Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նի­կո­լի հե­նա­ս­յու­նե­րը

Նի­կո­լի հե­նա­ս­յու­նե­րը
10.07.2020 | 00:03

Ի տար­բե­րու­թյուն բո­լոր մնա­ցած խա­ղա­ցող­նե­րի, Նի­կոլ Փա­շի­նյա­նը, չնա­յած իր ար­տա­քին ան­հու­սու­թյանն ու փն­թիու­թյա­նը, խիստ հա­մա­կարգ­ված է ա­ռաջ գնում: Հաս­կա­նա­լի է, հա­մա­կարգ­վածն ին­քը չէ, այլ ի­րեն հա­մա­կար­գող­նե­րը:


Չնա­յած աս­ված է, որ հա­մա­կար­գում ան­ձե­րը որևէ դե­րա­կա­տա­րում չու­նեն, այ­նու­հան­դերձ, սո­վե­տա­կան կար­գա­խո­սը այս դեպ­քում ևս ան­մահ է` «կադ­րերն են ո­րո­շում ա­մեն ինչ», ո­րով­հետև նրա հե­նա­սյուն-կադ­րե­րը ևս «հա­մա­կարգ­ված» են տե­րե­րի կող­մից, թրե­նինգ­ներ ան­ցած, և չնա­յած ին­տե­լեկ­տի ու փոր­ձի զրո­յա­կա­նու­թյա­նը, խոր­հր­դակ­ցա­բար` տե­րե­րի ցու­ցում­նե­րով ա­ռաջ գնա­լը, նրանց դարձ­նում է ա­ռանց­քա­յին:
Մինչ հե­նա­սյուն-«նա­վա­տորմ­նե­րին» ան­ցնե­լը, մեկ մի­ջան­կյալ դի­տար­կում: Գնա­լով վերջ­նա­կա­նա­պես հս­տակ­վում են գլո­բա­լիստ իշ­խա­նու­թյան բո­լոր նպա­տակ­նե­րը. վասն ո­րու՞, վասն ին­չի՞, ե՞րբ, ինչ­պե՞ս չա­փա­բա­նու­թյամբ:


Եվ ե­թե ա­ռա­ջին հա­յաց­քից թվում էր, թե ող­ջը Արևմուտ­քի, ա­ռա­ջին հեր­թին ա­մե­րի­կյան պա­սա­ժի սպա­սարկ­ման հա­մար էր` թավ­շյա-գան­դիա-հա­կա­հայ­կա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը, երկ­րորդ հա­յացքն ակ­նա­ռու է դարձ­նում. դա կա, սա­կայն սպա­սար­կու­մը ուղղ­ված է թուր­քա­կան շա­հին` այն պարզ աք­սիո­մի հան­գույն, որ տա­րա­ծաշր­ջան ա­մե­րի­կյան նա­վե­րը «բարձ­րա­նալ» չեն կա­րող, ճիշ­տը սո­րո­սա­կան փո­ղե­րով, ո­րոնց ա­ռյու­ծի բա­ժինն ըստ ա­մե­նայ­նի կա­րող է և նե­րարկ­վել հենց Թուր­քիա­յից, թուր­քա­կան ոտ­նա­տե­ղի ամ­րա­կայ­ման հա­մար են` տա­րա­ծաշր­ջա­նում, որ­պես ա­մե­րի­կյան մու­նե­տիկ, որ­պես ՆԱ­ՏՕ-ի ան­դամ, որ­պես Ռու­սաս­տա­նից պո­կում, Թուր­քիա­յի պրո­տեկ­տո­րա­տի տակ ան­ցում. ան­ցած դա­րաս­կզ­բին 1,5 մլն հայ ֆի­զի­կա­պես ոչն­չաց­վեց, այս դա­րաս­կզ­բին մնա­ցած մոտ 2 մլն կա­րե­լի է հո­գե­պես, ազ­գա­պես, էթ­նի­կա­պես, գա­ղա­փա­պես ¥ոնց կու­զեք ան­վա­նեք¤, որ­պես տե­սակ ոչն­չաց­նել, մնա­ցա­ծը տեխ­նի­կա­յի գործ է: Ա­սենք, որ գոր­ծի կեսն ար­ված է: Չէ, բայց երբ խա­ղա­քար­տե­րը բաց­վում են, եր­կու սցեր­նարն էլ ի­րա­կա­նաց­նե­լի են: Ա­ռա­ջին սցե­նա­րը` Ռու­սաս­տա­նը գնում է տա­րա­ծաշր­ջա­նից, այս­տեղ հայ­տն­վում է թուր­քա­կան յա­թա­ղա­նը` թուր­քա­կան ժպի­տով ¥հենց այն­պես մի հա­մա­րեք ա­զիկ­նե­րի հետ խա­ղա­ղա­սի­րու­թյան, թուրք նե­րե­լու պա­սաժ­նե­րը¤, դրա­նով ԱՄՆ-ը Ռու­սաս­տան-Թուր­քիա մեր­ձե­ցում­նե­րը կա­րո­ղա­նում է փսո­րել ¥հա­նուն ար­դա­րու­թյան ա­սենք, որ ցայս նրան դա չի հա­ջող­վում¤, և ԱՄՆ-ը Թուր­քիա­յի մի­ջո­ցով վեր­ահս­կում է տա­րա­ծաշր­ջա­նը:
Հա­ջորդ սցե­նա­րը. ա­մեն ինչ ե­կել է լույ­սի մեջ. այն է` Նի­կո­լի և իր տե­րե­րի ծրագ­րե­րը բա­ցա­հայտ­ված են ամ­բող­ջո­վին, իսկ երբ ճա­նաչ­վում է ՃՇ­ՄԱՐ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, ա­զա­տագ­րու­մը վաղ­վա­ղա­կի է գա­լիս. մտ­քով ոչն­չաց­րիր բար­բա­րոս-պլա­նը, մարմ­նով ոչն­չաց­վեց` մեծ պատ­գա­մի հան­գույն: Հա­յոց տու­նը կա­րո­ղա­նում է հա­յա­դավ ծրագ­րի դեմն առ­նել: Ա­յո, հա­յոց տու­նը կանգ­նած է մեծ ճամ­փա­բա­ժա­նի ա­ռաջ. դեպ ո՞ր կողմ:


Եր­բե՛ք, եր­բե՛ք պետք չէ հույ­սը դնել քա­ղա­քա­կան ու­ժե­րի, ու ա­ռա­վել այն ընդ­դի­մու­թյան վրա, որն այ­սօր առ­կա է Հա­յաս­տա­նում` ստա­տու­սա­գիր, շա­տա­խոս, ոչ մի բա­նի չըն­դու­նակ:
Եր­բե՛ք, եր­բե՛ք պետք չէ հույ­սը դնել մտա­վո­րա­կա­նու­թյան կամ այլ շեր­տե­րի վրա: Այդ թվում` հոգևոր: Հի­շենք, որ Աստ­ծո դա­տաս­տանն սկս­վե­լու է Աստ­ծո տնից ¥սա կար­ծում ենք` գի­տեն գրե­թե կղե­րա­կա­նու­թյան վե­րած­վող, այս օ­րե­րին քար լռու­թյան մատն­ված հա­յոց հոգևոր տնե­րում¤: Բա՞: Բա էն, որ պետք է դառ­նալ ու նա­յել Աստ­ծուն: Ա­մեն­քը յու­րով­սանն ու ա­ռան­ձին. կգտ­նի՞ տե­րը յուր մի քա­նիսին, հա­նուն ո­րոնց կփրկ­վի կա­ռափ­նա­րան­նե­րի օվ­կիա­նո­սում դե­գե­րող հա­յոց նա­վը, լա՛վ…. թող լի­նի Տի­րոջ կամ­քը, իսկ այն բա­րի է:
Հի­մա դառ­նանք Նի­կո­լի մարդ-հե­նա­սյու­նե­րին, ո­րոնք ա­մեն գնով պետք է թույլ չտան, որ Հա­յոց տու­նը փրկ­վի: Ա­ռա­ջի­նը ին­քը` Նի­կոլ Փա­շի­նյանն է. հո­գե­բա­նա­կան-ֆրոյ­դիս­տա­կան-լյու­ցի­ֆե­րա­կան-լե­գեո­նե­րա­կան մի կծիկ. շատ ենք խո­սել այս մա­սին։ Չեր­րոր­դենք:


Հա­ջոր­դը` Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան. նա պլան­նե­րի բուն ի­րա­կա­նաց­նողն է, և կոնկ­րետ պետք է ոչն­չաց­նի հայ ե­կե­ղե­ցին, դպ­րո­ցը, մշա­կույ­թը, գի­րը: Ըն­դու­նել տա Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, որ­պես հոգևոր «դրույթ», լե­գի­տի­մաց­նի Մե­լի ու ԼԳԲՏ-ի պաշ­տա­մուն­քը` հա­յոց մեջ: Ին­չին էլ «նվի­րա­բար» ձեռ­նա­մուխ է ե­ղել: Կկա­րո­ղա­նա՞: Բնավ: Ժա­մա­նա­կա­վոր` ո­րոշ լո­կալ հաղ­թա­նակ­ներ` գու­ցեև, բայց տա­րա­ծա­կան «ձեռք­բե­րում­ներ»` ԵՐ­ԲԵ՛Ք: Հարց­նում եք` ին­չու՞ ենք այդ­պես կար­ծում: Շատ պարզ։ Բա­ցի մե­զա­նից, այլ կռ­վող­ներ էլ կան այդ ա­մե­նի հա­մար` ուղ­ղա­հա­յաց տի­րույ­թում` վկա­նե­րի մի Մեծ, Հզոր, Ան­խախտ, Սի­րե­լի բազ­մու­թյուն` Մաշ­տոց, Նա­րեկ, Թու­մա­նյան….
Նի­կոլ-հե­նա­սյու­ներ են` Ռուս­տամ Բա­դա­սյա­նը, Ար­սեն Թո­րո­սյա­նը, բայց նրանց մա­սին` այլ ան­գամ:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 7965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ