ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նիկոլ Փաշինյան. Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը

Նիկոլ Փաշինյան. Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը
13.12.2019 | 23:56

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար՝ ՊՆ 2020-ի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թուրքիան շուրջ 30 տարի շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում։

Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այդ երկրի գործողությունների կապակցությամբ և Թուրքիային քաջալերի, որպեսզի նա վերանայի իր դերը մեր տարածաշրջանում», - ասաց վարչապետը՝ կրկին վերահաստատելով, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայկական բանակն է։


«ՀՀ անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՀՀ զինված ուժերն են։ Կարևոր եմ համարում, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ։ Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն։ Այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությունը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ։ Մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ