Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը սկսել է քողարկված պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ-ը սկսել է քողարկված պատժամիջոցներ կիրառել
10.12.2019 | 11:11

ԱՄՆ-ը վարում է պատժամիջոցների քաղաքականություն ռուսական հրթիռների պատճառով՝ նշում են թուրք բիզնեսմենները: Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում լարումը ազդում է առևտրի վրա: Չնայած ԱՄՆ-ը պաշտոնապես պատժամիջոցներ չի սահմանել կամ էմբարգո չի հայտարարել, թուրքական բիզնեսի նկատմամբ քողարկված պատժամիջոցներ են գործում: «С-400 հրթիռների թեման մշտապես բարձրացվում է բանակցությունների սեղանի շուրջ իբրև պատրվակ»՝ պատմում է Թուրքիայի արտահանողների միության անդամ Ռուստեմ Չետինկայան: Նա ընդգծում է, որ ԱՄՆ-ը, օգտագործելով այդ թեման, խոչընդոտում է երկու երկրների առևտրական հարաբերությունների զարգացմանը: Հիմա ամբողջ աշխարհում է սկսվել պետությունների միջև քաղաքականության ու առևտրի սահմանազատում, բայց ամերիկյան կողմին դա չի վերաբերում՝ գտնում է Չետինկայան: Այդ պատճառով Թուրքիայի ու ԱՄՆ-ի համար դժվար կլինի հասնել նպատակին՝ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի: «С-400-ների պատճառով առևտրի մեջ փոխադարձ քայլերը ձգձգվում են,-շարունակում է Չետինկայան: -Մեզ ասում են՝ եկեք նախ այս խնդիրը լուծենք, հետո բիզնեսը կզարգացնենք»:


Չետինկայան պատմել է նաև թուրքական արտահանման ցուցանիշների մասին՝ օգտակար հանածոների ու բնական քարերի: Նրա խոսքով՝ չինական շուկայում, որ այդ հատվածի համար մեծագույնն է, 2019-ի տվյալներով անկում է: ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմի պատճառով՝ Չինաստանի ղեկավարությունը կրճատում է շինարարական հատվածի վարկավորումը և աջակցում է այն ոլորտներին, որ ամենից շատ են տուժում այդ պատերազմից: Չետինկայան նշում է. «Չինաստանը մեծագույն գնորդն է մեր օգտակար հանածոների ու բնական քարերի: Երկրորդը ԱՄՆ է: Սակայն Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղումը և պետական վարկերի կրճատումը շինարարության ոլորտում հանգեցրել են մեր օգտակար հանածոների ու բնական քարերի Չինաստան արտահանման անկման: Չինաստանն այնքան մեծ գնորդ է, որ նրա կորուստը կարելի է փոխհատուցել միայն 4-5 այլ շուկաներով: Այս տարի մեր օգտակար հանածոների արտահանումը 5% անկում կունենա ու կկազմի 4,3 միլիարդ դոլար, իսկ բնական քարերինը՝ 4%, հասնելով 1,9 միլիարդ դոլարի»: Չնայած Թուրքիան ունի մարմարի աշխարհում մեծագույն պահուստները, չի կարողանում այդ ներուժն օգտագործել անարդյունավետ բրենդինգի պատճառով՝ նշում է Չետինկայան: Իր երկրի ու ընկերությունների բրենդը գրագետ առաջ մղելու անկարողության պատճառով մեկ միավոր ապրանքի գինը ցածր մակարդակի վրա է: Մեկ տոննա մարմարի արտահանման գինը միջինը 261 դոլար է, իսկ Իտալիայում՝ բրենդի արժեքավորման պատճառով՝ կրկնակի բարձր՝ պատմում է Չետինկայան:
Թայլան Բյուկշահին, Sözcü (Թուրքիա)


Հ.Գ. Ասե՞լ էր Թրամփը, որ կկործանի Թուրքիայի տնտեսությունը: Ասել էր: Հիմա ու՞մ են մեղադրում թուրքերը: Թրամփին մերժեցին, Մակրոնին վիրավորում են տետատետ ու հեռակա, ՆԱՏՕ-ի դեմ հեռակա պատերազմում են, սամիթում համաձայնում, ի՞նչ քաղաքականություն է վարում Թուրքիան՝ այս հարցերը թուրքերն իրենք իրենց չեն տալիս ու շարունակում են առաջնորդվել սկզբունքով, որ Էրդողանը անսխալական է, աշխարհն էլ՝ իրենց պարտական: Իսկ Իտալիայի մարմարի դեպքում մոռանում են, որ միայն բրենդի գովազդի հարցը չէ, կա որակի խնդիրը: Համեմատել Իտալիայի մարմարն ու Թուրքիայի մարմարը՝ բնական, թե մշակված, պարզապես անիմաստ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ