Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սպիտակում բացվեց Քըրք Քըրքորյանի կիսանդրին

Սպիտակում բացվեց Քըրք Քըրքորյանի կիսանդրին
07.12.2019 | 15:45

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բացվեց ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հոգևորականներ, հյուրեր: Արձանի հեղինակը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն է: Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ առիթ ունեցել է Քըրք Քըրքորյանի հետ հանդիպելու և նվիրելու իր նախկինում արած քանդակը:

«Ես շատ եմ լսել Քըրք Քրքորյանի մեծ գործերի, բարերարությունների մասին և ինքս ինձ համար որոշեցի քանդակել նրան, առանց որևէ սպասումների: Մտածում էի, թե երբ պետք է նա գա, որ նվիրեմ: Անցնում են տարիներ, և ես մի օր հեռուստացույցով տեղեկանում եմ, որ նա ժամանում է Երևան: Հաջորդ օրը գնացի այն հյուրանոց, որտեղ Քըրքը մնում էր, տարա քանդակը, նա այնտեղ չէր, կանգնած սպասում էի: Վերադարձավ, աստիճաններով բարձրանալիս, երբ քանդակը տեսավ, ծնկի իջավ և ասաց շատ-շատ լավ է: Նա հիացած էր այդ աշխատանքով: Տարավ այդ գիպսե քանդակը, սակայն իմ մեջ մնաց մի զգացողություն, որ ինչ-որ մի բան կիսատ է»,-ասաց Լևոն Թոքմոջյանը:


Քանդակագործը երազում էր, որ ինչ-որ մի ծրագիր իրագործեր մեծանուն բարերարի հետ կապված: Այլևս Քըրք Քըրքորյանին չհանդիպեց, և տարիներ անց հնարավորություն եղավ պատրաստել մեծ բարերարի քանդակը և տեղադրել Սպիտակում:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ