Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատ­գա­մա­վոր­նե­րը հար­մար տե­ղա­վոր­վել են հնե­րի ձևած կոս­տ­յու­մի մեջ

Պատ­գա­մա­վոր­նե­րը հար­մար տե­ղա­վոր­վել են հնե­րի ձևած կոս­տ­յու­մի մեջ
31.01.2020 | 11:31

Աշ­խար­հի բո­լոր քա­ղա­քա­գետ­նե­րին, վեր­լու­ծա­բան­նե­րին, փոր­ձա­գետ­նե­րին չի հա­ջող­վել ու դժ­վար թե երբևէ հա­ջող­վի պար­զել, թե, ի վեր­ջո, ով է հաղ­թե­լու նախ­կին­նե­րի ու ներ­կա­նե­րի ան­վեր­ջա­նա­լի պայ­քա­րում: Պարզ ու ան­վի­ճե­լի է, որ այդ պայ­քա­րից միակ տու­ժո­ղը հա­սա­րա­կու­թյունն է: Հե­ղա­փո­խա­կան­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ոգևոր­ված մար­դիկ, որ սպա­սում էին, թե նախ­կին­նե­րի հե­ռա­նա­լուց հե­տո ծո­րակ­նե­րից մեղր է հո­սե­լու, հա­վերն էլ ոս­կե ձվեր են ա­ծե­լու, հաս­կա­նում են՝ սպա­սում­նե­րը չեն ար­դա­րա­նում: Իշ­խա­նու­թյունն ու­նի դրա պա­տաս­խա­նը՝ մե­ղա­վո­րը նախ­կին­ներն են, որ տա­րի­նե­րով կե­ղե­քել են եր­կի­րը, թա­լա­նել են, գռ­փել են, հան­ցա­վոր են ե­ղել և այլն: Սա, կար­ծում եմ, նո­րե­րին միայն բնո­րոշ չէ, քա­ղա­քա­կան պարզ հնարք է, որ օգ­տա­գործ­վել ու օգ­տա­գործ­վե­լու է բո­լոր ժա­մա­նակ­նե­րում:

Պատ­գա­մա­վոր­նե­րի օ­րի­նա­կով կա­րող եմ ա­սել՝ ման­դատ ստա­ցած ե­րի­տա­սարդ­նե­րը հեշ­տու­թյամբ ու հար­մար տե­ղա­վոր­վել են հնե­րի կա­րած կոս­տյու­մի մեջ ու դար­ձել այն, ինչ քն­նա­դա­տել են օր­նի­բուն: Հա­սա­րա­կու­թյու­նից կտր­վե­լու ու մարդ­կա­յին պարզ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շր­ջան­ցե­լու ա­ռու­մով բա­վա­կան «ա­ռա­ջըն­թաց» ու­նեն նրանք: Իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից շա­տե­րը, որ նախ­կի­նում այս կամ այն ձևա­չա­փով չեն կաշ­կանդ­վել լրագ­րող­նե­րի հետ զրույց­նե­րում, այժմ դժ­վա­րու­թյամբ են շփ­վում հա­սա­րա­կու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը կա­պող օ­ղա­կի՝ լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ: Իսկ ա­մե­նա­զա­վեշ­տա­լին այն է, որ վերևից են նա­յում մեզ, ո­մանք էլ` քթ­նե­րը ցցած, ա­ռանց բարևի, հպարտ կեց­ված­քով, քիչ չէ դժ­վա­րու­թյամբ են հա­մա­ձայ­նում հար­ցազ­րույց տա­լուն, դեռ մի բան էլ ի­րա­վունք են վե­րա­պա­հում նա­խա­պես ճշ­տե­լու՝ իսկ ի՞նչ հար­ցեր ենք տա­լու: Ա­յո, սի­րե­լի­ներս, ի­րա­վի­ճակ չի փոխ­վել. ինչ­պես նա­խորդ գու­մար­ման խոր­հր­դա­րան­նե­րում, այն­պես էլ այժմ լրագ­րող­ներս լավ գի­տենք՝ ով­քեր են պատ­րաս­տա­կամ­նե­րը, ով­քեր՝ «ծլ­կող­նե­րը», ով­քեր` ջուր ծե­ծող­ներն ու ով­քեր` լրագ­րող­նե­րի հետ շփ­վելն ի­րենց պատ­վից ցածր հա­մա­րող­նե­րը: Ի­հար­կե, բա­ցա­ռու­թյուն­ներ միշտ կան, ո­րոնք, ցա­վոք, նույն տրա­մադր­վա­ծու­թյունն ու մարդ­կա­յին կեր­պը չկորց­նե­լու պարզ ար­վեստն ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րին չեն փո­խան­ցում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ