Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Գրա­կա­նու­թ­յու­նը ել­քեր նա­խան­շում է, բայց ան­զոր է դրանք պար­տադ­րե­լու»

«Գրա­կա­նու­թ­յու­նը ել­քեր նա­խան­շում է, բայց ան­զոր է դրանք պար­տադ­րե­լու»
07.07.2020 | 01:31

Գրող, թարգ­մա­նիչ Ա­ՇՈՏ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱ­ՆԻ հետ զրույ­ցի թե­ման ընդ­գր­կուն է՝ հա­մա­վա­րակ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներ, գրա­կա­նու­թյուն։

-Ի՞նչ է փոխ­վել ձեր կյան­քում ու ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ ար­տա­կարգ դրու­թյան այս ըն­թաց­քում։ Կի­սատ մնա­ցած ծրագ­րեր կա՞ն, կամ գու­ցե ա­զատ ժա­մա­նա՞կ է ըն­ձեռ­վել կի­սատ թո­ղածն ա­վար­տե­լու։
-Այս վեր­ջին ե­րեք ա­միս­նե­րի ըն­թաց­քում աշ­խարհն է փոխ­վել հիմ­նա­վո­րա­պես, բնա­կան է, որ բնա­կիչ­նե­րիս կյանքն էլ ո­րո­շա­կիո­րեն փո­փոխ­վել է, հենց թե­կուզ այն, որ տնա­բույծ, թեր­շփ­վող դի­մա­կա­վոր­նե­րի հա­սա­րա­կա­կան խավ է ձևա­վոր­վել: Մար­դը վտանգ է ներ­կա­յաց­նում մար­դու հան­դեպ՝ որ­պես վա­րա­կի պո­տեն­ցիալ հա­րու­ցիչ: Ինչ վե­րա­բե­րում է ստեղ­ծա­գոր­ծա­կան ծրագ­րե­րիս, դրանք մի պահ ընդ­հատ­վե­ցին, հա­մա­վա­րա­կի տա­րա­ծաշր­ջան մուտք գոր­ծե­լուն պես: Բա­րե­բախ­տա­բար, մար­տի սկզբ­նե­րին ա­վար­տե­ցի «Եվ­րո­պա­կան մո­դեռ­նիզ­մի բա­նաս­տեղ­ծու­թյու­նը» ստ­վա­րա­ծա­վալ ու­սում­նա­սի­րու­թյու­նը, ո­րում տեղ են գտել XX դա­րի ա­ռա­ջին կե­սի եվ­րո­պա­կան 27 եր­կր­նե­րից ու ևս 3 կի­սաինք­նա­վար երկ­րա­մա­սե­րից սե­րող 64 բա­նաս­տեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը՝ թարգ­ման­ված 20 և ա­վե­լի լե­զու­նե­րից, հե­ղի­նակ­նե­րի գրա­կան դի­ման­կար­նե­րով: Մինչ այդ հրա­տա­րա­կու­թյան եմ պատ­րաս­տել շվեյ­ցա­րա­ցի մե­ծա­գույն բա­նաս­տեղծ և թարգ­մա­նիչ Ֆի­լիպ Ժա­կո­տեի բա­նաս­տեղծա­կան ընտ­րա­նին, ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղծ, ո­րի 95-ա­մյա­կը լրա­ցավ հու­նի­սի 30-ին: «Քյուրք­չյան» հրա­տա­րակ­չա­տու­նը լույս ըն­ծա­յեց Վիլ­հելմ Բու­շի «Մաքս և Մո­րից» ման­կա­կան չա­փա­ծո եր­գի­ծա­պա­տու­մը: Բա­նաս­տեղ­ծա­կան թե­մա­յին այս անդ­րա­դար­ձը պայ­մա­նա­վոր­ված էր նա­խոր­դած շր­ջա­նում եվ­րո­պա­կան ար­ձա­կի ու դրա­մա­տուր­գիա­յի մի շարք նշա­նա­վոր եր­կե­րի թարգ­մա­նու­թյու­նից ու դրանք աշ­խա­տա­սի­րե­լուց հոգ­նա­ծու­թյու­նը թո­թա­փե­լու մո­լուց­քով՝ Ռո­բերտ Վալ­զե­րի «Զբո­սանք» և Հեր­ման Հես­սեի «ՈՒխ­տագ­նա­ցու­թյուն Արևելք» վի­պակ­նե­րը, Ռո­բերտ Մու­զի­լի «Ժա­ռան­գու­թյուն կեն­դա­նու­թյան օ­րոք» էս­սե­նե­րի ժո­ղո­վա­ծուն, նույ­նի «Ե­րա­զող­նե­րը» և Ալֆ­րեդ Ժար­րիի «ՈՒ­բյու ար­քան» դրա­մա­նե­րը: Ան­ցած տա­րե­վեր­ջին լույս տե­սավ Մի­լան Կուն­դե­րա­յի «Վե­պի ար­վես­տը» էս­սե­նե­րի ժո­ղո­վա­ծուն, տպագր­ման հան­ձն­վեց Գյուս­տավ լը Բո­նի 1895-ին լույս ըն­ծայ­ված «Ամ­բոխ­նե­րի հո­գե­բա­նու­թյու­նը» ու­սում­նա­սի­րու­թյու­նը, որը հա­մար­վում է աշ­խար­հը վե­րա­փո­խած ա­մե­նան­շա­նա­վոր գր­քե­րից մե­կը: Ներ­կա դրու­թյամբ ըն­թաց­քի մեջ է «Ե­ղի­շե Չա­րեն­ցը և եվ­րո­պա­կան գրա­կան ա­վան­դույ­թը» մե­նագ­րու­թյու­նը և «Զու­գաշ­խարհ­ներ Պար­զա­տու­մար» խո­րագ­րով ար­դեն ա­վար­տուն պատմ­վածք­նե­րի, էս­սե­նե­րի և խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն: Հա­մա­վա­րա­կը, ինչ խոսք, սա­ռը ցն­ցու­ղի ներ­գոր­ծու­թյամբ միառ­ժա­մա­նակ կա­սեց­րեց ստեղ­ծա­գոր­ծա­կան մղումս, ինչ­պես, ե­թե հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը պայ­թե­լիս լի­ներ, և սա­կայն դույզն-ինչ թավ­շյա դրսևո­րում­նե­րով:
-Ի՞նչ եք կար­ծում, հնա­րա­վո՞ր է՝ եր­կար ժա­մա­նակ գրա­կա­նու­թյան, ար­վես­տի հիմ­նա­կան թե­ման դառ­նա հա­մա­վա­րա­կը։
-Հա­մա­վա­րակ­նե­րը գրա­կա­նու­թյան և ար­վես­տի տի­րա­պե­տող թե­մա­նե­րից են ե­ղել նույ­նիսկ այն ժա­մա­նակ­նե­րում, երբ ոչ մի լայ­նա­մասշ­տաբ հա­մա­ճա­րակ էլ չի ե­ղել, սա­կայն այդ երևույ­թի մա­սին մշ­տա­պես գր­վել է, պատ­կե­րագր­վել և ան­գամ ե­րաժշ­տու­թյան մեջ ար­տա­հայտ­վել: Բնա­կան է, որ այն տի­րա­պե­տող թե­մա կդառ­նա մեր օ­րե­րում ու դեռ նրա հաղ­թա­հա­րու­մից հե­տո էլ, քա­նի որ այն ոչ միայն մարդ ան­հա­տի և մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյան էու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու կամ դրան մո­տե­նա­լու, այլև ար­տա­սո­վոր ի­րա­վի­ճակ­նե­րում կա­ռա­վար­ման մե­խա­նիզմ­նե­րը դի­տար­կե­լու հիա­նա­լի ա­ռիթ է ստեղ­ծա­գոր­ծող մար­դու հա­մար: ՈԻ նաև՝ ինք­նա­ճա­նա­չու­մի ու աստ­վա­ծա­ճա­նաչ­ման խոր­քա­յին հնա­րա­վո­րու­թյուն:
-Աշ­խար­հը հա­մա­վա­րա­կից հե­տո ա­վե­լի լա՞­վը կդառ­նա, թե՞ ա­վե­լի վա­տը։
-Հրահ­րող հարց է՝ կան­խա­տես­ման մղող, բայց կարճ կպա­տաս­խա­նեմ. գոհ պետք է լի­նենք, ե­թե աշ­խար­հը գո­նե նույ­նը մնա, ինչ որ հա­մա­վա­րա­կից ա­ռաջ էր:
-Հա­մա­վա­րա­կի սկզբ­նա­կան օ­րե­րին շատ եր­կր­նե­րում ա­վե­լա­ցել էր Քա­մյուի «Ժան­տախ­տը» գր­քի վա­ճառ­քը։ Ստաց­վում է՝ ըն­թեր­ցո­ղին հե­տաք­րք­րում է այն, ինչ ին­քը ապ­րում է տվյալ ժա­մա­նա­կի մեջ։ Կամ գու­ցե գրա­կա­նու­թյան մեջ ելք, պա­տաս­խա՞ն են փնտ­րում։
-Դա խո­սում է այն մա­սին, որ մարդ էա­կը տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի գե­րի է, նա կարճ հի­շո­ղու­թյուն ու­նի, և մինչև դա­նա­կը ոս­կո­րին չի հաս­նում,նա ի­րեն չն­չին իսկ դժ­վա­րու­թյուն չի տա­լիս և ո­չինչ չի ձեռ­նար­կում իր աչ­քե­րի ա­ռաջ հա­սու­նա­ցող վատ­թա­րա­գույն ար­հա­վիր­քի դեմն առ­նե­լու նպա­տա­կով: Ինչ վե­րա­բե­րում է Քա­մյուի «Ժան­տախ­տը» վե­պին, դրա թի­րա­խա­յին ար­ժեքն այն չէ, որ նրա­նում խոս­վում է կոնկ­րետ հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի մա­սին: Այլ այն, որ գրո­ղը փոր­ձում է պա­տաս­խան տալ այն հար­ցին, թե ինչ­պե՞ս մարդս կա­րող է ապ­րել մի աշ­խար­հում, ուր ոչ գե­րա­գույն ի­մաս­տին հա­ղոր­դակց­վե­լու ձգ­տում կա, ոչ էլ վե­րին օգ­նու­թյան ու եր­ջան­կա­խոս­տում բա­րե­բախ­տու­թյան ակն­կա­լիք: Այս­տեղ է, որ Քա­մյուն մե­կընդ­միշտ հրա­ժեշտ է տա­լիս ներ­փակ­վա­ծու­թյան ու ինք­նօ­տար­ման կեն­սըմբ­ռն­մա­նը և ա­ռաջ է քա­շում հա­սա­րա­կա­կան պարտ­քի ու պա­տաս­խա­նատ­վու­թյան Գող­գո­թան բարձ­րա­նա­լու պա­հան­ջը, դե­պի ուր և, են­թարկ­վե­լով բնազ­դա­յին անհ­րա­ժեշ­տու­թյանն ու մար­դա­սի­րու­թյան թե­լադ­րան­քին, բարձ­րա­նում է «Ժան­տախ­տը» վե­պի հե­րո­սը՝ Ռիեն, իր հետևից քարշ տա­լով ան­հա­տա­պաշ­տու­թյան ու հա­սա­րա­կա­կան ինք­նա­մե­կու­սա­ցու­մի բո­լոր մա­հա­ցու մեղ­քերն ու բնա­ծին ա­րատ­նե­րը: Գրո­ղը հան­գում է մի գլ­խա­վո­րա­գույն հետևու­թյան. հա­սա­րա­կա­կան ա­րատ­նե­րից ու ախ­տե­րից հար­կա­վոր է ո՛չ թե զզ­վան­քով ե­րես դարձ­նել ու բնա­զ­դա­յին մղու­մով տր­վել ինք­նա­մե­կու­սաց­ման ու ինք­նօ­տա­րու­մի քաղցր թմ­բի­րին, այլ անհ­րա­ժեշտ է գործ­նա­կան, վի­րա­բու­ժա­կան մի­ջամ­տու­թյամբ բժշ­կել դրանք: Բայց ինչ­պես «Սի­զի­փո­սի ա­ռաս­պե­լում», այն­պես էլ «Ժան­տախ­տը» վե­պում, Քա­մյուն հակ­ված չէ կար­ծե­լու, որ հա­սա­րա­կա­կան վեր­քե­րը դար­մա­նե­լուն ուղղ­ված ջան­քե­րը կա­րող են ցան­կա­լի ար­դյունք ա­պա­հո­վել, դրա­նով կա­րե­լի է մատ­նա­ցույց ա­նել լոկ վեր­քի գար­շա­հոտ­ման տե­ղը, ո­րը սա­կայն չես բու­ժի ո՛չ հե­րո­սա­կա­նու­թյամբ, ո՛չ անձ­նա­զո­հու­թյամբ, ո՛չ գա­ղա­փար­նե­րով, ո՛չ էլ, ա­ռա­վել ևս, աշ­խար­հի քա­ղա­քա­կան վե­րա­կա­ռուց­մանն ու վե­րա­փոխ­մանն ուղղ­ված գա­ղա­փա­րա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րով: Խն­դի­րը լոկ հա­սա­րա­կա­կան ցա­վե­րը հնա­րա­վո­րինս մեղ­մե­լուն է վե­րա­բե­րում: Դրա­նում է հենց վե­պի գլ­խա­վոր հե­րո­սի՝ Ռիեի ա­ռա­քե­լու­թյու­նը, որն «այս կյան­քի մշ­տա­գո ժան­տախ­տի» մեջ միակ շատ թե քիչ հու­սա­լի կետն է, վիշտ ու ար­հա­վիրք­նե­րի օվ­կիա­նո­սում հա­րա­բե­րա­կա­նո­րեն հաս­տա­տուն այն կղ­զին, առ ո­րը ձգ­տում են բո­լոր-բո­լո­րը՝ այս ժան­տախ­տա­հար աշ­խար­հում ի­րենց օ­տա­րա­կան և հյուր հա­մա­րող­նե­րը, լա­վա­գույն աշ­խար­հի ծրագ­րեր մշա­կող­նե­րը, մա­հա­պատ­ժի դա­տա­պարտ­ված­ներն ան­գամ, ո­րոնք բո­լորն էլ ներ­քուստ հա­մա­միտ են մարդ­կու­թյա­նը նա­խա­սահ­ման­ված փոր­ձու­թյա­նը դի­մագ­րա­վե­լու Ռիեի ջան­քե­րին: Մի խոս­քով, լի­նի ժան­տախտ, թե թա­գա­ժահր, այն մշ­տառ­կա է մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյուն­նե­րում, այն տար­բե­րու­թյամբ, որ այն կա՛մ դեռևս հա­սու­նաց­ման փու­լում է, կա՛մ ար­դեն բռնկ­ման գա­գաթ­նա­կե­տին: Գրա­կա­նու­թյու­նը ել­քեր նա­խան­շում է, բայց ան­զոր է պար­տադ­րե­լու, քա­նի դեռ գրա­կա­նու­թյան իս­կա­կան մշակ­նե­րը, նվի­րյալ­նե­րը չեն կա­ռա­վա­րում այս վա­րա­կա­կիր հո­ղա­գուն­դը: ՈՒ նաև չեմ կար­ծում, թե ըն­թեր­ցո­ղին հե­տաք­րք­րում է այն, ինչ ին­քը ապ­րում է տվյալ ժա­մա­նա­կի մեջ, այ­լա­պես մենք ա­մեն աստ­ծո օր հենց միայն նո­րաձևու­թյան վեր­ջին ճի­չի, աշ­խա­տան­քա­յին ա­ռաջ­խա­ղաց­մա­նը կամ փող աշ­խա­տե­լուն վե­րա­բե­րող գրա­կա­նու­թյուն պի­տի ըն­թեր­ցեինք: Բա էլ ու՞ր մնաց հո­գին… Բայց չէ՞ որ մենք տր­վում ենք շատ հա­ճախ նաև միջ­նա­դա­րյան միս­տե­րիա­նե­րի հո­գեծ­վա­տիչ ու վե­հաց­նող վեր­հու­շին:
-Մե­կու­սաց­ման օ­րե­րին կար­դում էի Ձեր թարգ­մա­նած «Նար­ցիսն ու Ոս­կե­բե­րա­նը» վե­պը։ Գր­քում անդ­րա­դարձ կա նաև ժան­տախ­տին։ Քո­վիդ-19-ը նա­խորդ­ներ ու­նի, մարդ­կու­թյու­նը պար­բե­րա­բար նման փու­լեր է ապ­րում։ Ին­չո՞վ են ա­ռանձ­նա­նում այս հա­մա­վա­րակն ու նրա թե­լադ­րած կա­նոն­նե­րը։
-Բա­ցի Հես­սեի «Նար­ցիսն ու Ոս­կե­բե­րա­նը» վե­պից, ան­ցյալ տա­րե­վեր­ջին լույս ըն­ծա­յե­ցի նաև ավ­ստ­րիա­ցի ժա­մա­նա­կա­կից գրող Քրիս­տոֆ Ռանս­մայ­րի «Վեր­ջին աշ­խար­հը» վե­պը, ուր ևս, ի­րե­րի բե­րու­մով, խոս­վում է ժան­տախ­տի հա­մա­ճա­րա­կի մա­սին: Սա մի գեր­ժա­մա­նա­կա­կից ա­ռաս­պե­լա­պա­տում է՝ ան­ցյա­լի մեջ ներ­կա­յիս սաղ­մե­րը տե­սա­նե­լու փորձ: Պատ­մու­թյուն հռո­մեա­ցի բա­նաս­տեղծ Օ­վի­դիո­սի և նրա այր­ված գլուխ­գոր­ծո­ցի ո­րո­նում­նե­րի մա­սին: Կեր­պա­փոխ­ված տե­ղան­քում խա­ղարկ­վող հո­ռե­տե­սիլք, ո­րում հին աշ­խար­հը հան­դի­պում է ժա­մա­նա­կա­կից կյան­քին: Բնա­զան­ցա­կան, զգա­յա­ցունց թաք­նա­տե­սու­թյուն՝ գե­րող ու խոր, լե­ցուն մո­գա­կան տե­սի­լա­պատ­կեր­նե­րով՝ կեն­սա­տու ու տագ­նա­պա­լի: Ա­ռաս­պե­լի ու­ժով կա­ռա­վար­վող, ա­ղե­տի եզ­րին հասց­ված, խոր­տակ­վող մի աշ­խարհ: Սա նաև ասք է մո­լո­րա­կի ա­վեր­մուն­քի մա­սին, մշա­կու­թա­բա­նա­կան ու քա­ղա­քա­կան ա­ռա­կա­խո­սու­թյուն, զար­մա­նա­լիո­րեն ար­դիա­կան, նաև՝ վեր­ժա­մա­նա­կյա: Այն­պես որ, ա­յո՛, Քո­վիդ-19-ը նա­խորդ­ներ ու­նի, հո դա­տարկ տե­ղը ծնունդ չի՞ ա­ռել: Այս մա­սին է նաև Ռանս­մայ­րի սույն վե­պը, ուր խոս­վում է մո­լո­րա­կի ա­վեր­մուն­քի մա­սին՝ Օ­գոս­տոս կայ­սեր ժա­մա­նակ­նե­րից մինչև մեր օ­րե­րը, և հա­մա­վա­րա­կի զոհ գնա­ցած քա­ղաք­նե­րի ու երկ­րա­մա­սե­րի մա­սին: Իսկ թե ին­չով է ա­ռանձ­նա­նում այս՝ մեզ այ­ցե­լած հա­մա­վա­րա­կը, երևի նրա­նով, որ այն շատ հա­մա­հունչ է մեր բռ­նած գլո­բա­լաց­ման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ըն­թացք­նե­րին: Թերևս այս­քա­նը: Որ­քան՝ աշ­խարհն ա­վե­լի փոխ­ներ­թա­փանց­ված, այն­քան՝ սպառ­նա­լիք­ներն ա­վե­լի հա­մընդ­գր­կուն:
-Ի դեպ, Հես­սեի գոր­ծե­րի թարգ­մա­նու­թյունն ա­վար­տու՞մ եք այս վե­պով։
-Ա­յո, «Նար­ցի­սը և Ոս­կե­բե­րա­նը» վեպ-ա­ռա­կա­խո­սու­թյամբ ա­վարտ­վում և ամ­բող­ջա­նում է Հես­սեի մե­ծակ­տավ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյուն­նե­րի ցան­կը:
-Մեր նա­խորդ զրույ­ցի ժա­մա­նակ ա­սա­ցիք, որ մար­դիկ մի քիչ ներ­փակ­վել են և կար­դում են ա­վե­լի շատ ի­րենք ի­րենց գրա­ծը, քան շր­ջա­պա­տի: Առ­հա­սա­րակ, գրա­կան դաշ­տի զար­գաց­ման հա­մար ի՞նչն է պա­կա­սում կամ ի՞ն­չը խո­չըն­դո­տում։
-Մեր նա­խորդ զրույ­ցից հե­տո, ան­նա­խա­դեպ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով, մար­դիկ շատ ա­վե­լի են ներ­փակ­վել, ան­գամ՝ ինք­նա­մե­կու­սա­ցել են, հետևա­բար՝ նե­րընկ­լուզ­վել: Գիրք կար­դա­լը, չնա­յած տար­վող շա­հագր­գիռ քա­րոզ­չու­թյա­նը, մե­ծա­գույն շքե­ղու­թյուն է, որ հա­սա­րա­կու­թյու­նը դեռևս չի կա­րող ի­րեն թույլ տալ, ե­թե ան­գամ դրա հա­մար բա­ցառ­վեր շքե­ղու­թյան հարկ վճա­րե­լը: Հա­յաս­տա­նում, որ­քան էլ կեն­սապն­դիչ ինք­նա­խա­բեու­թյա­նը տր­վենք ու ինք­ներս մեզ մխի­թա­րենք, մեծ հաշ­վով գիրք չեն կար­դում, այ­լա­պես գր­քե­րը մե­զա­նում մեծ տպա­քա­նակ­նե­րով կտ­պագր­վեին, կլի­նեին շա­հագր­գիռ գրա­կան քն­նար­կում­ներ, գրա­կան աշ­խա­տան­քի արժևո­րում­ներ, մի խոս­քով, կլի­ներ գրա­կան կյանք, և հե­ղի­նակ­նե­րին էլ ար­ժա­նա­պա­տիվ հո­նո­րար­ներ կհատ­կաց­վեին: Եվ ե­թե այս ա­մե­նը չկա, կն­շա­նա­կի գիրք կար­դա­լը թեև «մո­դա­յիկ է, բայց ոչ պա­հանջ­ված»:
-Գրո­ղին, թարգ­ման­չին ա­վե­լի շատ կա­րող են վնա­սել գրա­կա­նա­գետ­նե­րի, գրա­կան մի­ջա­վայ­րի լռու­թյու­՞նը, քն­նա­դա­տու­թյու­՞նը, թե՞ գո­վա­բա­նու­թյու­նը:
-Միան­շա­նակ՝ լռու­թյու­նը: Մյուս եր­կու­սը, դրան­ցում առ­կա ո­րո­շա­կի ա­չա­ռու­թյամբ հան­դերձ, նաև «գրա­կան ար­տադ­րանքն» արժևո­րե­լու, փոք­րի­շա­տե գրա­կան ճա­շակ ձևա­վո­րե­լու գոր­ծա­ռույ­թով են օժտ­ված:
-Երկ­րում տի­րող հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակն ի՞նչ ազ­դե­ցու­թյուն ու­նի մշա­կու­թա­յին, գրա­կան կյան­քի վրա։
-Այն­պես չէ, որ գրա­կան, մշա­կու­թա­յին կյան­քը, բարձր ար­ժեք­նե­րի ստեղծ­ման ա­ռու­մով, ուղ­ղա­կիո­րեն կապ­ված է տի­րող հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի հետ: Ջոյ­սի մե­ծա­վե­պը ծն­վեց պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, Հես­սեի «Նար­ցիսն ու Ոս­կե­բե­րա­նը»՝ հա­րա­բե­րա­կան ան­դոր­րի, բայց տևա­կան խա­ղա­ղու­թյան ու բար­գա­վաճ­ման տա­րի­նե­րին ևս ծնունդ են ա­ռել գրա­կան մե­ծար­ժեք եր­կեր, չթ­վար­կենք: Չա­րեն­ցը, օ­րի­նակ, հան­ճա­րեղ եր­կեր է գրել և՛ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյուն­նե­րի, և՛ պա­տե­րազ­մա­կան ու հե­ղա­փո­խա­կան վայ­րի­վե­րում­նե­րի, և՛ հա­մե­մա­տա­բար խա­ղա­ղա­վետ թմ­բի­րի պայ­ման­նե­րում: Խն­դիրն այն է, որ գրո­ղը ցան­կա­ցած բար­վոք կամ չա­րա­գու­շակ ժա­մա­նակ­նե­րում միշտ էլ մարդ էա­կի ա­ռեղծ­վա­ծա­յին էու­թյան մեջ թա­փան­ցե­լու ա­ռանձ­նա­հա­տուկ ձիրք և խո­րա­թա­փանց դի­տո­ղու­նա­կու­թյուն հան­դես բե­րի, քա­նի որ մար­դու էու­թյան մեջ մեծ հաշ­վով, ո­չինչ չի փոխ­վում. մարդս թեև փոխ­վում է, հա­ճախ՝ ոտ­քից գլուխ, բայց նրա էու­թյու­նը չի փոխ­վում, ըն­դս­մին՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում և ա­մե­նուր: Եվ սա­կայն, ան­կախ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան տուրևա­ռու­թյուն­նե­րի, լար­վա­ծու­թյուն­նե­րի չա­փա­բաժ­նից, պե­տու­թյու­նը, սե­փա­կան ռազ­մա­վա­րա­կան անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, պար­տա­վոր է ա­ջակ­ցե­լու իր իսկ կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բա­զի­սա­յին ա­պա­հով­մա­նը սպա­սար­կու հոգևոր մշա­կույ­թի խթան­մա­նը, այ­լա­պես, գրա­կա­նու­թյան և մշա­կույ­թի կազ­մա­լուծ­մամբ, պե­տա­կան վեր­նա­շեն­քի շի­նա­րա­րու­թյունն ինք­նին կմատն­վի ցա­մա­քեց­ման:
-Ի՞նչ խն­դիր ու­նեն ար­վե­ստա­գե­տը, գրո­ղը, մտա­վո­րա­կա­նը Հա­յաս­տա­նում։
-Ձեր կող­մից նշ­ված հա­սա­րա­կա­կան խա­վի խն­դիր­նե­րը նույնն են և չեն փոխ­վել քա­ղա­քակր­թու­թյան սկզբ­նա­վո­րու­մից ի վեր ու նաև ներ­կա Հա­յաս­տա­նում. սնու­ցա­նե՛լ հայ մար­դու հոգևոր պա­հանջ­մունք­նե­րը, դրա­նով իսկ հետ պա­հե­լով նրան ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մար­դու մեջ գլուխ բարձ­րաց­նող մար­դա­դավ ու բնու­թե­նա­կոր­ծան նյու­թա­պաշտ բռն­կում­նե­րին տր­վե­լու կոր­ծա­նա­րար գայ­թակ­ղու­թյու­նից, մար­դու մեջ բա­րու, գե­ղե­ցի­կի, ազն­վու­թյան և ա­ռա­քի­նու­թյան սեր­մեր շաղ տա­լու մար­դա­սի­րա­կան սր­բա­զան ուխ­տին ի ծա­ռա­յու­թյուն:
-Մեր նա­խորդ զրույ­ցի ժա­մա­նակ ա­սա­ցիք, որ ֆրան­սիա­կան պոե­զիա եք թարգ­մա­նում, անդ­րա­դառ­նում նաև ֆրան­սիա­ցի այն պոետ­նե­րին, ո­րոնք չեն թարգ­ման­վել հա­յե­րեն: Ի՞նչ փու­լում են թարգ­մա­նու­թյունն ու դրա հրա­տա­րա­կու­մը։
-Ես խոս­քիս տերն եմ և այս ըն­թաց­քում թարգ­մա­նել եմ ֆրան­սիա­ցի ու ֆրան­սա­գիր 10 պոետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը. Ալ­բեր Սա­մեն, Պոլ Կլո­դել, Պոլ Վա­լե­րի, Սեն­Ժոն Պերս, Ժակ Պրևեր, Ռը­նե Շար, Բո­րիս Վիան, Շառլ Ֆեր­դի­նանդ Ռա­մյու, Տրիս­տան Ցա­րա, Ֆի­լիպ Ժա­կո­տե: Ի դեպ, վեր­ջի­նիս բա­նաս­տեղ­ծա­կան ընտ­րա­նին ա­ռա­ջի­կա­յում ա­ռան­ձին գր­քով լույս կըն­ծա­յի «Քյուրք­չյան» հրա­տա­րակ­չա­տու­նը: Ինչ վե­րա­բե­րում է մյուս հե­ղի­նակ­նե­րին, նպա­տա­կա­հար­մար ենք գտել նրանց ընդ­գր­կե­լու «Հո­գեգ­րու­թյուն» խո­րագ­րի ներ­քո ար­դեն իսկ հրա­տա­րակ­ման պատ­րաստ «XX դա­րի ա­ռա­ջին կե­սի եվ­րո­պա­կան մո­դեռ­նիզ­մի բա­նաս­տեղ­ծու­թյու­նը» մեր կող­մից նա­խա­ձեռն­ված ստ­վա­րա­ծա­վալ ու­սում­նա­սի­րու­թյան մեջ:
-Նաև 20-րդ դա­րի եվ­րո­պա­կան գրա­կա­նու­թյան 20 խո­շո­րա­գույն հե­ղի­նակ­նե­րի ան­թո­լո­գիա էիք պատ­րաս­տել՝ դի­ման­կար­նե­րով։ Հրա­տա­րակ­մա­նը խո­չըն­դո­տում է յու­րա­քան­չյուր ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­մար հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք վերց­նե­լու խն­դի­րը։ Մի բան փոխ­վե՞լ է այս ծրագ­րե­րի ա­ռու­մով։
-Այդ ան­թո­լո­գիան նույն­պես պատ­րաստ է՝ մո­տա­վո­րա­պես 500 էջ ծա­վա­լով: Ընդգրկված հե­ղի­նակ­նե­րից են հայ ըն­թեր­ցո­ղին հայտ­նի ու նվազ հայտ­նի, նաև ան­հայտ այն­պի­սի ա­նուն­ներ, ինչ­պի­սիք են Ռ. Վալ­զե­րը, Ռ. Մու­զի­լը, Հ. Բրո­խը, Ֆ. Վեր­ֆե­լը, Հ. Հես­սեն, Թ. Բեռն­հար­դը, Ք. Ռանս­մայ­րը, Ռ. Քիփ­լին­գը, Պ. Վա­լե­րին, Լ. Ֆ. Սե­լի­նը, Ա. Քա­մյուն, Բ. Վիա­նը, Մ. Կուն­դե­րան և ու­րիշ­ներ: Ցա­վոք, նման ծաղ­կա­քա­ղա­յին հա­մա­հա­վաք ժո­ղո­վա­ծու­նե­րի հրա­տա­րա­կու­մը բախ­վում է հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի գրե­թե ան­հաղ­թա­հա­րե­լի խնդ­րին: Եվ ե­թե մեկ հե­ղի­նա­կի պա­րա­գա­յում խն­դի­րը, ըստ էու­թյան, լու­ծե­լի է, բազ­մա­հե­ղի­նակ ժո­ղո­վա­ծու­նե­րի դեպ­քում հա­ջո­ղե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը մնում է առ­կախ­ված, նախ՝ աշ­խա­տա­տա­րու­թյան, և ա­պա՝ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի գն­ման հա­րու­ցած նյու­թա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով: Ան­կեղծ ա­սած, հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի խն­դի­րը, որ­պես մտա­վոր սե­փա­կա­նու­թյան պաշտ­պա­նու­թյան են­թա­տե­սակ, մեծ հաշ­վով մե­ռած գրող­նե­րի կամ ար­վես­տա­գետ­նե­րի վրա փող աշ­խա­տե­լու բիզ­նես ծրա­գիր հի­շեց­նում: Գրո­ղի կեն­դա­նու­թյան օ­րոք դա ան­շուշտ ճիշտ է և տրա­մա­բա­նե­լի, բայց գրո­ղի կամ ար­վես­տա­գե­տի մա­հից հե­տո չեմ հաս­կա­նում դրա ի­մաս­տը: Իմ կար­ծիքն այն է, որ գրահ­րա­տա­րակ­չա­կան ո­լոր­տում ներ­դր­ված ISBN դա­սի­չով կա­րե­լի է բա­վա­րար­վել՝ տվյալ հե­ղի­նա­կի եր­կե­րի աշ­խար­հով մեկ հրա­պա­րա­կում­նե­րի վե­րա­բե­րյալ ամ­բող­ջա­կան քար­տա­դա­րան ու­նե­նա­լու նպա­տա­կով, և վե՛րջ:
-Հայ հե­ղի­նակ­նե­րին՝ նոր ու հին, պար­բե­րա­բար ներ­կա­յաց­նում են դր­սում՝ տար­բեր ծրագ­րե­րով։ Ի՞նչ է պետք հա­մաշ­խար­հա­յին գրա­կան շու­կա­յում տե­սա­նե­լի ներ­կա­յու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար։
-Դրա հա­մար գրո­ղը նախ իր տա­ղան­դի ու­ժով պետք է իր եր­կե­րի թարգ­մա­նու­թյան պա­հան­ջարկն ա­պա­հո­վի, իսկ պե­տա­կան ու հա­սա­րա­կա­կան մար­մին­ներն էլ հա­մա­պա­տաս­խան նյու­թա­կան հատ­կա­ցում­ներ կա­տա­րեն հայ գրա­կա­նու­թյան բարձ­րար­ժեք եր­կե­րի ո­րա­կյալ օ­տա­րա­լե­զու թարգ­մա­նու­թյուն­նե­րը մի­ջազ­գա­յին շու­կա հա­նե­լու նպա­տա­կով: Ըն­դա­մե­նը այս­քա­նը:


Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ