ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նախագահ Սարգսյանն ընդունել է Լիլիթ Մակունցին և Ռուբեն Ռուբինյանին

Նախագահ Սարգսյանն ընդունել է Լիլիթ Մակունցին և Ռուբեն Ռուբինյանին
23.05.2020 | 23:43

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով:


Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:
Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա դրա ազդեցության, դժվարությունների հաղթահարման հնարավորությունների մասին: Կարևոր է համարվել նաև միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ խորհրդարանների մակարդակով, համագործակցությանն ու համավարակի դեմ պայքարի արդյունավետ փորձի փոխանակմանը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, խորհրդարանի գործունեության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ