Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարո Փայլան. Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան

Կարո Փայլան. Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան
14.12.2019 | 13:54

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը ևս անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քանի որ այս տարածաշրջանում իրագործված հանցանքներըը չեն քննարկվում այս տարածաշրջանում և այստեղ չի վերահաստատվում արդարությունը, դրա համար էլ այն քննարկվում է այլ երկրների խորհրդարաններում: Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», – գրել է Փայլանը թվիթերյան իր էջում։

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ