«Հրապարակը» գրում է.
«Ընդդիմադիր ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հետևողական են Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու իրենց առաջարկի հարցում և ամեն ինչ ուզում են անել, որ այդ նիստը կայանա։ Մեզ ասացին, որ ընդդիմադիր պատգամավորները վերջին օրերին եղել են ռազմաճակատում և ցանկանում են վարչապետին ներկայացնել իրավիճակը ու հատկապես կազմակերպվածության խնդիրը քննարկել, եթե պետք է մոբիլիզացնել ուժերը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդառաջել նրանց խնդրանքին և ԱԽ նիստ չի հրավիրվել»։