Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Ձևավորվել է անհերքելի փաստ

Նիկոլ Փաշինյան. Ձևավորվել է անհերքելի փաստ
23.01.2020 | 01:05

Երբ ձևավորվել է ակնհայտ և անհերքելի փաստ, որ Երևանի քաղաքապետարանին նվիրատվությունների մասով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը չի կարող ընդունվել, մենք որոշել ենք ինքներս մեր քաղաքական դիրքորոշումից նահանջել և գնալ զուտ իրավական ճանապարհով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին՝ թե նախագծի չընդունելը սահմանադրական և քաղաքական մակարդակում հետընթաց չի՞ համարում:

«Իհարկե, քննիչ հանձնաժողովի համար անհրաժեշտ ստորագրություններն ԱԺ-ում հավաքվեցին, ԱԺ-ն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, նաև ԱԺ նախագահը համապատասխան հայտարարություն է արել, արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված բոլոր լծակներից և հնարավորություններից: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծություն է արել և եկել այն եզրակացության, որ տվյալ դեպքում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև այդպիսի հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու»,-ասաց վարչապետը Նա նշեց, թե այդ վերլուծությունն էլ ինքն ուղարկել է Արդարադատության նախարարություն՝ իրավական վերլուծության: «Այնտեղից ինձ ուղարկել են գրավոր տեղեկանք՝ ասելով, որ Երևանի ավագանու հիմնավորումներն իրավական և ճշգրիտ են, որովհետև եթե ՏԻՄ-ին տվել է լիազորություն, չենք կարող դրանք խլել, մանավանդ՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կարող է ձևավորվել ԱԺ լիազորություններին վերաբերող հարցերով: Այդ իրավիճակում մենք երկու ինֆորմացիան էլ ընդունել ենք ի գիտություն, և քաղաքական որոշումն այն է եղել, որ մենք պետք է գնանք իրավական ճանապարհով»,-մանրամասնեց Փաշինյանը:


Բադալյանը նշեց, թե կարձագանքի՝ որպես Երևանի ավագանու նախկին անդամ.
«Այս դեպքում, բացի իրավական ճանապարհից, եթե մենք ավագանուն պատկանող լիազորությունները վերցնում ենք և թեկուզ օրենքով ԱԺ-ն է այդ լծակները օգտագործում՝ իրեն իրավունք վերապահելով քննել այն հարցերը, որոնց լիազորությունը պատկանում է Երևանի ավագանուն, թերահավատություն չե՞նք արտահայտում Երևանի ավագանու նկատմամբ, և իմաստ ունի՞ խառնել այս երկու ուղղությունները»,-հարցրեց պատգամավորը: «Այստեղ նույնիսկ վստահության կամ անվստահության հարց չկա, գոյություն ունի իշխանության տարանջատման հստակ սկզբունք, և ժամանակակից ժողովրդավարությունները հիմնված են իշխանության տարանջատման սկզբունքի վրա: Եթե դա խախտենք, կխախտենք ընդհանրապես պետական կառավարման համակարգը և դրա արդյունավետությունը»,-պատասխանեց վարչապետը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ