...թե իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում և իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որևէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։ Հիշենք` որոշ տեղեկություններով` գեներալ Մանվելն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպման ձայնագրությունը, և, շատերի պնդմամբ, նաև դրա համար է այդքան հիվանդություններ ունեցող գեներալը պահվում կալանքի տակ: Հիվանդանոցում երբեմն նրան այցելող իշխանության «էմիսարները» հորդորում, օրինակներ են ցուցանում, ցուցմունք` ազատության դիմաց «բարտերի» սխեմա են առաջարկում Մանվել Գրիգորյանին, սակայն վերջինս չի համաձայնում, «Չէ, ես արդեն կմեռնեմ, իմ ինչի՞ն ա պետք ազատություն. էսա` էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե»: