Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ծրագ­րե­րը կար­ճա­ժամ­կետ ա­ռու­մով դրա­կան է­ֆեկտ կտան, եր­կա­րա­ժամ­կետ ա­ռու­մով` բա­ցա­սա­կան»

«Ծրագ­րե­րը կար­ճա­ժամ­կետ ա­ռու­մով դրա­կան է­ֆեկտ կտան, եր­կա­րա­ժամ­կետ ա­ռու­մով` բա­ցա­սա­կան»
21.04.2020 | 00:17

Մոտ մեկ ա­միս է կա­ռա­վա­րու­թյու­նը COVID-19-ից ա­ռա­ջա­ցած սո­ցիա­լա­կան և տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու նպա­տա­կով ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում։ Ապ­րի­լի 19-ին հաս­տատ­վեց ա­ջակ­ցու­թյան 14-րդ ծրա­գի­րը։ Ինչ խոսք, պան­դե­միա­յին զու­գա­հեռ նման ծրագ­րե­րը անհ­րա­ժեշ­տու­թյուն են, սա­կայն ոչ պա­կաս կարևոր է, թե այդ ծրագ­րե­րը որ­քա­նով կծա­ռա­յեն նպա­տա­կին և գործ­նա­կա­նում ինչ­քա­նով կն­պաս­տեն տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։ Այս հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք ԱԺ ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ան­դամ ԱՐ­ԹՈՒՐ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Մենք ու­նենք եր­կու խն­դիր՝ ա­ռա­ջի­նը մար­դու կյանքն ու ա­ռող­ջու­թյունն է, երկ­րոր­դը՝ տն­տե­սու­թյու­նը, ո­րը զու­գակց­ված է ա­ռա­ջին խնդ­րի հետ և նույն­չափ կարևոր,- ա­սաց պատ­գա­մա­վո­րը։- Անհ­րա­ժեշտ է ա­մեն հնա­րա­վո­րը ա­նել, որ­պես­զի տն­տե­սու­թյունն այն աս­տի­ճա­նի չհի­վան­դա­նա, որ հետևանք­ներն ան­դառ­նա­լի լի­նեն։ Աշ­խա­տանք­ներն ա­րագ և օ­պե­րա­տիվ կազ­մա­կերպ­վե­լուց բա­ցի պետք է դրանք նպա­տա­կա­յին և ար­դյու­նա­վետ լի­նեն։ Գաղտ­նիք չէ, որ այս ա­ռող­ջա­պա­հա­կան ճգ­նա­ժա­մը իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը պետք է թող­ներ տն­տե­սու­թյան վրա։ Այն բազ­մա­թիվ մի­ջո­ցա­ռու­մա­յին ծրագ­րե­րը, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են այ­սօր, մեծ մա­սամբ ուղղ­ված են սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյա­նը։ Ե­թե կոնկ­րետ անդ­րա­դառ­նամ Ձեր հար­ցին, թե ինչ տե­ղի կու­նե­նա, ե­թե այդ ծրագ­րե­րը նպա­տա­կա­յին չլի­նեն...
-Ձեզ ընդ­հա­տեմ, ե­կեք սկզ­բում հաս­կա­նանք` ըստ Ձեզ, տն­տե­սու­թյան ա­ռող­ջաց­ման հա­մար ի­րա­կա­նաց­նվող ծրագ­րե­րը հե­տա­գա­յում կկա­րո­ղա­նա՞ն կան­խել խն­դիր­նե­րը, հե­տո նոր անց­նենք հար­ցին, թե որ­քա­նով են սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րը նպա­տա­կա­յին։
-Այս­տեղ ևս խն­դի­րը եր­կու հատ­վա­ծի պետք է բա­ժա­նել։ Ա­ռա­ջի­նը` պետք է ցու­ցա­բեր­վի սո­ցիա­լա­կան հաս­ցեա­կան ա­ջակ­ցու­թյուն, քա­նի որ մենք ու­նենք սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բեր, ո­րոնց խն­դիր­նե­րը տար­բեր են։ Սո­ցիա­լա­կան ա­ջակց­ման ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ժա­մա­նակ շատ կարևոր է նաև, որ դրանք բո­լոր շա­հա­ռու­նե­րին հա­սա­նե­լի լի­նեն։ Օ­րի­նակ ԲՀԿ-ն պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել էր այն 7 կե­տե­րը, ո­րոնք ա­ռաջ­նա­յին են տն­տե­սու­թյան հա­մար։ Քա­նի որ ա­ռող­ջա­պա­հա­կան ճգ­նա­ժա­մից են տն­տե­սու­թյու­նում ա­ռա­ջա­նում խն­դիր­ներ, մենք ա­ռա­ջար­կել էինք հի­վան­դու­թյան ա­րագ հայտ­նա­բեր­ման և վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու նպա­տա­կով ընդ­լայ­նել թես­տա­վոր­ման շր­ջա­նա­կը։ Երկ­րորդ՝ 1 մլն 680 հա­զար վար­կա­ռու­նե­րի հա­մար, ո­րոնք չեն աշ­խա­տում և չեն կա­րո­ղա­նում սպա­սար­կել ի­րենց վար­կե­րը, ա­ռա­ջար­կել էինք 3 ա­միս ժամ­կե­տով սա­ռեց­նել պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։ Եր­րորդ փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյա­նը տրա­մադ­րել սուբ­սի­դիա։
-Բայց կա­ռա­վա­րու­թյունն ար­դեն սուբ­սի­դա­վո­րում է գոր­ծա­րար­նե­րին։
-Ե­թե ա­սենք, որ կա­ռա­վա­րու­թյու­նը ա­ջակ­ցու­թյուն չի ցու­ցա­բե­րում, ինք­ներս մեզ խա­բած կլի­նենք, սա­կայն այդ ծրագ­րե­րը բա­վա­րար չեն։ Կար­ծում եմ, որ անհ­րա­ժեշտ է բարձ­րաց­նել ի­րա­կանաց­վող ծրագ­րե­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու նպա­տա­կաուղղ­վա­ծու­թյու­նը։
-Ի՞նչ ձևով։ Ի՞նչ եք ա­ռա­ջար­կում։
-Ե­կեք հի­շենք կա­ռա­վա­րու­թյան 11-րդ քայ­լը, ըստ ո­րի պե­տու­թյու­նը 50 %-ով փոխ­հա­տու­ցում է միչև 5000 դրամ սպառ­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի և 10000 դրամ սպառ­ված գա­զի վճար­նե­րը։ Մի կող­մից, սա սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյուն է, մյուս կող­մից, այն չի լու­ծե­լու խն­դի­րը։ Ե­թե այդ սահ­մա­նա­չա­փը բարձ­րաց­վեր, ա­ջակ­ցու­թյու­նը կդառ­նար հաս­ցեա­կան, իսկ այս ձևով այն չի կա­րող հաս­ցեա­կան լի­նել։ Հա­մոզ­ված եմ, որ սպա­ռող­նե­րի գե­րա­կա մա­սը փետր­վար ամս­վա կո­մու­նալ վճար­նե­րը վա­ղուց վճա­րել է։ Այն հատ­վա­ծի հա­մար, ո­րը դեռևս վճա­րում չի ա­րել, պետք է վեր­լու­ծել խն­դիր­նե­րը, հաս­կա­նալ ի­րա­վի­ճա­կը և ընդ­լայ­նել ցան­կը։ Այ­սինքն, ե­թե այս ծրագ­րի հա­մար պե­տու­թյու­նը պայ­մա­նա­կա­նո­րեն նա­խա­տե­սել է 2 մլն դրամ, ա­պա այդ գու­մա­րը ա­վե­լի նպա­տա­կա­յին կծախս­վեր, ե­թե վե­րը նշ­ված վեր­լու­ծու­թյու­նը ի­րա­կա­նաց­վեր։
-Իսկ վար­կե­րի սուբ­սի­դա­վոր­ման ծրա­գի­րը նպա­տա­կա­յին կլի­նի՞։
-Այս­տեղ էլ խն­դիր կա։ Շատ ձեռ­նար­կու­թյուն­ներ չեն աշ­խա­տում, գոր­ծա­րար­նե­րը հայ­տն­վել են ա­նո­րո­շու­թյան մեջ։ Ա­սենք, աշ­խա­տա­վար­ձե­րի հա­մար գոր­ծա­րա­րը վարկ վերց­րեց և հե­տո պարզ­վի, որ վա­ղը նույն­պես չի աշ­խա­տե­լու, ինչ­պե՞ս է մա­րե­լու այդ վար­կը, թե­կուզ և դրա 50 %-ը սուբ­սի­դա­վո­րել է պե­տու­թյու­նը։ Ստաց­վում է, որ մի կող­մից ե­կա­մուտ չի ու­նե­նա­լու, մյուս կող­մից պար­տա­վոր­ված է լի­նե­լու այդ վար­կը մա­րել, քա­նի որ լրա­ցու­ցիչ բե­ռը մնում է գոր­ծա­րա­րի ու­սե­րին։
-Այ­սինքն, կա­րե­լի ա­սել, որ պե­տու­թյու­նը, գոր­ծա­րար­նե­րին ուղ­ղոր­դե­լով առևտրա­յին բան­կեր, նպաս­տում է ոչ թե տն­տե­սու­թյան, այլ բան­կե­րի՞ զար­գաց­մա­նը:
-Չէի ա­սի, որ պե­տու­թյու­նը մտա­ծում է առևտրա­յին բան­կե­րի մա­սին, ես խո­սում եմ ծրագ­րե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նից։ Նմա­նա­տիպ ծրագ­րեր կա­րե­լի էր ա­նել, սա­կայն այն­պես որ դրանց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձր լի­ներ։ Ըստ իս, այդ նպա­տա­կով ճիշտ կլի­ներ ու­սում­նա­սի­րել և հետևել մի­ջազ­գա­յին փոր­ձին, միևնույն ժա­մա­նակ, հաշ­վի առ­նե­լով մեր երկ­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, այդ փոր­ձը կի­րա­ռել մեզ մոտ։ Այն ծրագ­րե­րը, ո­րոնք մեզ մոտ այ­սօր ի­րա­կա­նաց­վում են, կար­ճա­ժամ­կետ ա­ռու­մով դրա­կան է­ֆեկտ են ու­նե­նա­լու, եր­կա­րա­ժամ­կետ ա­ռու­մով ՝ բա­ցա­սա­կան։
-Այս օ­րե­րին մեր ա­ռա­ջա­տար տն­տե­սա­գետ­նե­րը ի­րենց ա­ռա­ջարկ­ներն են ներ­կա­յաց­նում լրատ­վա­մի­ջոց­նե­րով, սա­կայն միևնույն ժա­մա­նակ նկա­տում են, որ կա­ռա­վա­րու­թյու­նը գործ­նա­կան լուրջ խոր­հուրդ­նե­րը չի ըն­դու­նում՝ ա­կան­ջա­լուր չի լի­նում դրանց։ Ըստ Ձեզ, ին­չո՞վ է դա պայ­մա­նա­վոր­ված։
-Այս խն­դի­րը նկա­տե­լի է ոչ միայն տն­տե­սա­գետ­նե­րի, այլև ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում։ Մենք ու­նենք բա­վա­կա­նին բա­նի­մաց բարձ­րա­կարգ բժիշկ­ներ, պրո­ֆե­սոր­ներ, ո­րոնց տե­սա­կետ­ներն ու խոր­հուրդ­նե­րը խիստ անհ­րա­ժեշտ են այ­սօր։ Օ­րի­նակ, ես կա­ռա­ջար­կեի ձևա­վո­րել այդ մաս­նա­գետ­նե­րի խմ­բից բաղ­կա­ցած կենտ­րոն, որ­տեղ կմեկ­տեղ­վեին նրանց ա­ռա­ջարկ­նե­րը` դառ­նա­լով մեկ կար­ծիք և կի­րառ­վե­լով այս ի­րա­վի­ճա­կում։ Այս նույն մո­դե­լը ճիշտ կլի­ներ կի­րա­ռել նաև տն­տե­սա­կան հատ­վա­ծում։
-ՈՒ­րեմն ին­չու՞ խե­լա­ցի խոր­հուրդ­նե­րը չեն ըն­դուն­վում։
-Այդ հար­ցին դժ­վար է պա­տաս­խա­նել։ Հատ­կա­պես մենք` հա­յերս մի վատ սո­վո­րու­թյուն ու­նենք՝ յու­րա­քան­չյուրս գի­տու­նիկ ենք և խոր­հր­դի կա­րիք չու­նենք։ Հա­մոզ­ված եմ, որ Հա­յաս­տա­նում կա տն­տե­սա­գետ­նե­րի լավ բա­զա, և այս պա­հին հար­կա­վոր է հաշ­վի առ­նել նրանց կար­ծիքն ու ա­ռա­ջարկ­նե­րը։ Ե­թե մաս­նա­գետ­նե­րը նկա­տել են, որ ի­րենց կար­ծի­քը հաշ­վի չի առն­վում, կար­ծում եմ սխալ են ա­նում, պետք է հաշ­վի նս­տել մաս­նա­գետ­նե­րի տե­սա­կետ­նե­րի հետ։ Կամ էլ գու­ցե կա­ռա­վա­րու­թյու­նը հա­մոզ­ված է, որ բո­լոր խն­դիր­նե­րը հաղ­ թա­հա­րե­լու է, այդ պատ­ճա­ռով չի ցան­կա­նում ա­կան­ջա­լուր լի­նել խոր­հուրդ­նե­րին, որ­պես­զի հե­տո ա­սեն, որ ի­րենք լու­ծե­ցին հար­ցե­րը։
Զրու­ցեց Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 17933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ