Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիան 150 000 քառակուսի կիլոմետր մեծացել է

Ֆրանսիան 150 000 քառակուսի կիլոմետր մեծացել է
15.06.2020 | 09:32

Մայրցամաքային շելֆի սահմաններով ՄԱԿ-ի հանձնաժողովը թույլ է տվել Ֆրանսիային ընդլայնել իր իրավասությունները 150000 քառակուսի կիլոմետրով Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն, Սեն Պոլ և Ամստերդամ կղզիներում՝ հունիսի 11-ին տեղեկացրել են Ֆրանսիայի ծովային գործերով գլխավոր քարտուղարությունը, Ծովային ռեսուրսների շահագործման գիտահետազոտական ինստիտուտը (Ifremer) և Ռազմածովային հիդրոգրաֆիկ ու օվկիանոսագիտական ծառայությունը (Shom) համատեղ կոմյունիկեով: Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի տարածքը մեծանում է 151000 քառակուսի կիլոմետր շելֆում՝ դա Արևմտյան Եվրոպայում պետության տարածքի 1/4-ն է (չհաշված անդրծովյան տարածքները): Ռեյունյոն կղզում, Մադագասկարից ոչ հեռու, Ֆրանսիան ընդլայնում է իր մայրցամաքային շելֆի սահմանները 58 000 քառակուսի կիլոմետր: Ավստրալիայի ու Աֆրիկայի միջև. Սեն Պոլ և Ամստերդամ կղզիների միջև սահմանը ընդլայնվում է 93 000 քառակուսի կիլոմետր: Սեն Պոլն ու Ռեյունյոնը Ֆրանսիայի Հարավային ու Անտարկտիկական տարածքների մեջ են մտնում, Ռեյունյոնը Ֆրանսիայի անդրծովյան տարածքն է: Ափամերձ պետություններն ունեն տարածքային ջրեր (12 ծովային մղոն լայնությամբ), նաև՝ բացառիկ տնտեսական գոտի, որի լայնությունը չի կարող գերազանցել 200 ծովային մղոնը (370 կմ):


ՄԱԿ-ի Ծովային օրենքի 76-րդ հոդվածի համաձայն (1982), ափամերձ պետությունը կարող է ընդլայնել մայրցամաքային շելֆի իրավասութունն ափից մինչև 350 ծովային մղոն (650 կմ): Դա վերաբերում է միայն ծովի հատակին ու ընդերքին, ջրերը մնում են միջազգային (ի տարբերություն բացառիկ տնտեսական գոտիների, որ ներառում են և ջրի խորությունը): Մայրցամաքային շելֆի այս շրջաններում ափամերձ պետություններն ունեն ինքնիշխան իրավունքներ հետախուզելու ու շահագործելու հատակի ու ընդերքի ռեսուրսները՝ ածխաջրածին, հանքանյութեր, մետաղներ, կենսաբանական ռեսուրսներ:


«Այս ստորջրյա տարածքների շահագործումը օրակարգում չէ, սակայն թույլ կտա Ֆրանսիային ապագայում պահպանել իր իրավունքները ընդարձակ ստորջրյա տարածքներում, որ ենթադրում է նրանց պաշտպանության ապահովում, եթե շահագործումը ցանկալի չէ»՝ նշված է կոմյունիկեում: 2015-ին Ֆրանսիան արդեն ընդլայնել է իր մայրցամաքային շելֆի սահմանները 579 000 քառակուսի կիլոմետրով Մարտինիկի, Անթիլյան կղզիների, Գվիանայի, Նոր Կալեդոնիայի, Կերգելենի արշիպելագի շրջանում: Ֆրանսիայի վերահսկողության տակ է մայրցամաքային շելֆի 730000 քառակուսի կիլոմետր: Եվս 10,2 միլիոն քառակուսի կիլոմետր Ֆրանսիայի տարածքային ջրերը և բացառիկ տնտեսական գոտիներն են: Կոմյունիկեում նշվում է, որ Ֆրանսիան կարող է հավակնել ևս 500000 քառակուսի կիլոմետր մայրցամաքային շելֆի: Հայտը արդեն ներկայացվել է ՄՍԿ-ի հատուկ հանձնաժողով:
RFI


Հ.Գ. Ու եթե որևէ մեկը հարցնի Ֆրանսիայի Հանրապետության ինչի՞ն է պետք մայրցամաքային շելֆը, ուրեմն աշխարհաքաղաքականությունից ու բնական ռեսուրսների շահագործումից ոչինչ չի հասկանում: Ընդհանուր առմամբ՝ դա ոչ միայն բյուջետային հատկացումներ են, այլև՝ ազգային անվտանգության ամրապնդում, որի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Ու ֆինանսիստ Մակրոնը դա հասկանում է՝ ապագայի կտրվածքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ