Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ղազախստանում բողոքում են Չինաստանի դեմ

Ղազախստանում բողոքում են Չինաստանի դեմ
24.09.2019 | 11:46

Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է 60 մարդու, որ երկու մեծ քաղաքներում բողոքի ակցիայի էին դուրս եկել: Նրանք պահանջում էին Չինաստանի տնտեսական էքսպանսիային վերջ դնել: Հարևան Չինաստանը Ղազախստանի ամենամեծ ներդրողներից ու առևտրային գործընկերներից է, բայց որոշ գործարաններ Ղազախստան փոխադրելու Չինաստանի ծրագրերը բնակչության մի մասը դժգոհությամբ է ընդունում: Ցուցարարներից մեկը Ֆրանս պրեսի լրագրողի հետ զրույցում քննադատել է իշխանություններին, որ տեղական արտադրողներին օգնելու փոխարեն, նախապատվությունը տալիս են չինական ներդրումներին: Ռեյտերի լրագրողը տեսել է՝ ինչպես է Նուր-Սուլթանի ոստիկանությունը ձերբակալում պաստառով տղամարդուն, որի վրա գրված էր,
«Դադարեցնենք չինական էքսպանսիան»: Բողոքի կոչ էր արել Ֆրանսիայում բնակվող ղազախ բանկիր Մուխթար Աբլյազովը: Նա համարվում է Ղազախստանի ընդդիմության առավել նշանակալից դեմքերից մեկը: Նա հեռացել է երկրից 2009-ին, իսկ 2017-ին Ալմա-Աթայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել հանցավոր ընկերակցության ստեղծման և բանկի միջոցները հափշտակելու մեջ ու հեռակա դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
«Չնայած դատախազության բազմակի նախազգուշացումներին, առանձին քաղաքացիներ տրվել են արգելված էքսրեմիստական կազմակերպության սադրիչ կոչերին» հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ-ում, նկատի ունենալով Աբլյազովի «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժումը:


Շաբաթ օրվա հանրահավաքը իշխանությունները չէին արտոնել, բայց ինչպես իրավապահներն են ասում, Ղազախստանում գործնականում հանրահավաքի թույլտվություն ստանալ անհնար է՝ իշխանությունները ամենատարբեր պատճառներ են գտնում մերժելու: Այս շաբաթ Ալմա- Աթայի ու Նուր -Սուլթանի մի քանի բնակիչների կալանավորվեցին10-15 օրով սեպտեմբերի 4-ի ու 5-ի հանրահավաքներին մասնակցության համար:
BBC


Հ.Գ. Կլաուս Խելգե Դոնատը Tageszeitung-ում գրել է, որ Կրեմլի՝ ընդդիմադիր թեկնածուներին մեկուսացնելու մարտավարությունը սկզբում աշխատում էր: Չնայած հաջողությանը՝ պարզ դարձավ՝ քաղաքական ղեկավարության որքան դժվար է կառավարման ղեկը ձեռքում պահել և հրաժարվել բռնության կիրառումից, որ ավելի շատ մարդկանց իրենց դեմ չտրամադրեն: Վերջին տարիներին բազում հանրահավաքներ ու դժգոհության դրսևորումներ են եղել Ռուսաստանի համարյա բոլոր մասերում: Բայց մեծ մասը մնում էր հատվածական ու մեկուսացած: Այդ մեկուսացումը հաղթահարելու փորձը մեծ հաջողություն չի ունենա, բայց կարելի է ազդանշան համարել, որ երիտասարդ սերնդի գիտակցությունը փոխվում է: Առավել կարևոր է, որ ակտիվիստները գիտակցաբար հաշվի են առնում պետական ապարատի բռնաճնշումները: Վախը թուլանում է: Առաջ, ԽՍՀՄ-ի ժամանակներում, դա վերաբերում էր այլախոհների փոքր խմբի: Այնուամենայնիվ, չափազանցություն է մտածել, որ բողոքի այդ ձևն արդեն համակարգի անբեկանելի փոփոխության սկիզբն է, ընդդիմադիր ուժերը ավելի հաճախ են ձախողվում, ինչպես, օրինակ, 2012-ին: Վճռական նշանակություն ունի պետական ապարատի վերաբերմունքը այդ բողոքներին: Կբավարարի դա որոշակի պահանջները, ընդառաջ կգնա դժգոհներին, կօգտագործի նորից Ղրիմի անեքսիայի պես միջոցներ: Ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ եթե կողքից այնպես է թվում, ասես Կրեմլի իշխանության փոքրիկ խումբը ոչ ուժ ունի, ոչ փրկության ծրագիր:
Ի՞նչ է կատարվում եվրասիական տարածքում, որևէ մեկը հասկանու՞մ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ