու­նը, ա­ղանդ­նե­րի բուռն ա­ճը և գոր­ծու­նեու­թյան ակ­տի­վա­ցումը- Ա. Հ.):
Մարդ­կա­յին ու­ղե­ղը, բա­նա­կա­նու­թյու­նը ու­նակ է փո­փո­խու­թյան (ով­քեր գի­տեն, թե ինչ են Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նը և 25-րդ կադ­րը, այս հար­ցում որևէ կաս­կած չեն ու­նե­նա- Ա. Հ.): Այն­տեղ քաոս սեր­մա­նե­լով, մենք ի­րենց ի­րա­կան ար­ժեք­նե­րը անն­կատ կփո­խենք կեղ­ծե­րով ու կպար­տադ­րենք նրանց հա­վա­տալ այդ կեղծ ար­ժեք­նե­րին: Ինչ­պես: Մենք կգտ­նենք մեր հա­մա­խոհ­նե­րին, օգ­նա­կան­նե­րին ու դաշ­նա­կից­նե­րին հենց Ռու­սաս­տա­նում (նկա­տի ու­ներ ողջ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը, նե­րա­ռյալ` Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նը, ինչ­պես նաև Արևե­լյան Եվ­րո­պա­յի եր­կր­նե­րը- Ա. Հ.):
Դր­վագ առ դր­վագ կխա­ղարկ­վի աշ­խար­հի ա­մե­նաանհ­նա­զանդ ժո­ղովր­դի կոր­ծան­ման իր ծա­վա­լով մե­ծա­գույն ող­բեր­գու­թյու­նը, իր ինք­նա­գի­տակ­ցու­թյան վերջ­նա­կան, ան­շր­ջե­լի մա­րու­մը: Գրա­կա­նու­թյու­նից և ար­վես­տից, օ­րի­նակ, մենք աս­տի­ճա­նա­բար դուրս կմ­ղենք նրա հա­սա­րա­կա­կան էու­թյու­նը, նկա­րիչ­նե­րին հետ կսո­վո­րեց­նենք, նրան­ցից դուրս կմ­ղենք ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի հո­գու խոր­քում կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րի պատ­կեր­ման ու ու­սում­նա­սիր­ման ցան­կու­թյու­նը: Գրա­կա­նու­թյու­նը, թատ­րո­նը, կի­նոն կպատ­կե­րեն և կփա­ռա­բա­նեն մարդ­կա­յին ա­մե­նա­ցածր ու զազ­րե­լի զգա­ցում­նե­րը: Մենք ա­մեն կերպ կօգ­նենք ու կբարձ­րաց­նենք այս­պես կոչ­ված ար­վես­տա­գետ­նե­րի, ո­րոնք կսկ­սեն գի­տակ­ցու­թյու­նում սեր­մա­նել և մարդ­կանց գլուխ­նե­րը խց­կել սեք­սի, բռ­նու­թյան, սա­դիզ­մի, դա­վա­ճա­նու­թյան, այլ խոս­քով ա­մեն տե­սակ ան­բա­րո­յա­կա­նու­թյան պաշ­տա­մուն­քը (հի­շենք միա­սե­ռա­կան Էլ­թոն Ջո­նի, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նում բնակ­վող լես­բու­հի­նե­րի, գե­յե­րի, բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի հո­վա­նա­վոր­ներ, քա­ջա­լե­րող­ներ, նրանց «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պան­ներ, կա­նա­դա­հայ դե­րա­սա­նու­հի, 1996 թ. «IRMA VEP» ֆիլ­մում ամ­բող­ջո­վին մերկ նկա­րա­հան­ված Ար­սի­նե Խան­ջյա­նի, ԼԳԲՏ-նե­րի «ի­րա­վունք­նե­րի» մեկ այլ պաշտ­պան Սերժ Թան­կյա­նի նկատ­մամբ ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ջերմ վե­րա­բեր­մուն­քը, վեր­ջին եր­կու­սի նկատ­մամբ որ­պես «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» ա­ջա­կից­նե­րի- Ա. Հ.):
Պե­տու­թյան կա­ռա­վար­ման մեջ մենք քաոս և խառ­նաշ­փոթ կս­տեղ­ծենք: Մենք անն­կատ, բայց ակ­տի­վո­րեն ու մշ­տա­պես կօ­ժան­դա­կենք չի­նով­նիկ­նե­րի հի­մա­րու­թյա­նը, կա­շա­ռա­կե­րու­թյա­նը, անս­կզ­բուն­քայ­նու­թյա­նը (այս­տեղ, ինչ­պես ա­սում են, մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ա­վե­լորդ են- Ա. Հ.):
Ազն­վու­թյու­նը և օ­րի­նա­վո­րու­թյու­նը կծաղր­վեն, կդառ­նան ան­ցյա­լի մնա­ցուկ ու ոչ մե­կին այլևս պետք չեն լի­նի: Ստա­հա­կու­թյունն ու լկ­տիու­թյու­նը, սուտն ու խա­բեու­թյու­նը, հար­բե­ցո­ղու­թյունն ու թմ­րա­մո­լու­թյու­նը (ու­շա­դիր դի­տար­կեք հա­յաս­տա­նյան հե­ռուս­տաա­լիք­նե­րի մեծ մա­սը և մեր երկ­րի հատ­կա­պես ներ­կա­յիս ի­րա­կա­նու­թյու­նը- Ա. Հ.), մի­մյանց հան­դեպ ա­նաս­նա­կան վախն ու ա­նա­մո­թու­թյու­նը, այ­լա­խո­հու­թյու­նը, ազ­գայ­նա­մո­լու­թյու­նը և ժո­ղո­վուրդ­նե­րի հա­կադ­րու­մը մի­մյանց. այս բո­լո­րը մենք կսեր­մա­նենք ճարպ­կո­րեն ու անն­կատ: Եվ միայն քչե­րը, շատ քչե­րը կեն­թադ­րեն ու կհաս­կա­նան, թե ինչ է կա­տար­վում: Բայց նման մարդ­կանց մենք կդ­նենք ա­նօգ­նա­կան վի­ճա­կի մեջ, կդարձ­նենք ծաղ­րի ա­ռար­կա, կգտ­նենք մի­ջոց­ներ` նրանց զր­պար­տե­լու և հա­սա­րա­կու­թյան տա­կանք ան­վա­նե­լու:
Այս­պես, սե­րունդ առ սե­րունդ մենք կսա­սա­նենք…
Մենք մարդ­կան­ցով կզ­բաղ­վենք մա­նուկ, ե­րի­տա­սարդ հա­սա­կից, խա­ղա­գու­մա­րը միշտ կդ­նենք ե­րի­տա­սար­դու­թյան վրա (ի դեպ, Նի­կոլ Փա­շի­նյանն էլ «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը» սկ­սեց` «խա­ղա­գու­մա­րը» դնե­լով ե­րի­տա­սար­դու­թյան վրա- Ա. Հ.), կսկ­սենք կազ­մա­լու­ծել ու քայ­քա­յել, բա­րո­յալ­քել ու այ­լա­սե­րել, ա­պա­կա­նել ու պղ­ծել նրան (http://stop-g7.com/archives/616): Մենք նրան­ցից կպատ­րաս­տենք լր­տես­ներ, ա­զատ աշ­խար­հի կոս­մո­պո­լիտ­ներ: Հենց այս­պես էլ մենք դա կա­նենք» (Հա­յաս­տա­նում հի­մա հենց այդ­պես էլ ա­նում են` պատ­րաս­տում լր­տես­ներ, «ա­զատ աշ­խար­հի» կոս­մո­պո­լիտ­ներ):
Հի­շենք. ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը Հա­յաս­տան հրա­վի­րեց միա­սե­ռա­կան, գրե­թե ողջ աշ­խար­հում ոչ միայն որ­պես եր­գիչ, այլև որ­պես այ­լա­սեր­ված հայտ­նի Էլ­թոն Ջո­նին ու նրան ներ­կա­յաց­րեց որ­պես իր ըն­կեր ու բա­րե­կամ, Էլ­թոն Ջոնն ան­ցյալ տա­րի այս­տեղ, նա­խա­գա­հի հրա­վե­րից օգտ­վե­լով, զբաղ­վեց ոչ միայն բա­րե­գոր­ծու­թյամբ, այլև այ­լա­սեր­ման քա­րո­զով և այդ նպա­տա­կով հե­ռա­հար ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման հենք նա­խա­պատ­րաս­տե­լով, նա­խա­գա­հը և վար­չա­պե­տը նրան դա­տա­պար­տե­լու փո­խա­րեն, այ­լա­սեր­վա­ծին ռես­տո­րա­նում ի­րենց կա­նանց հետ ջերմ ըն­դու­նե­լու­թյան ար­ժա­նաց­րին իբրև պատ­վա­վոր հյու­րի:
Նի­կոլ Փա­շի­նյա­նը ԼԳԲՏ-նե­րի առն­չու­թյամբ մի քա­նի խայ­տա­ռակ ե­լույթ­ներ ու­նե­ցավ: Հի­շենք դրան­ցից թե­կուզ մե­կը. Հ1-ի ե­թե­րում 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 5-ի հայտ­նի հե­ռուս­տա­բա­նա­վե­ճի ըն­թաց­քում («ՈՒ­ՂԻՂ. Դե­բատ­ներ՝ 11 ու­ժե­րի ա­ռա­ջին հա­մար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ») այն ժա­մա­նակ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Նի­կոլ Փա­շի­նյա­նը փոր­ձեց ար­դա­րաց­նել իր հա­րա­զատ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Լա­րա Ա­հա­րո­նյա­նին, ՀՀԿ նա­խընտ­րա­կան ցու­ցա­կը գլ­խա­վո­րող, ԱԺ պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու Վի­գեն Սարգ­սյա­նին բա­ռա­ցի ա­սե­լով հետևյա­լը (https://www.youtube.com/watch?v=gPRONKHsF6k). «Էն մար­դը, ո­րին ձե­րոնք տա­րա­ծում են, թե ակ­տի­վիստ ա (նկա­տի ու­նի ակ­տի­վիստ՝ այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյան, ԼԳԲՏ ան­ձանց ի­րա­վունք­նե­րի, նե­րա­ռյալ՝ այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյան «ի­րա­վուն­քի» պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում- Ա.Հ.), չորս ե­րե­խա­նե­րի, չորս ե­րե­խա­նե­րի մայր ա, ըն­տա­նի­քի, ըն­տա­նի­քի, հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մայր ա…»: Կարճ ժա­մա­նակ անց «հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մայր» նույն Լա­րա Ա­հա­րո­նյա­նը Ազ­գա­յին ժո­ղո­վում ա­ռանց ա­մո­թի որևէ նշույ­լի, ս. թ. մար­տի 8-ին բա­ցեի­բաց հայ­տա­րա­րեց` «Մենք նաև տրանս կա­նայք ենք, մենք նաև լես­բի և բի­սեք­սուալ կա­նայք ենք, որ ու­զում ենք կամ չենք ու­զում ե­րե­խա որ­դեգ­րել կամ ու­նե­նալ», այս­պի­սով նաև այ­լա­սեր­ված­նե­րի կող­մից Հա­յաս­տա­նում ե­րե­խա որ­դեգ­րե­լու «ի­րա­վուն­քի» հայտ ներ­կա­յաց­նե­լով:
Նկա­տի ու­նե­նանք նաև, որ Փա­շի­նյա­նը «հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մայր» ան­վա­նեց 2009 թ. հու­նի­սին «Ե­կեք խո­սենք սեք­սի մա­սին» պոռ­նոգ­րա­ֆիան հրա­տա­րա­կած, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան ու քա­ղա­քա­կան կո­ռուպ­ցիա­յի ար­դյուն­քում ան­պա­տիժ մնա­ցած, 2011 թ. Երևա­նում «Հեշ­տո­ցի մե­նա­խո­սու­թյուն­նե­րը» թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցու­մը բե­մադ­րած, Սո­րո­սի հիմ­նադ­րա­մից քա­նիցս ֆի­նան­սա­վո­րում ստա­ցած, «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի հիմ­նա­դիր ու հա­մա­նա­խա­գահ, իր հիմ­նադ­րած ու ղե­կա­վա­րած կազ­մա­կեր­պու­թյան հետ Հա­յաս­տա­նում այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյամբ զբաղ­ված Կա­նա­դա­յի և Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի Լա­րա Ա­հա­րո­նյա­նին:
Հի­շենք նաև` Փա­շի­նյա­նը վեր­ջերս հան­դես ե­կավ Հա­յաս­տա­նի կոր­ծան­ման լր­ջա­գույն վտանգ պա­րու­նա­կող, ինչ­պես նաև հե­ռան­կա­րում մի կող­մից բնա­պահ­պան­նե­րի, բնակ­չու­թյան, մյուս կող­մից ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րի բախ­ման հան­գեց­նող Ա­մուլ­սա­րի ծրագ­րի ի­րա­գործ­ման օգ­տին:
Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը (ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նը, ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը, ինչ­պես նաև ողջ կա­ռա­վա­րու­թյու­նը) ար­դեն իսկ հան­դես են ե­կել ՀՀ-ում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի շու­տա­փույթ վա­վե­րաց­ման օգ­տին, որն ամ­րագ­րում է, այս­պես կոչ­ված, եր­րորդ սե­ռի կար­գա­վի­ճա­կը, հիմք է հան­դի­սա­նում ա­ռա­ջի­կա­յում այ­լա­սեր­ված­նե­րին շատ լայն ի­րա­վունք­ներ տա­լու: Բա­ցի այդ, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան վա­վե­րաց­ման և ըն­դուն­ման դեպ­քում խթա­նե­լու է ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րը, ըն­տա­նիք­նե­րի քայ­քա­յու­մը, նվա­զեց­նե­լու է մեր երկ­րում ա­մուս­նու­թյուն­նե­րի և ծնե­լու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը և այլն:
Ծա­նո­թա­նա­լով վե­րոն­շյալ փաս­տե­րին և առ­կա, միան­գա­մայն լուրջ վտանգ­նե­րին, ինչ­պես նաև «Փա­շի­նյանն ա­ռայ­սօր բառ ան­գամ չի ա­սել, որ դեմ է այ­լա­սեր­ված­նե­րի «ի­րա­վունք­նե­րին»» հոդ­վա­ծում նշ­ված փաս­տե­րին, մի շարք այլ փաս­տե­րի նույն­պես, ո­րոնք այս հոդ­վա­ծում չենք նշում` ըն­թեր­ցող­նե­րին դրան­ցով չծան­րա­բեռ­նե­լու և հրա­պա­րակ­ման ա­ռա­վել մեծ ծա­վա­լից խու­սա­փե­լու նպա­տա­կով, ար­դեն որևէ կաս­կած չի մնում, որ նա­խա­գա­հը և վար­չա­պե­տը, ե­թե ան­գամ ձեռք ձեռ­քի տված, չեն ի­րա­գոր­ծում եր­կի­րը ներ­սից փլու­զե­լու, կոր­ծա­նե­լու գն­դա­պետ Դա­նի ներ­կա­յաց­րած, ինչ­պես նաև ժո­ղո­վուրդ­նե­րի կոր­ծան­ման Ա­լան Դա­լե­սի ծրա­գի­րը, ա­պա առն­վազն թշ­նա­մի­նե­րի առջև լայ­նո­րեն բա­ցել են Հա­յաս­տա­նի դար­պաս­նե­րը նշ­ված ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման հա­մար:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ