Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թո­րո­ս­յա­նի փա­փուկ բար­ձը չօգ­նեց

Թո­րո­ս­յա­նի փա­փուկ բար­ձը չօգ­նեց
20.03.2020 | 03:27

Очень вырос в целом мире
Грип­па вирус, три-че­тыре,
Ширится, растёт забо­ле­вание.
Если хи­лый, сразу в гр­об,
Сох­ранить здоровье чт­об,
Применяйте, люди, обти­рание.

Վլա­դի­միր Վի­սոց­կին երբ ստեղ­ծում էր այս տո­ղե­րը, ո՜վ գի­տի ինչ տի­պի վի­րուս էր տա­րած­ված աշ­խար­հում այդ ժա­մա­նակ։ Վի­րուս­նե­րը միշտ էլ ե­ղել են, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում։ Մեր օ­րե­րում տոն տվողն ու մարդ­կանց (իշ­խա­նա­վոր, թե շար­քա­յին) գոր­ծո­ղու­թյան մեջ դնո­ղը կո­րո­նա­վի­րուսն է։
COVID-19-ը շատ եր­կր­նե­րի ստի­պել է մե­կու­սաց­վել։ Ար­դեն 4 օր է, ինչ Հա­յաս­տա­նում էլ է հայ­տա­րար­ված ար­տա­կարգ դրու­թյուն։ Ինչ խոսք, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ար­տա­կարգ դրու­թյու­նը անհ­րա­ժեշ­տու­թյուն էր, սա­կայն ար­դյոք Հա­յաս­տա­նը չէ՞ր կա­րող խու­սա­փել այս ծայ­րա­հեղ մի­ջո­ցից։ Գու­ցե կա­րո­ղա­նար, ե­թե ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար ԱՐՍԵՆ ԹՈ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ փա­փուկ բարձ չդ­ներ կա­ռա­վա­րու­թյան գլ­խի տակ։ Հի­շեց­նենք` նա­խա­րա­րը հոր­դո­րում էր ար­տերկ­րից ժա­մա­նած մարդ­կանց ինք­նա­մե­կու­սաց­վել։
Կա­ռա­վա­րու­թյան ար­տա­հերթ նիս­տից հե­տո ա­սու­լի­սում նա­խա­րա­րին հարց­րինք` ար­դյո՞ք այլ պատ­կեր չէինք ու­նե­նա, ե­թե Հա­յաս­տան ժա­մա­նած մարդ­կանց ինք­նա­մե­կու­սաց­ման չու­ղար­կեին, այլ նրանց մե­կու­սա­ցու­մը օ­դա­նա­վա­կա­յա­նից կազ­մա­կեր­պեր պե­տու­թյու­նը, հնա­րա­վոր է և ար­դյունքն ա­վե­լի լա­վը լի­ներ։
Նա­խա­րա­րի պա­տաս­խանն ա­վե­լի քան զար­մա­նա­լի էր. «Կա­րող էր ա­վե­լի վատ ար­դյունք ու­նե­նա­յինք»։ Եվ որ­պես­զի մեզ չմե­ղադ­րեն են­թադ­րու­թյուն­ներ ա­նե­լու մեջ` նա­խա­րա­րին խնդ­րե­ցինք ա­վե­լի հս­տակ պա­տաս­խա­նել մեր հար­ցին։ «Դա հարց չէ, դա Ձեր կար­ծիքն է, շնոր­հա­կա­լու­թյուն»,- ա­սաց նա­խա­րա­րը։ Երբ հա­մա­ռե­ցինք` պա­տաս­խա­նի ակն­կա­լի­քով, հն­չեց Թո­րո­սյա­նի ա­ռար­կու­թյուն չըն­դու­նող եզ­րա­հան­գու­մը` ձեր հար­ցը պա­տաս­խան չի են­թադ­րում։ Երևի մեր հար­ցը նա­խա­րա­րի սր­տով չէր։ Հա­մե­նայն դեպս, չենք կար­ծում, որ պարզ հար­ցը նա­խա­րա­րին հաս­կա­նա­լի չե­ղավ։ Եվ ե­թե նա­խա­րարն ա­վե­լի հս­տակ պա­տաս­խա­ներ մեր հար­ցին, մենք ստիպ­ված չէինք լի­նի են­թադ­րու­թյուն­ներ ա­նե­լու։ Հա­մա­ձայ­նեք, երբ նա­խա­րարն ա­սում է, թե «Կա­րող էր ա­վե­լի վատ ար­դյունք ու­նե­նա­յինք», ա­պա ստաց­վում է, որ ժո­ղո­վուր­դը պե­տու­թյան վրա չի կա­րող հույս դնել։ Այ­սինքն, ե­թե պե­տու­թյու­նը զբաղ­վեր մարդ­կանց մե­կու­սաց­ման հար­ցով, ա­պա մեր ժո­ղո­վուր­դը կա­րող էր կոր­ծան­վե՞լ։ Հետևա­բար, ազ­գը պետք է շնոր­հա­կալ լի­նի, որ պե­տու­թյունն այդ խն­դիրն իր վրա չի վերց­րել։ Թեև մյուս կող­մից ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ է նշա­նա­կում «ա­վե­լի վատ կա­րող էր լի­նել» աս­վա­ծը։ Հա­մա­ձայ­նեք, անտ­րա­մա­բա­նա­կան է, երբ պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի բե­րա­նից է հն­չում այս պա­տաս­խա­նը։
Հի­շենք, որ կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը սկս­վեց Ի­տա­լիա­յից ժա­մա­նած մեր հայ­րե­նակ­ցից։ Այս օ­րե­րին շա­տե­րը գռեհ­կա­բար մե­ղադ­րում էին նրան, որ չի ինք­նա­մե­կու­սաց­վել` մո­ռա­նա­լով, որ պան­դե­միա­յի դեպ­քում պե­տու­թյու­նը հույ­սը դնում է ոչ թե մարդ­կանց ինք­նա­գի­տակ­ցու­թյան վրա, այլ խնդ­րի լու­ծումն իր ձեռքն է վերց­նում։ Վեր­ջա­պես բա­վա­կա­նին ժա­մա­նակ հս­կա­յա­կան «Գոլ­դեն Փե­լես» հյու­րա­նո­ցում մե­կու­սաց­րել էին ըն­դա­մե­նը 31 մար­դու։ Ին­չու՞ ոչ միայն Ի­տա­լիա­յից ժա­մա­նած մեր այդ քա­ղա­քա­ցին, այլև շա­տե­րը, ով­քեր Հա­յաս­տան էին ժա­մա­նում «վտան­գա­վոր» եր­կր­նե­րից, չմե­կու­սաց­վե­ցին այդ նույն հյու­րա­նո­ցում, ի­մա­նա­լով, որ հի­վան­դու­թյան գաղտ­նիու­թյան շր­ջա­նը 14 օր է։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը հուն­վա­րից վս­տա­հեց­նում էր, որ ի­րա­վի­ճա­կը վե­րահ­սկ­վում է, խու­ճա­պի կա­րիք չկա և հոր­դո­րում էր ար­տերկ­րից ժա­մա­նած մարդ­կանց ինք­նա­մե­կու­սաց­վել։ Ա­յո, խու­ճա­պի կա­րիք չկա, նման դեպ­քե­րում խու­ճա­պը վատ խոր­հր­դա­տու է։ Սա­կայն, օ­դա­նա­վա­կա­յա­նում ջեր­մու­թյուն չա­փե­լուց բա­ցի, նա­խա­պես պետք է ի­րա­կա­նաց­վեին կոնկ­րետ մի­ջո­ցա­ռում­ներ, մաս­նա­վո­րա­պես, վտան­գա­վոր գո­տուց ժա­մա­նած ուղևոր­նե­րին պետք էր ան­մի­ջա­պես մե­կու­սաց­նել, պա­հել 14 օ­րից էլ մի քա­նի օր ա­վե­լի` հաս­կա­նալ նրանց ա­ռող­ջա­կան վի­ճա­կը և նոր միայն «դուրս գրել»։
Այ­սօր էլ ուշ չէ, այ­սօր էլ կա­րե­լի է լայ­նա­ծա­վալ մի­ջո­ցա­ռում­ներ ձեռ­նար­կել վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու ուղ­ղու­թյամբ։ Եվ դրա լա­վա­գույն ձևե­րից մե­կը կա­րող է լի­նել բնակ­չու­թյան պար­տա­դիր թես­տա­վո­րու­մը։ Պատ­րաստ­վու՞մ է ար­դյոք պե­տու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու այդ­պի­սի գոր­ծըն­թաց։ «Ցան­կա­ցած բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյուն ար­վում է ըստ բժշ­կա­կան ցու­ցու­մի»,- պա­տաս­խա­նե­լով մեր հար­ցին` ա­սաց Ար­սեն Թո­րո­սյա­նը։ Մեր հեր­թին հի­շեց­նենք ևս մեկ բժշ­կա­կան աք­սիոմ. «Ցան­կա­ցած հի­վան­դու­թյուն հեշտ է կան­խել, քան բու­ժել»։ Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե կան­խար­գե­լու­մը կա­րող է ծախ­սա­տար լի­նել, սա­կայն վի­րու­սի տա­րած­ման դեպ­քում ծախ­սը պե­տու­թյան և ժո­ղովր­դի վրա շատ ա­վե­լի թանկ կա­րող է նս­տել։ Ինչ խոսք, պար­տա­դիր թես­տա­վո­րու­մը ո­րո­շա­կի հա­վե­լյալ ծախս է են­թադ­րում, սա­կայն այն կօգ­նի հի­վան­դու­թյու­նը վաղ շր­ջա­նում հայտ­նա­բե­րել, այ­սինքն` ստա­նալ բուժ­ման լա­վա­գույն ար­դյունք, կն­վա­զի խու­ճա­պը մարդ­կանց շր­ջա­նում, ինք­նա­մե­կու­սաց­ման խն­դիրն էլ ինք­նին կլուծ­վի։ Եվ վեր­ջա­պես պան­դե­միա­յի ժա­մա­նակ բնակ­չու­թյան պար­տա­դիր թես­տա­վո­րումն ա­վե­լի է­ժան կնս­տի պե­տու­թյան վրա, քան պար­տադր­ված «գոր­ծազր­կու­թյու­նը»։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 12357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ