Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նա­պո­լին»՝ Ի­տա­լիա­յի գա­վա­թա­կիր

«Նա­պո­լին»՝ Ի­տա­լիա­յի գա­վա­թա­կիր
19.06.2020 | 01:39

Օ­րեր ա­ռաջ ներ­կա­յաց­րինք ֆուտ­բո­լի Ի­տա­լիա­յի գա­վա­թի կի­սաեզ­րա­փակ­չի պա­տաս­խան խա­ղե­րը՝ դրանց ար­դյունք­նե­րով նշե­լով, որ եզ­րա­փա­կիչ են ե­լել թու­րի­նյան «Յուվենտուսն» ու «Նա­պո­լին» Նեա­պոլ քա­ղա­քից։
Ա­ռա­ջին հա­յաց­քից ու, ին­չու չէ, ճշ­մար­տու­թյան աչ­քե­րին սթափ նա­յե­լով, պի­տի փաս­տեինք, որ ի­րենց ու­նե­ցած կա­րո­ղու­թյամբ, զո­րու­թյու­նով թի­մե­րը հա­մար­ժեք չեն. «Յու­վեն­տու­սը» գտն­վում է բա­վա­րար մար­զա­վի­ճա­կում, վս­տա­հո­րեն գլ­խա­վո­րում է սկու­դե­տեն, ու­նի գե­րա­զանց կազմ, մինչ­դեռ մր­ցաշր­ջա­նը «Նա­պո­լիի» հա­մար միան­շա­նակ ձա­խող­ված է՝ նկա­տի ու­նե­նա­լով թի­մի ցույց տված ար­դյունք­ներն ու, որ­պես դրա հետևանք, մր­ցաշր­ջա­նի կե­սից Կառ­լո Ան­չե­լո­տիին գլ­խա­վո­րի պոս­տից հե­ռաց­նե­լը։

ՌՈ­ՆԱԼ­ԴՈՒԻ ՁԱ­ԽՈ­ՂԱԾ ԵՐԿ­ՐՈՐԴ ԵԶ­ՐԱ­ՓԱ­ԿԻ­ՉԸ
Սա­կայն սրա կող­քին ոչ մի կերպ չէր կա­րե­լի աչ­քա­թող ա­նել միան­գա­մից եր­կու հան­գա­մանք. ա­ռա­ջինն այն է, որ գա­վա­թա­յին մր­ցա­վե­ճերն ու­նեն ի­րենց յու­րօ­րի­նակ տրա­մա­բա­նու­թյու­նը և, երկ­րորդ, ձա­խող­ված մր­ցաշր­ջա­նը խի­զա­խե­լու փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս, մա­նա­վանդ որ գլ­խից վեր նման մի ցատկ թիմն ա­րել էր կի­սաեզ­րա­փակ­չում ա­վե­լի քան կազ­մա­կերպ­ված «Ին­տե­րի» հետ ու­նե­ցած խա­ղում՝ վե­րա­կանգ­նե­լով հաշ­վի հա­վա­սա­րու­թյունն (1։1) ու եր­կու հան­դիպ­ման ար­դյուն­քով դուրս մղե­լով Ան­տո­նիո Կոն­տեի թի­մին։
«Յու­վեն­տու­սի» հետ դի­մա­կա­յու­թյան հիմ­նա­կան խա­ղա­ժա­մա­նա­կը նույն­պես ոչ-ո­քի ար­դյունք է ար­ձա­նագ­րել՝ ա­ռանց դար­պաս­նե­րի գրավ­ման, սա­կայն սա չի նշա­նա­կում, թե թի­մե­րը մի­մյանց դար­պա­սը գրա­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­ցել։ Շա­հա­վետ դիր­քից դար­պա­սը չի կա­րո­ղա­ցել խո­ցել Ռո­նալ­դուն, հե­ռա­հար հզոր հար­վա­ծով դար­պա­սա­ձողն է ցն­ցել Ին­սի­նիեն, բա­ռա­ցիո­րեն խղ­ճա­ցել է «Նա­պո­լիին» ու տու­գա­նա­յին հրա­պա­րա­կում Դի­բա­լա­յին վայր գցե­լու հա­մար 11-մետ­րա­նոց չի նշա­նա­կել հան­դիպ­ման գլ­խա­վոր մր­ցա­վա­րը, վեր­ջին րո­պե­նե­րին թու­րին­ցի­նե­րին պար­տու­թյու­նից է փր­կել ֆան­տաս­տիկ Բու­ֆո­նը, ով այս տա­րի­քում էլ խել­քա­մաղ է ա­նում իր բա­ցա­ռիկ հու­սա­լի խա­ղով։ Մի խոս­քով՝ ա­մեն ինչ էլ ե­ղել ու թե մի բան չի ե­ղել, այդ չե­ղա­ծը դար­պաս­նե­րի գրավ­ված չլի­նելն է։
Ա­մեն ինչ ո­րոշ­վել է հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րով, բա­ցա­ռիկ սառ­նա­րյուն են ե­ղել հարկ ե­ղա­ծից ա­վե­լի քան էքս­ցենտ­րիկ, զգաց­մուն­քա­յին Ջե­նա­րո Գա­տու­զո­յի սա­նե­րը։ Հե­տին թվով կա­րե­լի է մի փոքր էլ «ի­մաստ­նա­նալ»՝ ա­սա­ծի մեջ ինտ­րիգ դնե­լով, թե Գա­տու­զոն խա­ղը կա­ռու­ցել էր բա­նը 11-մետ­րա­նոց­նե­րի հասց­նե­լու տրա­մա­բա­նու­թյամբ՝ փո­խա­րենն ա­սե­լով, որ «Յու­վեն­տուսն» ա­մեն ինչ ա­նում էր հան­գու­ցա­լու­ծու­մը խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կում ա­վար­տե­լու հա­մար, բայց թե հե­քիաթ բա­նե­րով ըն­թեր­ցո­ղի գլու­խը չար­դու­կենք, մա­նա­վանդ որ մեկ­մե­կու հրա­շա­լի ենք ճա­նա­չում։
Ինչ­պես են ըն­թա­ցել զար­գա­ցում­նե­րը։
«Ծեր սի­նյո­րա­յի» եր­կու 11-մետ­րա­նոց­ներն էլ դի­պուկ չեն ե­ղել։ Վրի­պել են Դի­բա­լան ու Դա­նի­լոն։ Փաս­տո­րեն, բա­նը չի հա­սել Ռո­նալ­դուին, ով հեր­թում հին­գե­րորդն է ե­ղել, ո­րով­հետև Ին­սի­նիեն, Պո­լի­տա­նոն, Մաք­սի­մո­վիչն ու Մի­լիկն ա­նի­մաստ են դարձ­րել հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը։
Հի­մա պա­հանջ­վա՞ծ է, թե՞ ոչ, հա­ճո՞ է, թե՞ ան­հա­ճո, ստիպ­ված ենք փաս­տել, որ սկ­սած 2015 թվից ա­ռա­ջին ան­գամ է «Յու­վեն­տու­սը» եր­կու խաղ ա­նընդ­մեջ մնում ա­ռանց հաղ­թա­նա­կի։
Օ­րը հու­սա­հա­տեց­նող էր և «ծեր սի­նյո­րա­յի» հար­ձակ­ման գծի ա­ռա­ջա­տար Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուի հա­մար, ով իր կյան­քում ի­րար վրա եր­կու եզ­րա­փա­կիչ տա­նուլ տվեց։ Հի­շեց­նենք, որ ա­ռա­ջինն Ի­տա­լիա­յի սու­պեր­գա­վա­թի հա­մար խա­ղում էր, 2019-ի դեկ­տեմ­բե­րին, «Լա­ցիո­յի» հետ խա­ղում։
Ի­հար­կե, նման բա­նե­րին պի­տի փի­լի­սո­փա­յո­րեն վե­րա­բեր­վել, ո­րով­հետև միշտ էլ կյան­քում լի­նում են բա­ներ, ո­րոնք ա­ռա­ջին ան­գամ են լի­նում ու, մեր մեջ ա­սած, ան­հե­տաքր­քիր էլ կլի­ներ, որ չլի­ներ։

«ՆԱ­ՊՈ­ԼԻՆ» ՄԻԱԿ ԹԻՄՆ Է
Սա­կայն այն­պես չէ, որ վի­ճա­կագ­րու­թյու­նը միայն տխուր փաս­տե­րի գի­տու­թյուն է կամ դիս­ցիպ­լին (ո­րը հար­մար կգտ­նեք, այն էլ օգ­տա­գոր­ծեք)։ Մաս­նա­վո­րա­պես այն ա­ռա­վել քան ու­րա­խա­ցու­ցիչ էր Ջե­նա­րե Գա­տու­զո­յի հա­մար, ում աշ­խա­տան­քից այն­պես չէ, որ հիա­ցած են ե­ղել նրա նախ­կին աշ­խա­տա­տե­ղե­րում։ Բայց փաս­տը մնում է փաստ, որ նրա­նից «Նա­պո­լիի» հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ըն­դա­մե­նը 17 խաղ պա­հանջ­վեց թի­մը տիտ­ղո­սի տեր դարձ­նե­լու հա­մար, ին­չը միան­գա­մայն լավ ցու­ցա­նիշ է։
Հետ­խա­ղյա մամ­լո ա­սու­լի­սում Գա­տու­զոն խոս­տո­վա­նել է, որ վեր­ջին շր­ջանն ի­րեն ա­ռանձ­նա­կի դժ­վա­րու­թյամբ է տր­վել ու դրա հա­մար հիմ­նա­վոր պատ­ճառ է ե­ղել` ոչ լրիվ քսան օր ա­ռաջ հո­ղին է հանձ­նել 37-ա­մյա քրո­ջը. «Ինձ հա­մար դժ­վար է ե­ղա­ծի հետ հա­մա­կերպ­վե­լը։ Կյան­քում մենք միշտ հո­գում ենք մեր ըն­տա­նի­քի հա­մար, այն­պես որ իմ վի­ճա­կը միան­գա­մայն բնա­կան է։ Միա­ժա­մա­նակ ես ու­նեմ ֆուտ­բո­լի նկատ­մամբ հս­կա­յա­կան կիրք. ես ա­ռանց նրա չեմ կա­րող թե­կուզ մեկ րո­պե մնալ։ Ցան­կա­ցած մե­կը, ով զբաղ­վում է այդ գոր­ծով, պար­տա­վոր է հար­գել այն։ Ա­հա թե ին­չու ես զայ­րա­նում եմ, երբ ֆուտ­բո­լիստ­նե­րի մեջ կիրք չեմ տես­նում, ո­րով­հետև ես իմ կա­րիե­րա­յի նկատ­մամբ ափ­սո­սան­քի զգա­ցում չու­նեմ, ու ու­զում եմ, որ իմ ֆուտ­բո­լիստ­ներն էլ նույ­նը կա­րո­ղա­նան հե­տա­գա­յում ա­սել։ Ես հա­վա­տում եմ ֆուտ­բո­լի աստ­ծուն։ Երբ դու ինչ-որ բան ճիշտ ես ա­նում, վա­յե­լում ես ցա­նա­ծիդ պտուղ­նե­րը»։
«Նա­պո­լիի» հա­մար, սկ­սած 2014 թվա­կա­նից, սա ա­ռա­ջին նվա­ճած տիտ­ղոսն էր։ Հի­շեց­նենք՝ վեց տա­րի ա­ռաջ թի­մը Ռա­ֆա­յել Բե­նի­տե­սի գլ­խա­վո­րու­թյամբ նվա­ճեց երկ­րի գա­վա­թը, ա­պա՝ սու­պեր­գա­վա­թը։ Թի­մին այս հա­ջո­ղու­թյան հա­մար շնոր­հա­վո­րել է նրա վա­ղե­մի լե­գենդ Դիե­գո Մա­րա­դո­նան՝ Instagram-ում գրե­լով. «Հպար­տա­նում եմ ձեզ­նով։ Forza «Նա­պո­լի»։
Նեա­պոլ­ցի­նե­րի ա­կում­բի նա­խա­գահ Աու­րե­լիո դե Լաու­րեն­տի­սը հաղ­թա­նա­կից հե­տո հայ­տա­րա­րել է, որ միայն իր թի­մը կա­րող էր գա­վա­թի եզ­րա­փակ­չում լուրջ մր­ցակ­ցու­թյուն ցույց տալ «Յու­վեն­տու­սին»։
«Դա թևա­ծում էր օ­դում։ Գա­տու­զո­յի գա­լով շատ բան փոխ­վեց թի­մում։ Բո­լո­րը հա­մախ­մբ­վե­ցին նրա, ա­կում­բի ու «Նա­պո­լիի» փի­լի­սո­փա­յու­թյան շուր­ջը։ Վեր­ջա­պես «Նա­պո­լին» այդ տիտ­ղո­սը «Յու­վեն­տու­սի» հետ վի­ճար­կե­լու, նրան դի­մադ­րու­թյուն ցույց տա­լու ու­նակ միակ ա­կումբն է։ Մենք նրանց հաղ­թել ենք 2012-ի գա­վա­թում, հաղ­թել ենք 2014-ի սու­պեր­գա­վա­թում ու ա­ռայժմ չենք հաղ­թել Ա սե­րիա­յի խա­ղե­րում»,- մեջ­բե­րում է նրան Rai Sport-ը։

ԴԺ­ԳՈ­ՀՈՒՄ Է ՍԱ­ՐԻՆ
Ինչ վե­րա­բե­րում է «Յու­վեն­տու­սին», այս­տեղ պար­տու­թյան գլ­խա­վոր պատ­ճա­ռը տես­նում են դեռևս չվե­րա­կան­գն­ված ո­րակ­նե­րի մեջ՝ չեն կա­րո­ղա­ցել կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված հար­կա­դիր դա­դա­րից հե­տո լիար­ժեք վե­րա­դառ­նալ բնա­կա­նոն մար­զա­կան, աշ­խա­տան­քա­յին հուն։ «Ա­կում­բը, ֆուտ­բո­լիստ­նե­րը, եր­կր­պա­գու­նե­րը շատ են հիաս­թափ­ված։ Սա­կայն ներ­կա­յումս մենք կա­րո­ղա­ցել ենք ա­նել այն ա­ռա­վե­լա­գույ­նը, ին­չը կա­րո­ղա­ցել ենք, ո­րով­հետև մեզ դեռևս հար­ձակ­ման գծում չի բա­վա­րա­րում սրու­թյու­նը», -հայ­տա­րա­րել է «ծեր սի­նյո­րա­յի» գլ­խա­վոր մար­զիչ Մաու­րի­ցիո Սա­րին։- Մենք վս­տա­հո­րեն վե­րահս­կում ենք գն­դա­կը, սա­կայն հենց սրու­թյունն է, որ չի բա­վա­րա­րում, որ­պես­զի կա­րո­ղա­նանք գն­դա­կի տի­րա­պե­տու­մը փո­խա­կեր­պել վտան­գա­վոր պա­հե­րի»։
Թի­մի մար­զի­չը նաև նշել է, որ ի­րենց հար­ձակ­ման գծի թիվ մեկ ու­ժը չի կա­րո­ղա­ցել իր հետևից տա­նել կո­լեկ­տի­վին. «Ռո­նալ­դուն գտն­վում է նույն­պի­սի մար­զա­վի­ճա­կում, ինչ­պես մնա­ցած­նե­րը։ Օ­րի­նակ՝ ինչ­պես Դի­բա­լան կամ Կոս­տան։ Նրան չի բա­վա­րա­րում կտ­րու­կու­թյու­նը, որ­պես­զի ա­նի այն, ին­չը նրան լավ է հա­ջող­վում»։

ԿՈՒ­ՐՅՈԶ­ՆԵՐ
Խա­ղի սկզ­բում ե­ղել է բա­վա­կա­նին ծի­ծա­ղե­լի դեպք։ Ի­տա­լիա­յի հիմ­նը կա­տա­րե­լու հա­մար հրա­վիր­ված է ե­ղել Ա­մե­րի­կա­յում ծն­ված, սա­կայն Ա­պե­նին­նե­րում բնակ­վող, ի­տա­լե­րե­նը խո­սակ­ցա­կան ու­նե­ցող սևա­մորթ ռե­պեր Սեր­ժիո Սիլ­վեստ­րեն, սա­կայն ար­տիս­տը չի կա­րո­ղա­ցել ամ­բող­ջու­թյամբ հի­շել հիմ­նի բա­ռե­րը։
Զվար­ճա­լի բա­նե­րի շար­քում մի բան էլ նշենք, որն ի­րա­կա­նում այն­քան էլ զվար­ճան­քի հետ կապ չու­նի։
Խա­ղից ա­ռաջ ա­ռանձ­նա­պես ջա­նա­դիր են ե­ղել «Նա­պո­լիի» եր­կր­պա­գու­նե­րը, ով­քեր ի­րենց քա­ղա­քում փո­ղո­ցով տա­րել են իս­կա­կան դա­գաղ, ո­րի վրա գր­ված է ե­ղել «Յու­վեն­տուս» ու ո­րը ծածկ­ված է ե­ղել Ռո­նալ­դուի մար­զա­շա­պի­կով։
Ի­հար­կե, սույ­նի մեջ ան­գամ հա­կաէս­թե­տի­կա­կան բան կա, ե­թե հար­ցի սահ­մռ­կե­ցու­ցիչ կող­մը նկա­տե­լու չենք տա­լիս, սա­կայն մի բա­նի հա­մար սր­տանց պի­տի ու­րա­խա­նալ՝ այս ա­մե­նը ա­ռար­կայ­նո­րեն փաս­տում է, որ ֆուտ­բո­լը, մեծ ֆուտ­բո­լը վե­րա­դառ­նում է Ի­տա­լիա, իսկ սա կյան­քի շա­րու­նա­կա­կա­նու­թյան լա­վա­գույն հա­վաս­տումն է։
ՈՒ ոչ միայն Ի­տա­լիա­յում՝ եր­կիր, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում ծանր կո­րուստ­ներ տվեց ու դեռ ան­հա­վա­սար պայ­քա­րի մեջ է հա­մա­վա­րա­կի հետ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ