Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճշմարտության պահը և Ռուսաստանի մանևրները

Ճշմարտության պահը և Ռուսաստանի մանևրները
08.02.2020 | 12:57

Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց կառավարության հետ: «Ճշմարտության պահից» առաջ, ինչպես ինքն անվանեց, նա կտրուկ հայտարարություններ չարեց, բայց բացահայտորեն մեղադրեց անբարեխիղճ դաշնակցին: Բելառուսը երկրորդ ամիսն է ապրում առանց Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերի՝ նավթի ու գազի մատակարարումների վերաբերյալ: Մինսկը փոխհատուցումներ է պահանջում ռուսական հարկային մանևրների համար. Էներգակիրների գնի՝ ինչպես Բելառուսին սահմանակից ռուսական շրջանների: Ռուսական նավթը չի մտնում Բելոռուսի նավթի վերամշակման գործարաններ տարեսկզբից, գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 127 դոլար գինը համաձայնեցված է միայն մինչև փետրվարի վերջ: Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, մամլո ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գազի գինը Բելառուսի համար, ինչպես Սմոլենսկի համար հնարավոր է նույնը լինի, եթե ստեղծվեն վերազգային կառույցներ:
Բելառուսը Ռուսաստանի հարկային մանևրի պատճառով 2019-ին կորցրեց 330 միլիոն դոլար՝ հաղորդեց վարչապետ Սերգեյ Ռումասը: Բելառուսի կառավարության գնահատականով՝ հարկային մանրևը Բելառուսին մինչև 2024-ը կզրկի 8-12 միլիարդ դոլարից: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը չի կարող հրաժարվել ամենակարևորից՝ «հասարակության բոլոր շերտերի եկամուտների առաջընթացիկ աճից»: «Ոչ մի ծրագրից մենք չենք կարող հրաժարվել: Ոչ միայն այն պատճառով, որ այս տարի քննությունների տարի է»,-ասել է Լուկաշենկոն՝ նկատի ունենալով նախագահական ընտրությունների քննությունը: Լուկաշենկոյի խոսքով՝ մերձավոր գործընկերը պարբերաբար խախտում է պարտավորությունները՝ վերջին 13 տարիներին: «Թեպետ ստորագրման ժամանակ մեզ տրվել են ամուր երաշխիքներ: Օրինակ, այս տարի Ռուսաստանը պարտավորվել է միջկառավարական մակարդակով Բելառուսին մատակարարել 24 միլիոն տոննա նավթ՝ ամեն ամիս 2 միլիոն տոննա: Հունվարին մատակարարվել է 500 000՝ ¼-ը: Դուք ինձ զեկուցեք՝ ինչ է արվել, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները»: Նա պահանջում է մշակել «կորուստների փոխհատուցման մեխանիզմ, որ մեր երկիրն անխուսափելիորեն կրում է այս ընթացքում ոչ իր մեղքով»: «Պահանջները հայտնի են՝ Բելառուսի ոչ մի բնակիչ, ոչ մի ձեռնարկություն չպետք է իրենց վրա զգան մեր գործընկերների տարատեսակ մանևրների հետևանքները»՝ ասել է Լուկաշենկոն:


Նա հետաքրքրվել է էներգակիրների այլընտրանքային մատակարարների որոնումների արդյունքներով: «Եվս մեկ անգամ, արդեն հրապարակավ կկրկնեմ՝ նավթավերամշակող բոլոր գործարանները պետք է աշխատեն: Մենք պետք է նավթամթերքով ապահովենք ոչ միայն ներքին շուկան, ինչպես հիմա է, այլև կատարենք մեր պարտավորությունները արտաքին շուկայում պայմանագրերով, այսինքն՝ նավթամթերքների վաճառքը Եվրոպային, Ուկրաինային, այլ երկրներին»՝ ասել է Լուկաշենկոն: Նորվեգական նավթի առաջին խմբաքանակը՝ 80 000 տոննա, Բելառուս է եկել լիտվական Կլայպեդայով: Լիտվան ու Լեհաստանը պատրաստ են օգնել բելառուսներին՝ ինչպես Մինսկում հայտարարել է ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը: Փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ 100 տոկոսով պատրաստ են Բելառուսը նավթով ապահովել «մրցակցային գնով»: Կառավարության հետ խորհրդակցությունից հետո նախագահի ինքնաթիռը ուղղվեց Սոչի: Փետրվարի 4-ին Ալեքսանդր Լուկաշենկոն անոնսել էր Պուտինի հետ հանդիպումը. «Ես այսպես եմ հասկանում ու ուղիղ ասելու եմ՝ ճշմարտության պահը եկել է: Մենք նրա հետ ստեղծել ենք լավ հարաբերություններ, մենք այդ հարաբերությունների ճարտարապետներն ենք եղել, մե՞նք պիտի քանդենք մեր քաղաքական կարիերայի ավարտին: Մենք հավերժ չենք: Ի՞նչ ենք թողնելու մեզնից հետո՝ սա է հարցը»:
RFI


Հ.Գ. Այսօր Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպելու են Սոչիում: Բելառուսի նախագահն ամեն ինչ արել է՝ նավթի ու գազի գինն իջեցնելու համար՝ քաղաքական շանտաժի բոլոր նախադրյալները կան՝ նորվեգական նավթը, Մայք Պոմպեոյի խոստումները, բայց դա այն զենքը չէ, որ պիտի զինաթափի ՌԴ նախագահին, հակառակը՝ Պուտինը կարող է ասել՝ գնացեք ու մրցակցային գներով միջազգային ասպարեզում ձեզ համար մատակարար գտեք: Նա կարող է մտածել՝ «Ու՞ր պիտի Բելառուսը գնա սուզանավից»: Լուկաշենկոն ճիշտ է՝եկել է ճշմարտության պահը: Բայց նախ՝ իր ու Բելառուսի, հետո՝ Պուտինի ու Ռուսաստանի հետ պարզելու գազի, նավթի, ինքնիշխանության գինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ