Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էլի բա­ցատ­րու­թ­յուն չու­նե­ցող վար­կեր

Էլի բա­ցատ­րու­թ­յուն չու­նե­ցող վար­կեր
17.12.2019 | 01:28
Ան­ցած շա­բաթ խոր­հր­դա­րա­նը վա­վե­րաց­րեց չորս վար­կա­յին ծրա­գիր, ո­րոնք, ինչ­պես միշտ, ո­չինչ չա­սող ա­նուն­ներ ու­նեն։ Ընդ­հա­նուր առ­մամբ, Հա­յաս­տանն այդ հա­մա­ձայ­նագ­րե­րով 152 մլն դո­լա­րի վարկ է ստա­նում։ Ար­տա­քին պարտ­քի հեր­թա­կան չա­փա­բաժ­նի ա­վե­լաց­ման միակ հիմ­նա­վո­րու­մը, ըստ իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի, այն է, թե մեզ է­ժան փող են տա­լիս։ Է­ժան, թե թանկ, ի՞նչ կարևոր է, ե­թե պատ­ճա­ռա­բան­ված չէ, թե ին­չի հա­մար են այդ վար­կե­րը։
Քն­նար­կում­նե­րի ողջ ըն­թաց­քում այդ­պես էլ մի հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն չտր­վեց, թե է­ժան փո­ղը մեր ին­չի՞ն է պետք, ե­թե այն, միևնույն է, տո­կոս­նե­րով ենք հետ տա­լու։ Ի դեպ, մինչ այս Փա­շի­նյա­նը հպար­տա­նում էր, թե մեր ար­տա­քին պարտ­քը ոչ միայն չի ա­վե­լա­ցել, այլև նվա­զել է։ Դեռ այս տար­վա սեպ­տեմ­բե­րի սկզ­բին նա այս­պի­սի ֆեյս­բու­քյան գրա­ռում էր ա­րել. «Այս տար­վա օ­գոս­տո­սին 2015-ից ի վեր ա­ռա­ջին ան­գամ ար­ձա­նագր­վել է ար­տա­քին պե­տա­կան պարտ­քի նվազ­ման մի­տում: Ի­հար­կե, պե­տա­կան պարտ­քի նվա­զու­մը ինք­նան­պա­տակ չէ, բայց սա ար­դյունք է այն բա­նի, որ հս­տակ խն­դիր ենք դրել պե­տա­կան մի­ջոց­նե­րը ծախ­սել ար­դյու­նա­վետ: Սա, ի­հար­կե, ո­րո­շա­կիո­րեն դան­դա­ղեց­նում է կա­պի­տալ ծախ­սե­րի տեմ­պը, ո­րով­հետև հա­մա­կար­գը սո­վոր է աշ­խա­տել այլ՝ հայտ­նի կա­նոն­նե­րով։ Սա ճիշտ ճա­նա­պարհ է. թույլ չտալ պե­տա­կան մի­ջոց­նե­րը վատ­նել ա­նո­րակ շի­նա­րա­րու­թյուն­նե­րի և ատ­կատ­նե­րի վրա»: Փաս­տո­րեն, հի­մա Փա­շի­նյանն է սկ­սել «հայտ­նի կա­նո­նե­րով» աշ­խա­տել, իսկ պե­տա­կան մի­ջոց­նե­րի վատ­նումն ու «ատ­կատ­ներն» էլ չեն հիշ­վում։
Իսկ ի­րա­կա­նում ինչ պի­տի ա­ներ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ որ­պես հե­ղա­փո­խա­կան ղե­կա­վար։ Տա­րի­ներ շա­րու­նակ հան­րա­յին օ­րա­կար­գում միշտ քն­նարկ­վող հարց է ե­ղել մեր ար­տա­քին պարտ­քի չա­փը, ո­րը շատ հա­ճախ վտան­գա­վոր է հա­մար­վել։ Ա­մեն ե­կող իշ­խա­նու­թյուն իր ներդ­րումն է ու­նե­ցել մե­ծա­ցող պարտ­քի մեջ, ոչ մե­կը չի քն­նել, թե նախ­կի­նում վերց­րած վար­կա­յին մի­ջոց­նե­րը ինչ­պես են օգ­տա­գործ­վել, ուր են այդ գու­մար­նե­րը, ինչ ծրագ­րեր են դրան­ցով կյան­քի կոչ­վել (ա­վե­լին, կար կա­ռա­վա­րու­թյուն, որ վարկ էր վերց­նում թո­շակ ու աշ­խա­տա­վարձ տա­լու հա­մար)։ Հի­մա ու­նենք 7 մլրդ դո­լա­րը գե­րա­զան­ցող ար­տա­քին պարտք, ո­րը Հա­յաս­տա­նի դեռ չծն­ված ե­րե­խա­յի վզին էլ է փա­թաթ­ված և է­լի մի իշ­խա­նու­թյուն, ո­րը նա­խորդ­նե­րի հե­տագ­ծով է ա­ռաջ ըն­թա­նում։ Մինչ­դեռ հար­կա­վոր էր, նախ ու­սում­նա­սի­րել ար­տա­քին պարտ­քի ողջ պատ­մու­թյու­նը, հաս­կա­նալ, թե այս կամ այն վար­կա­յին հա­մա­ձայ­նագ­րով տր­ված գու­մար­նե­րը ով­քեր են գր­պա­նել, ու, ի վեր­ջո, որ­տեղ են փո­շիա­ցել դրանք՝ ա­ռանց որևէ ար­դյուն­քի։ Ա­հա այս հե­տաքն­նու­թյունն ու գոր­ծըն­թա­ցը կլի­նեին ի­րա­կան կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քար, ոչ թե նախ­կին այս կամ այն չի­նով­նի­կի ըն­դա­մե­նը մի քա­նի մլն դրա­մի յու­րա­ցու­մը, ո­րը այս 1,5 տար­վա ըն­թաց­քում խո­սակ­ցու­թյուն­նե­րի մա­կար­դա­կից դա­տա­կան վճ­ռի չի վե­րած­վել։
Մեծ խոս­տում­նե­րով իշ­խա­նու­թյան ե­կած փա­շի­նյա­նա­կան թիմն այդ­պես էլ ար­մա­տա­կան ոչ մի փո­փո­խու­թյան չգ­նաց, այս դեպ­քում էլ հա­զիվ թե փոր­ձեն ու­սում­նա­սի­րել նախ­կին վար­կա­յին հա­մա­ձայ­նագ­րե­րի ճա­կա­տագ­րե­րը։ Իսկ աշ­խար­հում բա­վա­կան շատ է ա­զատ ար­ժույ­թը, և ֆի­նան­սա­կան կա­ռույց­նե­րը հա­ճախ նաև է­ժան գու­մար են տա­լիս զար­գա­ցող եր­կր­նե­րին, բնա­կա­նա­բար, ո՛չ «սի­րուն աչ­քե­րի» հա­մար։ Սրա­նով այդ ֆի­նան­սա­կան գի­գանտ­նե­րը ոչ միայն ի­րեն­ցից կախ­վա­ծու­թյունն են մե­ծաց­նում, այլև ո­րո­շա­կի պա­հանջ­ներ թե­լադ­րում։ Այն­պես որ, այս ա­ռու­մով իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­ներն է­լի հի­շեց­նում են հայտ­նի ա­սաց­ված­քը. «Լա­վա­գույն նո­րը մո­ռաց­ված հինն է»։ Տվյալ դեպ­քում` «մերժ­ված հի­նը»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 12581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ