«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ատելությունը հզոր զենք է թշնամու ձեռքին»

«Ատելությունը հզոր զենք է թշնամու ձեռքին»
10.05.2022 | 07:24

Ատելությունը մեծ ուժ է: Հին հույները միավորել էին դաժանության այդ խորհրդանիշը մեկ աստվածության՝ ռազմի և ատելության աստված Արեսի մեջ: Ճիշտ է, կար նաև ռազմի մեկ այլ աստված, ավելի ստույգ՝ աստվածուհի՝ Աթենաս Պալասը, բայց նա խստորեն առանձնացվում է որպես ռազմի արդար և ազնիվ աստվածուհի: Իսկ Արեսի վարքին բնորոշ էին ուխտադրժությունն ու խորամանկությունը, թեպետ հաղթանակը միշտ չէ, որ ուղեկցում էր նրան:


Ինչու հիշեցի Արեսին, որովհետև մեր երկիրն այսօր կարծես նրա շնչի տակ է: Ատում է եղբայրը եղբորը, հայրը` զավակին, վարչաաշխարհագրական միավորները դարձել են անզիջում ախոյաններ, երկպառակության հեղձուցիչ որոմը խեղդել է ամեն ինչ:
Ատելությունը, այո, հզոր զենք է թշնամու ձեռքին: Թշնամին ծնված օրվանից ատում է մեզ, նրա կյանքի իմաստը, հնուց անտի, հայ սպանելն է: Իսկ մե՞նք: Հզոր Արտաշեսը մահանում է, ոսկե դագաղի մեջ են դնում, թանկարժեք զարդերով պատում մարմինը, իսկ որդին՝ Արտավազդը, ատելությամբ պոռթկում է՝ գնալը գնում ես, էդքանը ու՞ր ես հետդ տանում, ա'յ հեր, ես ինչպես պիտի թագավորեմ էս ավերակների վրա:


Ահա, փոխանակ ողբալու հարազատի վրա, նախատում է նրան: Իսկ հայրն ի՞նչ է անում՝ անիծում է որդուն, քաջքերը բռնում են նախանձ որդուն և կապանքում ազատն Մասիսի վիհում: Դար դարերի մեջ իրարամերժ հոր և որդու ոգիները՝ ոխակալ ու չբավարարված, թափառում են մեր լեռների ու հովիտների վրա: Մենք ատում ենք միմյանց, թշնամին՝ մեզ: Թշնամին առնետային արագությամբ ցնկնում, շատանում է, մենք կամովին տեղավորվում ենք Կարմիր գրքի էջերում:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6099

Մեկնաբանություններ

BottomLeft">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն