Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Ջոզեֆ Բորելի հեռախոսազրույցը

Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Ջոզեֆ Բորելի հեռախոսազրույցը
23.07.2020 | 15:16

Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին: Նա կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:


Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Նա բարձր գնահատեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափին, նրա դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացման գործողություններից:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ