Տեսակ-տեսակ ուտելիքներից սպաները նույնպես պետք է օգտվեն
06.03.2020 | 01:18
Կասկածից վեր է, որ զորամասերում, որտեղ սննդի մատակարարումը մասնավոր ընկերություններին է հանձնվել, զինվորները շատ ավելի գոհ ու կուշտ են: Անգամ ամենաքմահաճ երիտասարդներն ընտրության հնարավորություն ունեն, ու ծնողների մտավախությունը, թե որդին կարող է սոված մնալ, որովհետև, ենթադրենք, սոխով ապուրներ չի սիրում, այժմ անտեղի է: Ցավալին այն է, սակայն, որ նորացված ճաշացանկը միայն ժամկետային զինծառայողների, վերակարգում գտնվող սպաների ու պայմանագրայինների համար է: Իսկ այն սպաներն ու պայմանագրային զինծառայողները, որ վերակարգում չեն գտնվում, ստիպված են զորամասի տարածքից դուրս ընդմիջում անել: «Մի քանի տարի առաջ զորամասերի բոլոր զինծառայողները՝ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան սպան, օգտվել են նույն ճաշարանից, բայց վերջին տարիներին «իրավիճակ է» փոխվել: Հանուն արդարության պետք է ասել, որ այն ժամանակ, երբ բանակում սննդի կազմակերպմամբ տվյալ զորամասն է զբաղվել, սպայական անձնակազմը, որպես կանոն, չի օգտվել ճաշարանից: Եվ ստացվել է այնպես, որ ճաշարանի աշխատակիցներն ամեն անգամ անտեղի հավելյալ սնունդ են պատրաստել,- ասաց «Իրատեսի»՝ բանակին մոտ կանգնած աղբյուրն ու հավելեց,- մոտ երկու տարի առաջ բարձրաստիճան զինվորականներից մեկը զորամասերից մեկում նկատել է, որ սպաները չեն օգտվում ճաշարանից, բարկացել է ու որոշել՝ չհոգալ սպայական անձնակազմի ընդմիջման հարցը»:
Ըստ մեր զրուցակցի՝ անկախ ամեն ինչից՝ սպաներին նույնպես զորամասերում ճաշելու հնարավորություն պետք է տալ: Այլապես ստացվում է, որ զինվորին անվճար, համեղ, տեսակ-տեսակ սնունդ է հասնում, սպային՝ ոչ. «Դա նույնն է, թե տունը վերանորոգող բանվորին հաց տաս, վարպետին սեղանի մոտ չհրավիրես: Ի վերջո, մեր սպաներին պետք է լավ նայենք, մտածենք նրանց մասին: Նրանք այսօր առանց այն էլ թիրախավորված են բանակի առօրյայից, խնդիրներից, հոգսերից ու, առհասարակ, բանակից բավական անտեղյակ մարդկանց կողմից: ՈՒ գոնե այսկերպ փոքրիկ ժեստ անելը, հավատացնում եմ, բավական մեծ բան կլինի»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ