Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդմոն Մարուքյան. Ակնկալում եմ, որ Ֆրանսիայի պատգամավորների օրինակով Հայաստան կայցելեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները

Էդմոն Մարուքյան. Ակնկալում եմ, որ Ֆրանսիայի պատգամավորների օրինակով Հայաստան կայցելեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները
25.10.2020 | 17:33

Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական 15 հոգանոց պատվիրակություն: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այս այցի միջոցով խորհրդարանականները ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող դրամայի մասին և վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության պտուղ է:

«Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները», - նշել է նա։

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ