Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Կոչ եմ անում, որ բոլորն իրենց բնականոն կյանքով ապրեն

Նիկոլ Փաշինյան. Կոչ եմ անում, որ բոլորն իրենց բնականոն կյանքով ապրեն
27.02.2020 | 14:57

Հայաստանում կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք դեռևս չկա, կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ասաց, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը բուժվում են, դրանց մեծ մասը՝ ինքնուրույն, բժշկական միջամտության կարիք չկա։

«Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, մոտավորապես հինգ տոկոս են կազմում ծանր դեպքերը»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով աշխարհում և տարածաշրջանում հիվանդացության վիճակագրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց զգոնությունը չթուլացնել։ Նա ասաց, որ բացառվում է, որ լինի տեղեկատվություն, և ՀՀ կառավարությունն այդ տեղեկատվությունը հանրությունից թաքցնի։ «Ես կոչ եմ անում, որ բոլորն իրենց բնականոն կյանքով ապրեն, այս պահին որևէ անհանգստանալու բան չունենք։ Եթե որևէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը օր առաջ այդ մասին կհայտարարի»,- նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ