ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու առթիվ:
Թվիթերում նա գրել է. «Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք պայմանավորվել են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Շատ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով` գործն ավարտին հասցնելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը: