Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչու՞ է ԼՏՊ-ն հան­դուր­ժում իր դպ­րոցն ան­ցած և ի­րեն բազ­միցս դա­վա­ճա­նած Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին

Ինչու՞ է ԼՏՊ-ն հան­դուր­ժում իր դպ­րոցն ան­ցած և ի­րեն բազ­միցս դա­վա­ճա­նած Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին
12.06.2020 | 01:39

Ան­ցած մի քա­նի օ­րե­րը բա­վա­կա­նին լուրջ փաս­տեր ար­ձա­նագ­րե­ցին, ո­րոնք նախ և ա­ռաջ ար­ձա­գան­քում են հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րին ու հե­ռան­կար­նե­րին։
Ի­հար­կե, կան­խա­տես­վում էր, որ 2020 թվա­կա­նին լուրջ գոր­ծըն­թաց­ներ ու տե­ղա­շար­ժեր կսկս­վեն ընդ­դի­մա­դիր դաշ­տում։ Ար­դեն ակն­հայտ էր, որ ձևա­վոր­վում են տար­բեր ընդ­դի­մա­դիր ու­ժեր, ո­րոնք կապ­ված չեն նախ­կին­նե­րի հետ, և ըստ էու­թյան, հենց այդ ու­ժերն էին, ո­րոնք ա­մե­նա­մեծ վտան­գը պետք է ներ­կա­յաց­նեին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա իշ­խա­նու­թյան հա­մար, քա­նի որ նրանց վրա չէր տա­րած­վե­լու Փա­շի­նյա­նի հիմ­նա­կան մա­նի­պու­լյա­տիվ պաշտ­պա­նա­կան մար­տա­վա­րու­թյու­նը, ո­րով նա միշտ սպառ­նում է ժո­ղովր­դին՝ ե­թե ին­քը չէ իշ­խա­նու­թյան, ա­պա վե­րա­դառ­նա­լու են նախ­կին­նե­րը։ Այս ըն­թաց­քում ձևա­վոր­վում էին ու­ժեր, ո­րոնք դուրս էին մնում Փա­շի­նյա­նի նա­խա­տե­սած սև-սպի­տա­կի պաշտ­պա­նա­կան մար­տա­վա­րու­թյու­նից։


Ըստ այդմ կազ­մա­վոր­վե­ցին «Հայ­րե­նիք», «Ազ­գա­յին օ­րա­կարգ», «Մեկ Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյուն­նե­րը։ Դրանք այն ու­ժերն են, ո­րոնց շատ մեծ ցան­կու­թյան դեպ­քում ան­գամ չես կա­րող ան­վա­նել նախ­կին­ներ։ Միևնույն ժա­մա­նակ սկ­սե­ցին վե­րա­դա­սա­վոր­վել այն միա­վոր­նե­րը, ո­րոնք թեև ի­րենց կեն­սագ­րու­թյան տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցել են ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, սա­կայն, այ­նուա­մե­նայ­նիվ, տար­բեր շր­ջա­փու­լե­րում բա­վա­կա­նին լուրջ ընդ­դի­մա­դիր և խնդ­րա­հա­րույց հա­րա­բե­րու­թյուն­ներ են ու­նե­ցել իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ Խոս­քը, մաս­նա­վո­րա­պես, վե­րա­բե­րում է Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյա­նը, «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նին», ան­գամ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյա­նը, ո­րը եր­կար ժա­մա­նակ հա­մար­վել և դեռ շա­րու­նա­կում է հա­մար­վել Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ փոխ­կա­պակց­ված նա­խա­գիծ, ան­կախ նրա­նից, թե ինչ տե­սա­նե­լի մե­նա­մար­տեր են ըն­թա­նում իշ­խա­նու­թյան և այդ կու­սակ­ցու­թյան միջև։


Այս­պի­սով՝ ընդ­դի­մա­դիր դաշ­տում ակն­հայ­տո­րեն ըն­թա­նում են ձևա­վոր­ման և վե­րա­դա­սա­վոր­ման պրո­ցես­ներ։ Սա­կայն կո­րո­նա­վի­րու­սա­յին խն­դիր­նե­րը կա­տա­լի­զա­տո­րի դեր խա­ղա­ցին։ Դրանք է՛լ ա­վե­լի ա­րա­գաց­րին զար­գա­ցում­նե­րը։ Ժա­մա­նա­կը ցույց տվեց, որ իշ­խա­նու­թյունն ի վի­ճա­կի չէ խն­դիր­նե­րը լու­ծե­լու, և ա­ռա­ջին հեր­թին՝ ա­ռող­ջա­պա­հա­կան։ Որ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, ի­րենց ա­պի­կա­րու­թյան ի­րա­կան գնա­հա­տա­կա­նը տվեց հենց վար­չա­պե­տը, ո­րը հա­յաս­տա­նյան ի­րա­վի­ճակն ան­վա­նեց կրի­տի­կա­կան ու հա­մե­մա­տեց դժոխ­քի հետ։ Մյուս կող­մից սո­ցիալ-տն­տե­սա­կան ծան­րա­ցող խոր ճգ­նա­ժամն էլ ա­վե­լի կա­տա­լի­զաց­րեց գոր­ծըն­թաց­նե­րը քա­ղա­քա­կան, մաս­նա­վո­րա­պես, ընդ­դի­մա­դիր դաշ­տում։ Եվ ե­թե կո­րո­նա­վի­րու­սը չլի­ներ, ընդ­դի­մա­դիր բևե­ռի ձևա­վո­րումն ու հա­մախմ­բու­մը գու­ցե ար­ձա­նագր­վեր շատ ա­վե­լի ուշ։
Այս պա­հին մենք ա­կա­նա­տես ենք եր­կու բա­վա­կա­նին հե­տաքր­քիր փաս­տի՝ հա­մախմ­բում ընդ­դի­մա­դիր դաշ­տում և պա­ռակ­տում իշ­խա­նա­կան շար­քե­րում։


Ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժերն այլևս չեն էլ թաքց­նում, որ ըն­թա­նում են բա­նակ­ցու­թյուն­ներ, ընդ ո­րում, բո­լո­րի մոտ գրե­թե նույն մո­տե­ցումն է՝ իշ­խա­նու­թյու­նը տա­պա­լել է բո­լոր մար­տահ­րա­վեր­ներն ու պետք է հե­ռա­նա։ ՈՒս­տի բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժերն էլ պա­հան­ջում են հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյան ձևա­վո­րում։ Քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը մեկն է՝ Փա­շի­նյանն իր կա­ռա­վա­րու­թյամբ պետք է հրա­ժա­րա­կան տա, իսկ ձևա­վոր­վե­լիք հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է փոր­ձի եր­կի­րը դուրս բե­րել այս ի­րա­վի­ճա­կից։ Եվ այդ ա­մե­նից հե­տո ա­ռաջ­նա­յին կդառ­նա ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի օ­րա­կար­գը։


Միա­ժա­մա­նակ ըն­թա­նում է նաև այլ գոր­ծըն­թաց, որն իշ­խա­նու­թյան ազ­դե­ցու­թյու­նից դուրս է։ Դա, այս­պես ա­սած, ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րի ձևա­վո­րումն է, այդ թվում նաև՝ ՀՀ նախ­կին վար­չա­պե­տե­րի՝ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի, Հրանտ Բագ­րա­տյա­նի, Վազ­գեն Մա­նու­կյա­նի ջան­քե­րով։ Եվ վեր­ջին­նե­րիս քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում փորձ է ար­վում մշա­կե­լու ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու ծրագ­րեր, այ­սինքն՝ երկ­րում սկ­սում են ձևա­վոր­վել զու­գա­հեռ կա­ռույց­ներ։ Այս ա­ռու­մով հե­տաքր­քիր էր ա­ռող­ջա­պա­հու­թյան նախ­կին նա­խա­րար, ԵՊԲՀ ռեկ­տոր Ար­մեն Մու­րա­դյա­նի կող­մից բժշ­կա­կան հան­րու­թյան հա­վա­քի հրա­վի­րու­մը։ Զու­գա­հեռ կա­ռույց­նե­րի ստեղ­ծու­մը ցույց է տա­լիս, որ աս­տի­ճա­նա­բար նվա­զում է իշ­խա­նու­թյան ազ­դե­ցու­թյու­նը, և ա­վե­լի ու ա­վե­լի ազ­դե­ցիկ են դառ­նում մաս­նա­գի­տա­կան կա­ռույց­նե­րը, ո­րոնք հան­րու­թյան աչ­քե­րում դառ­նում են այ­լընտ­րանք այ­սօր­վա ոչ պրո­ֆե­սիո­նալ, դի­լե­տանտ ու ա­մեն ինչ տա­պա­լող իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, շու­տով կսկ­սեն ձևա­վոր­վել հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սատն­տե­սա­կան խմ­բեր, ո­րոնք նույն­պես կսկ­սեն զու­գա­հեռ ծրագ­րեր մշա­կել, որ­պես­զի անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ան­մի­ջա­պես դրանք կա­րո­ղա­նան ա­ռաջ մղել պե­տա­կան մա­կար­դա­կով։


Ի՞նչ է տե­ղի ու­նե­նում իշ­խա­նա­կան դաշ­տում։ Իշ­խա­նու­թյու­նը վա­ղուց ար­դեն կուռ չէ, և նրա միաս­նա­կա­նու­թյան ի­մի­տա­ցիան, որ եր­բեմն-եր­բեմն փոր­ձում են ցու­ցա­նել, հիմ­նա­կա­նում ձևա­կան է։ Ե­թե հնա­րա­վոր է, խու­սա­փում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի օգ­տին հան­րա­յին ե­լույթ­նե­րից։ Պա­տա­հա­կան չէ, որ հիմ­նա­կա­նում եր­կու-ե­րեք գոր­ծիչ­ներ են Փա­շի­նյա­նի պաշտ­պա­նու­թյու­նը ստանձ­նում։ Դա ըն­տա­նի­քի խոս­նակ դար­ձած թիվ մեկ ա­ներ­ձագն է՝ Հրա­չյա Հա­կո­բյա­նը, ո­րի յու­րա­քան­չյուր մեկ­նա­բա­նու­թյուն լրա­ցու­ցիչ սկան­դալ է ա­ռա­ջաց­նում ու էլ ա­վե­լի է ծան­րաց­նում փա­շի­նյա­նա­կան դիր­քե­րը։ Մյուս կող­մից վար­չա­պե­տի մա­մու­լի քար­տու­ղարն է, ո­րը զուտ վե­րա­հա­ղորդ­չի դեր է խա­ղում. բո­լո­րը հաս­կա­նում են, որ այդ ե­րի­տա­սարդ աղջ­նա­կը դժ­վար թե կա­րո­ղա­նա ինք­նու­րույն քա­ղա­քա­կան միտք ար­տա­հայ­տել։ Վեր­ջա­պես Փա­շի­նյա­նի պաշտ­պա­նու­թյու­նը կա­տար­վում է Ա­լեն Սի­մո­նյան ա­նուն-ազ­գա­նու­նով գործ­չի մա­կար­դա­կով, ո­րին վա­ղուց որևէ մե­կը լր­ջո­րեն չի ըն­կա­լում։


Փա­շի­նյա­նի հա­մար, սա­կայն, ա­վե­լի ցա­վոտ փաստ է այն, որ կյան­քի այս փու­լը ցույց տվեց, որ նա մե­կու­սաց­ված է քա­ղա­քա­կան դաշ­տում։ Ըստ էու­թյան, որևէ քա­ղա­քա­կան ուժ, բա­ցի ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նից, վար­չա­պե­տին ձեռք չմեկ­նեց։ Նա հան­դես ե­կավ սի­լո­գիզ­մի իր հայտ­նի տե­սու­թյամբ։ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, լի­նե­լով հին մա­նի­պու­լյա­տոր, կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը հայ­տա­րա­րեց հայ­րե­նա­կան պա­տե­րազմ, իսկ ե­թե որևէ բա­նի նման ո­րա­կումն ես տա­լիս, ա­պա հող ես նա­խա­պատ­րաս­տում այն պնդ­մա­նը, որ տվյալ պա­հին ան­տե­սա­նե­լի թշ­նա­մու դեմ պա­տե­րազ­մող իշ­խա­նու­թյա­նը դեմ գնա­ցող­նե­րը դա­վա­ճան են։ Իսկ դա­վա­ճան­նե­րին սո­վո­րա­բար պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում գն­դա­կա­հա­րում են։ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը փոր­ձեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար քա­ղա­քա­կան և ի­րա­վա­կան հենք ստեղ­ծել։ Հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան կյան­քը լավ ի­մա­ցող մար­դիկ գի­տեն, որ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը իր կա­ռա­վար­ման շր­ջա­նում մա­նի­պու­լյա­տիվ այս քայ­լը շատ էր կի­րա­ռում՝ հիմ­նա­կա­նում շա­հար­կե­լով Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի գոր­ծո­նը։ Պար­զա­պես այն ժա­մա­նակ պա­տե­րազմն ի­րա­կան էր, այ­սօր, սա­կայն, Հա­յաս­տա­նի թշ­նա­մի է հայ­տա­րար­վել կո­րո­նա­վի­րու­սը։ Ի՞նչ շանս ու­նի այս­տեղ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը թերևս ա­մե­նա­լավն է ճա­նա­չում Նի­կոլ Փա­շի­նյա­նին և նրան միշտ հա­մա­րել է օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի նա­խա­գիծ։ Ա­վե­լին, Տեր-Պետ­րո­սյա­նը բազ­միցս ա­ռե­րես­վել է Փա­շի­նյա­նի կող­մից հենց ի­րեն դա­վա­ճա­նե­լու փաս­տի հետ, և նա ու­նի ՀՀ գոր­ծող վար­չա­պե­տին չվս­տա­հե­լու հիմ­նա­վոր փաս­տարկ­ներ։ Սա­կայն Փա­շի­նյա­նը Տեր-Պետ­րո­սյա­նի պատ­կե­րաց­մամբ ու­նի եր­կու ա­ռա­քե­լու­թյուն, ին­չի պատ­ճա­ռով Փա­շի­նյանն ի­րեն ձեռն­տու է։ Ար­դեն վա­ղուց իր ծե­րու­թյունն ապ­րող և այլևս լուրջ ազ­դե­ցու­թյուն չու­նե­ցող ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը ու­նի զուտ քա­ղա­քա­կան վե­րա­կեն­դա­նաց­ման խն­դիր։ Նա‚ որ ար­դեն վա­ղուց պատ­մա­կան դեմք է, դուրս պրագ­մա­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, ցան­կա­նում է պատ­մու­թյան է­ջե­րում վե­րա­կեն­դա­նա­նալ եր­կու հար­ցի շուրջ։ Ա­ռա­ջինն Ար­ցախն է։ Նա մինչ օրս ցա­վա­գին է ըն­դու­նում, որ ի­րեն իշ­խա­նու­թյու­նից զր­կե­ցին՝ մե­ղադ­րե­լով պարտ­վո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան և փու­լա­յին տար­բե­րա­կին տուրք տա­լու մեջ։ Եվ հի­մա նա փոր­ձում է Փա­շի­նյա­նին մա­նի­պու­լաց­նե­լով նրան վե­րա­դարձ­նել փու­լա­յին տար­բե­րա­կին, ու ինչ­պես վեր­ջերս տե­ղե­կա­ցանք ՌԴ ԱԳ նա­խա­րա­րից, ՀՀ վար­չա­պետն այ­սօր հենց այդ տար­բե­րա­կով էլ շարժ­վում է։ Ե­թե Փա­շի­նյա­նին հա­ջող­վի փու­լա­յին տար­բե­րա­կով ա­ռաջ ըն­թա­նալ, ա­պա Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը քա­ղա­քա­կան ռեա­բի­լի­տա­ցիա կապ­րի՝ փաս­տե­լով, որ Ար­ցա­խյան խնդ­րի ճիշտ ճա­նա­պար­հը հենց դա էր։ Երկ­րոր­դը Մար­տի 1-ի խն­դիրն է. Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը շատ լավ հաս­կա­նում է, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Սերժ Սարգ­սյա­նի հետ Մար­տի 1-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու է նաև ին­քը։ Եվ այժմ նրա հույսն այն է, որ Փա­շի­նյա­նը Մար­տի 1-ը դուրս կգ­րի Ռո­բերտ Քո­չա­րյա­նի վրա և կմաք­րի ի­րեն, ո­րը կա­րող էր դուրս գալ տա­նից և կան­խել այդ ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներն ու մարդ­կա­յին զո­հե­րը, բայց չա­րեց։


Այս եր­կու խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը հան­դուր­ժում է իր դպ­րոցն ան­ցած և ի­րեն բազ­միցս դա­վա­ճա­նած Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Այս պայ­ման­նե­րում Փա­շի­նյա­նը բա­վա­կա­նին լուրջ ցայտ­նո­տա­յին ի­րա­վի­ճա­կում է հայ­տն­վել։ Նույ­նիսկ չէր կա­րող ի­րեն թույլ տալ կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դա­նալ եր­կու շա­բաթ­վա կտր­ված­քով։ Եվ բլե­ֆը բա­ցա­հայտ­վեց, քա­նի որ նա ուղ­ղա­կի չէր կա­րող չվե­րա­դառ­նալ ակ­տիվ շփ­ման դաշտ՝ այդ­պի­սով կո­րո­նա­վի­րու­սով բուժ­ման ռե­կոր­դա­յին ժամ­կետ սահ­մա­նե­լով։ Ի­հար­կե, դար­ձավ աշ­խար­հի ծաղ­րի ա­ռար­կան, սա­կայն Փա­շի­նյանն այլ տար­բե­րակ չու­ներ։ Նա նույ­նիսկ իր կող­մից լար­ված կո­րո­նա­վի­րու­սա­յին ա­ֆյո­րա­յի ժա­մա­նա­կը չու­նի։ Եվ վե­րա­դառ­նա­լով սկ­սեց նյար­դա­յին շար­ժում­ներ՝ փոր­ձե­լով վե­րա­կանգ­նել իր իշ­խա­նու­թյունն ու ազ­դե­ցու­թյու­նը։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4339

Մեկնաբանություններ