Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուվրում Լեոնարդո դա Վինչին ռեկորդ է գրանցել

Լուվրում Լեոնարդո դա Վինչին ռեկորդ է գրանցել
27.02.2020 | 14:53

Լուվրից հայտնել են, որ ռեկորդային թվով մարդիկ (մոտ 1.1 մլն) են այցելել՝ տեսնելու Լեոնարդո դա Վինչիի ցուցադրությունը, որը փակվելու է երկուշաբթի:
France24-ը տեղեկացնում է՝ ցուցահանդեսը, որը նվիրված է Վերածննդի դարաշրջանի հանճարի մահվան 500-ամյա տարելիցին, երկու անգամ ավելի շատ այցելուների է գրավել՝ աշխարհի ամենից շատ այցելություններ ունեցող թանգարանի նախորդ մեծ ցուցադրության համեմատ: 2018-ին 540 000 մարդ էր այցելել թանգարան՝ տեսնելու 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի հետահայաց ցուցադրությունը: Լեոնարդո դա Վինչիի աշխատությունները, որ ներկայացվել էին Լուվրի անգերազանցելի հավաքածուից, տեսնելու համար ռեկորդային թվով մարդիկ նախապես էին տոմսեր ձեռք բերել: «Մոնա Լիզան» բացակայել է ցուցադրությունից, քանի որ կազմակերպիչները վախենում էին մարդկանց բազմությունը վերահսկելու խնդրի առաջ կանգնելուց: «Չքնաղ Ֆերոնիերան» և «Հովհաննես Մկրտիչը» կտավները 120 գործերի շարքում էին, որ ներկայացվել են հոկտեմբերին բացված ցուցահանդեսի ժամանակ:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ