Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պոմպեոն Մինսկում՝ դեսպանին կվերադարձնենք, նավթը 100% կապահովենք, պատժամիջոցները դեռ մնում են

Պոմպեոն Մինսկում՝ դեսպանին կվերադարձնենք, նավթը 100% կապահովենք, պատժամիջոցները դեռ մնում են
02.02.2020 | 13:10

ԱՄՆ-ը պատրաստ է հնարավորություններ ստեղծել, որ Բելառուսում «լինի ինքնիշխանություն ու անկախություն», թեպետ Վաշինգտոնում հասկանում են՝ ով է Բելառուսի հարևանը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փետրվարի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը: Վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղարն 25 տարի առաջ է այցելել Մինսկ, իսկ 1994-ին պետքարտուղար Ուորեն Քրիսթոֆերն ուղեկցել է Բելառուս մեկնած նախագահ Բիլ Քլինթոնին:


Կիևից Մինսկ մեկնելուց հետո Մայք Պոմպեոն երկուսուկես ժամ անցկացրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հանդիպման սկզբում ներկա էր և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: «Շատ լավ է, որ Դուք Բելառուսի ու ԱՄՆ-ի միջև տարատեսակ չհասկացվածություններից հետո՝ նախորդ իշխանությունների բացարձակապես անհիմն չհասկացվածություններից, ռիսկ եք արել Մինսկ գալ, տեսնել այս երկիրը՝ ի՞նչ ժողովուրդ է, ի՞նչ մարդիկ են, ի՞նչ բռնապետություն է, ի՞նչ ժողովրդավարություն է՝ շա՞տ է, թե՞ քիչ»՝ ասել է Լուկաշենկոն ԱՄՆ պետքարտուղարին: Նա հասկացրել է, որ Պոմպեոյի այցը անհանգստացնում է Բելառուսի հարևաններին. «Շատ են գրել մեր հարաբերությունների մասին: Եվ թշնամիները, և չարակամները ծաղրում էին, ձեռ էին առնում: Շատ էին գրում և Ձեր մասին, և իմ: Թեման շատ սուր էր, կարծում եմ՝ Արևմուտքում էլ, գուցե նաև ԱՄՆ-ում»: «Դուք պետք է իմանաք, որ նորմալ երկիր եք եկել, որտեղ նորմալ ժողովուրդ է ապրում: Ժողովուրդ ու երկիր, որ պատրաստ է աշխատել կայունության ու խաղաղության համար, համենայն դեպս՝ այս տարածաշրջանում»՝ ասել է Լուկաշենկոն:


Մայք Պոմպեոն սկսել է Բելառուսի ինքնիշխանության աջակցությունից. «Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք հետագայում էլ զարգացնել մեր հարաբերությունները ներդրումների ոլորտում, նաև հնարավորություններ ստեղծել, որ Բելառուսն ինքնիշխան ու անկախ լինի: Ես հասկանում եմ, որ դա Ձեր ուզածն է, ես մի քանի հաշվետվություններ եմ տեսել այդ հարցով: Մենք հասկանում ենք, որ ձեր հարևանները… Դուք երկար պատմություն ունեք Ռուսաստանի հետ: Բայց մենք չենք խոսում նրանց ու մեր միջև ընտրության մասին, մենք խոսում ենք դիվանագիտական հարաբերությունների մասին»: Պետքարտուղարը վստահեցրել է, որ «Մենք կբարձրացնենք մեր դիվանագիտական հարաբերությունները, և առաջիկայում դեսպան կնշանակենք, ու նա այստեղ կլինի»: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Բելառուսում 2008-ի մարտից դեսպան չունի:


Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Մայք Պոմպեոն պատմել է լրագրողներին, որ ԱՄՆ-ը նույնն է թողնում Բելառուսի դեմ պատժամիջոցները հանելու նախկին պայմանները՝ «առաջընթաց մարդու իրավունքների հարցերում, մամուլի ազատություն ու քաղաքացիական հասարակության ուժեղացում»: Նա նշել է, որ Վաշինգտոնը «այդ դաշտում բարելավում է տեսում»: «Պատժամիջոցները օրենքով են ընդունվել: Մենք կքննարկենք՝ ինչպե՞ս են գործում, ի՞նչ պատժամիջոցներ կարելի է հանել և ինչի՞ արդյունքում: Մենք դեռ այդ կետին չենք հասել, բայց այսօրվա պես պահերը, և այս ամենը մեզ մոտեցնում են այդ նպատակին»՝ ասել է Մայք Պոմպեոն:


Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունն Արևելյան Եվրոպան առանց ուշադրության չի թողնի: «Թրամփի՝ America First արտաքին քաղաքականությունը նախևառաջ ուղղված է անվտանգության ուժեղացմանը: Դուք տեսնում եք՝ ինչ ենք արել մենք Ուկրաինայում՝ մեծացնելով ներդրումները: Այդ ամենն արվել է Ուկրաինայում անվտանգությունը մեծացնելու համար: Դա այն է, որ չի կարողացել անել նախորդ վարչակարգը, նրանք լուրջ չեն վերաբերվել անվտանգության ապահովման իրենց պարտականություններին: Մենք կշարունակենք դա անել և Բելառուսում»՝ հայտարարել է Մայք Պոմպեոն:
«Մենք երկար զրուցել ենք տնտեսական հարցերի մասին: Պարոն Լուկաշենկոն ասաց, որ Բելառուսը ինքնիշխան ու անկախ պետություն է, որ չի կարող ինչ-որ երկրի մաս լինել: ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Բելառուսին՝ ստեղծելու սեփական ինքնիշխան պետությունը: Այդ պատճառով՝ էներգառեսւրսների մեր արտադրողները պատրաստ են ապահովել ձեզ անհրաժեշտ նավթով 100%-ով մրցունակ գներով»՝ ասել է Մայք Պոմպեոն: «Մենք աշխարհում էներգակիրների ամենամեծ արտադրողն ենք: Ձեզ միայն պետք է՝ մեզ դիմել ու մեզ ասել»՝ ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:


Բելառուսը, գուցե, «բացարձակապես իդեալական երկիր չէ» մարդու իրովունքների ոլորտում՝ ասել է ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: «Մենք հասկանում ենք, որ պետք է ինչ-որ բարեփոխումներ անենք այս կամ այն ոլորտում: Մենք դա էլ անում ենք: Մենք ՄԱԿ-ի խորհրդատվությամբ մշակել ենք մարդու իրավունքների ազգային ծրագիր, որ հաջողությամբ իրականացվում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների հետ»՝ ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Բելառուսը վարում է «ակտիվ երկխոսություն ԱՄՆ-ի հետ մարդու իրավունքների հարցով, այս երկխոսությունը հանուն երկխոսելու չի վարվում, քննարկվում են կոնկրետ հարցեր ու խնդիրներ, մշակվում են այս ոլորտում իրավիճակի կատարելագործման կոնկրետ միջոցներ»: «Սա քարացած վիճակ չէ, մշտապես զարգանում է: Եվ ես վստահ եմ, որ այն դիրքորոշումները, որտեղ մենք տարբերություններ ունենք, կմերձեցվեն»՝ հայտարարել է Վլադիմիր Մակեյը:
Գենադի Շարիպկին, RFI


Հ.Գ. Սա Բելառուսի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ է, եթե, իհարկե, ստացվի: Փաստացի՝ ԱՄՆ-ը ոչ միայն Ռուսաստանի քթի տակից է տանում Բելառուսը, այլև՝ ԵՄ-ի: Կհանգեցնի՞ դա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից Բելառուսի դուրս գալու, ԱՄՆ-ը դա չի պահանջում, նրան ընդամենը պետք է Ռուսաստանին ցույց տալ, որ ժողովրդավարություն ու ինքնիշխանություն հնարավոր է հաստատել միայն ԱՄՆ-ի օգնությամբ: Բայց ժողովրդավարության ու ինքնիշխանության խորացման հաջորդ քայլով Բելառուսը կունենա այլ նախագահ: Ու Լուկաշենկոն դա գիտի: Փոխարենը՝ Բելառուսը կազատվի Ռուսաստանի կցորդի դերից ու զարգացման հնարավորություն կստանա: Ռուս փորձագետների տեղեկություններով՝ Ռուսաստանը Լուկաշենկոյի առաջ դրել է միասնական պետության ստեղծման հարցը՝ Բելառուսը Ռուսաստանի կազմ մտնելով, ժամանակ է տրվել մինչև ապրիլ: Այսինքն՝ այս կամ այն կերպ՝ Լուկաշենկոն կորցնելու է իշխանությունը: Պոմպեոյի պահանջած փոփոխությունները հենց այնպես չեն լինում ու հետևանքներ են ունենում: Ռուսաստանը դեռ չի արձագանքել Պոմպեոյի ու Լուկաշենկոյի հայտարարություններին: Բայց Բելառուսը երկրորդ Ուկրաինա չի դառնա: Դա միանշանակ է: Ժամանակներն ու պայմանները փոխվել են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ