Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գե­ղար­վես­տա­կան վա­վե­րագ­րու­թ­յուն­ներ կամ «Նա­մակ­ներ պա­րե­տին»

Գե­ղար­վես­տա­կան վա­վե­րագ­րու­թ­յուն­ներ կամ «Նա­մակ­ներ պա­րե­տին»
18.09.2020 | 01:31

Գրա­կա­նա­գետ, «Զան­գակ» հրա­տա­րակ­չու­թյան գրա­կան ծրագ­րե­րի հա­մա­կար­գող, «Նա­մակ­ներ պա­րե­տին» նա­խագ­ծի հե­ղի­նակ ՀԱՅԿ ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք ա­միս­ներ ա­ռաջ հայ­տա­րար­ված պատմ­վածք­նե­րի մր­ցույ­թի մա­սին, ո­րի ար­դյուն­քում ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դր­վել «Նա­մակ­ներ պա­րե­տին» ժո­ղո­վա­ծուն։

-Ի՞նչ նպա­տակ էր հե­տապն­դում այս նա­խա­գի­ծը։

-Նա­խա­գի­ծը կյան­քի կո­չե­ցինք՝ հաշ­վի առ­նե­լով ար­տա­կարգ դրու­թյունն ու այդ ըն­թաց­քում մարդ­կանց ակ­տի­վու­թյու­նը սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում։ Երբ հրա­պա­րակ­վում էին պա­րե­տի ցու­ցում­նե­րը, մար­դիկ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում այդ ա­մե­նին պա­տաս­խա­նում էին հու­մո­րա­յին գրա­ռում­նե­րով, եր­բեմն՝ դժ­գո­հու­թյամբ, ըն­դվ­զու­մով։ Մտա­ծե­ցինք, որ ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժի այս կու­տա­կում­նե­րը կա­րող են գրա­կա­նու­թյուն դառ­նալ։ Մր­ցույ­թը հայ­տա­րա­րե­ցինք ապ­րի­լի 9-ին, շա­րու­նակ­վեց մեկ ա­միս՝մինչև մա­յի­սի 9-ը։ Ստա­ցանք 120 պատմ­վածք։ Մաս­նա­գի­տա­կան ժյու­րին ընտ­րեց 66-ը։ Դրանք մե­կու­կես ա­միս՝ ա­մեն օր հրա­պա­րակ­վում էին «Զան­գա­կի» ֆեյս­բու­քյան է­ջում։ Հե­տո ժյու­րին ընտ­րեց 20 լա­վա­գույն պատմ­վածք­նե­րը, ո­րոնք տեղ գտան «Նա­մակ­ներ պա­րե­տին» ժո­ղո­վա­ծուում։

-Հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­ված էր, որ լա­վա­գույն գոր­ծե­րի հե­ղի­նակ­նե­րի հետ կշա­րու­նա­կեք հա­մա­գոր­ծակ­ցել։ Այ­սինքն՝ նպա­տակ կար նաև նոր ա­նուն­նե՞ր հայտ­նա­բե­րե­լու։

-Ա­յո, այդ նպա­տակն էլ ու­նեինք, փոր­ձե­ցինք խթա­նել ար­տա­կարգ դրու­թյան օ­րե­րին ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն­նե­րը գրա­կան դաշ­տի և ըն­թեր­ցո­ղա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ։ Գր­քում տեղ գտած պատմ­վածք­նե­րի հե­ղի­նակ­նե­րից մի քա­նի­սի հետ ար­դեն սկ­սել ենք հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, օ­րերս հրա­տա­րա­կել ենք Թե­րե­զա Ամ­րյա­նի «Այն եզ­դի կնոջ ճամպ­րու­կը» վե­պը։ Ըն­թաց­քի մեջ է հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը նաև Գևորգ Տեր-Գաբ­րիե­լյա­նի, Սո­նա Մա­նու­սյա­նի հետ։ Հու­սամ՝ ա­պա­գա­յում նրանց գր­քերն էլ կհ­րա­տա­րա­կենք։

-«Նա­մակ­ներ պա­րե­տին» ժո­ղո­վա­ծուում տեղ գտած ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն ա­վե­լի շատ վա­վե­րագ­րա­կա՞ն նշա­նա­կու­թյուն ու­նեն, թե՞ գե­ղար­վես­տա­կան։

-Դրանք այս օ­րե­րի վա­վե­րագ­րու­թյուն­ներ են, բայց գե­ղար­վես­տա­կան վա­վե­րագ­րու­թյուն­ներ։ Կա­րող է թվալ, թե նա­մակ­ներ են` ուղղ­ված պա­րե­տին։ Կան գոր­ծեր, որ հենց այդ­պես էլ վեր­նագր­ված են՝ «Նա­մակ պա­րե­տին», «Նա­մակ իս­կա­կան պա­րե­տին», բայց ի­րա­կա­նում դրանք պատմ­վածք­ներ են՝ գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, որ ու­նեն դի­պա­շար, կեր­պար­ներ և գե­ղար­վես­տա­կան այլ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ։

-Քո ժա­մա­նա­կի մեջ քո ժա­մա­նա­կի մա­սին գրե­լը բարդ չէ՞։

-Ի­հար­կե, ո­րո­շա­կի բար­դու­թյուն կար, ո­րով­հետև գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը լոկ ինչ-որ փաս­տը չէ, այլ դրա գե­ղար­վես­տա­կան վե­րա­ցար­կու­մը։ Կար­ծես ո­րո­շա­կի ժա­մա­նակ է պետք, բայց տես­նում ենք, որ այս սահ­մա­նա­յին, լար­ված ի­րա­վի­ճա­կը նպաս­տել է, որ վա­վե­րագ­րու­թյու­նից՝ փաս­տից մինչև գրա­կա­նու­թյուն տա­րա­ծու­թյու­նը ո­րո­շա­կիո­րեն կարճ­վի, և մենք իս­կա­պես ստա­նանք գե­ղար­վես­տա­կան ձևա­բո­վան­դա­կա­յին ամ­բող­ջու­թյուն ու­նե­ցող պատմ­վածք­ներ։

-Քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տով կամ ընդ­գծ­ված քա­ղա­քա­կան պատմ­վածք­ներ մր­ցույ­թին ներ­կա­յաց­վե՞լ են։

-Ընդ­գծ­ված քա­ղա­քա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան պա­րա­գա­յում, երբ շատ է հրա­պա­րա­կա­խո­սու­թյու­նը, լրագ­րու­թյու­նը, վա­վե­րագ­րա­կա­նու­թյու­նը, գրա­կա­նու­թյու­նից մի փոքր հե­ռա­նում ենք։ Քա­նի որ մեր նպա­տակն էր գե­ղար­վես­տա­կան գոր­ծեր ընդ­գր­կե­լը,ա­ռա­վե­լու­թյուն տվե­ցինք դրանց: Քա­ղա­քա­կան ինչ-ինչ բա­ներ կա­րող ենք տես­նել ըն­տր­ված գոր­ծե­րում, բայց ոչ այդ­պես ակ­նա­ռու։ Մտա­հո­գու­թյուն­ներ են, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի պատ­կեր­ներ, մե­ղա­վոր­նե­րի փնտր­տուք­ներ: Այդ ա­մե­նը ներ­կա­յաց­ված է գե­ղար­վես­տա­կան ձևի մեջ և պետք է այդ­պես էլ ըն­կալ­վի։ Թեև ե­թե պա­րե­տը կամ այլ պաշ­տո­նյա­ներ ըն­թեր­ցեն գիր­քը, կա­րող են ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել։

-Հա­մա­վա­րա­կից հե­տո շր­ջա­դա՞րձ է լի­նե­լու ար­վես­տի, գրա­կա­նու­թյան մեջ՝ հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի, թե­մա­նե­րի, լեզ­վի ա­ռու­մով։

-Վաղ է այդ մա­սին խո­սել, դեռ չգի­տենք`ինչ կլի­նի, կի­նո­ֆիլ­մեր գու­ցե նկա­րա­հան­վեն, այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­ներ լի­նեն։ Նկա­տե­ցինք, որ նկա­րիչ­ներն էին ակ­տիվ այս ըն­թաց­քում։ Ան­պայ­մա­նո­րեն այս ա­մեն ին­չը մեծ ազ­դե­ցու­թուն կգոր­ծի ար­վես­տի վրա, և այս պատմ­վածք­նե­րում էլ ի­րա­կա­նու­թյան պատ­կեր­ման, տրա­մադ­րու­թյուն­նե­րի փո­փո­խու­թյուն­ներ ո­րո­շա­կիո­րեն տես­նում ենք։ Մեր հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծած հե­րոս­նե­րը աշ­խարհն այլ կերպ են սկ­սում տես­նել։ Ար­տա­կարգ դրու­թյան պայ­մա­նե­րում մար­դը կար­ծես մի պահ կտր­վեց ա­ռօ­րյա­յից ու ժա­մա­նակ ու­նե­ցավ զգա­լու, գնա­հա­տե­լու, արժևո­րե­լու այն, ինչ ու­նի, նաև հաս­կա­նա­լու, թե ինչ­պես կա­րող է դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րել։ Պատմ­վածք­նե­րում մենք տես­նում ենք, որ մար­դը շատ ու­ժեղ ա­րա­րած է, կա­րող է հաղ­թա­հա­րել ցան­կա­ցած դժ­վա­րու­թյուն և ա­ռաջ գնալ։ Մար­դուն ապ­րե­լու հույս, ա­պա­գա­յի նկատ­մամբ հա­վատ, մար­դա­սի­րու­թյուն ու կա­րեկ­ցանք ներ­շն­չե­լը թերևս գրա­կա­նու­թյան ա­մե­նա­կարևոր գոր­ծա­ռույթ­նե­րից է: ՈՒւ­րախ ենք, որ ժո­ղո­վա­ծուի պատմ­վածք­նե­րում այս ա­մե­նը կա:

Զրու­ցեց Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 8109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ