Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը որոշել է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք

Թրամփը որոշել է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք
21.09.2019 | 23:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշում է կայացրել՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Թրամփը որոշումն ընդունել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո՝ Մերձավոր Արևելքում դիրքերն ուժեղացնելու անհրաժեշտությունից ելնելով:


«Ամերիկյան ուժերը կատարելու են պաշտպանական առաջադրանքներ: Նրանք հիմնականում կկենտրոնանան հակաօդային և հակահրթիռային պաշտպանության վրա»,- ասել է ԱՄՆ ՊՆ նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ զորակազմը կարող է ավելի ընդլայնվել: Նա ընդգծել է, որ խոսքը «հազարավոր» զինվորներ ուղարկելու մասին չէ: Էսպերը հաստատել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կարծել, որ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների մեջ ներգրավված է Իրանը: «Զինատեսակներն արտադրվել են Իրանում: Հարձակումը Եմենի կողմից չի եղել», - նշել է Պենտագոնի ղեկավարը՝ չհստակեցնելով, թե որտեղից են արձակվել հրթիռներն ու անօդաչուները:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ