Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մայաների ջրամբարները հավանաբար պարունակել են սնդիկ

Մայաների ջրամբարները հավանաբար պարունակել են սնդիկ
05.07.2020 | 14:10

Ցինցինատիի համալսարանի գիտնականները առաջ են քաշել հիփոթեզ, որ մայաների քաղաքակրթության խոշորագույն Տիկալ քաղաքը կարող է լքված լինել ջրամբարներում սնդիկի պատճառով՝ հաղորդում է Nature պորտալը:


Հետազոտողները բացատրել են, որ բնակիչները կավից արտադրանքների և շենքերի ձևավորման համար օգտագործել են ծծմբային սնդիկի պիգմենտ, որից անձրևների ժամանակ լվացազերծվել է սնդիկը և ընկել քաղաքի կենտրոնի ջրամբարները: Գիտնականները ենթադրում են, որ ժամանակի ընթացքում սնդիկի բարձր խտությունը ջուրը դարձրել է չափազանց թունավոր: Որոշ ջրամբարներում հայտնաբերվել են նաև մարդու համար թունավոր ցիանոբակտերիաներ: Դրանք կապված են մարդու գործունեության հետ, մասնավորապես սննդային մնացորդները նետելու: Տիկալի բնակիչները հասանելիություն չեն ունեցել այլ մշտական ջրամբարների, ինչպիսիք են լճերը կամ գետերը: Հետազոտողները եզրակացրել են, որ 9-րդ դարի ուժեղ երաշտը բնակիչներին ստիպել է օգտվել թունավոր ջրից, ինչը կարող է պատճառ լինել, որ մարդիկ հեռանան այդ տարածքից:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ