Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

SOCAR-ը հաստատել է Բելառուսին նավթի մեկ լցանավի տրամադրումը

SOCAR-ը հաստատել է Բելառուսին նավթի մեկ լցանավի տրամադրումը
27.02.2020 | 14:56

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մոտ ժամանակներս Բելառուսին մեկ լցանավ նավթ կմատակարարի, երկրորդի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։ «Բելնեֆտեխիմ» կոնցերնի մամլո քարտուղար Տիշչենկոն հայտարարել էր, որ SOCAR-ը Բելառուսին նավթի երկու լցանավ կմատակարարի Օդեսայի նավահանգիստ՝ Օդեսա-Բրոդի խողովակաշարով հետագա տեղափոխման համար։ «Տվյալ պահին մենք հաստատում ենք բելառուսական կողմին մեկ լցանավի վաճառքի պայմանագիրը, գործարքը կիրականացվի մոտ ժամանակներս։ Երկրորդ լցանավի շուրջ դեռևս բանակցություններ են ընթանում»,- հայտարարել է Ահմեդովը։

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ