Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչն է արգելում հակաքրիստոսի հայտնվելը

Ի՞նչն է արգելում հակաքրիստոսի հայտնվելը
23.05.2022 | 07:27

Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով, որովհետեւ այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, եւ չհայտնվի անօրենության մարդը` կորստյան որդին, հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է Աստված, կամ պաշտամունքի առարկա, մինչեւ իսկ կնստի Աստծո տաճարում, եւ իրեն կներկայացնի, թե Աստված է:

Բ Թեսաղ. 2; 3

Հակաքիստոսը` վերջին ժամանակների անձնավորություն է, որը լինելու է ամբողջ աշխարհի կառավարիչ, միապետ:
Նաև Հակաքրիստոս է կոչվում պատմական անձնավորություն աշխարհի պետությունների այն կառավարիչներից, ովքեր եղել են Աստծո և Քրիստոսի ու քրիստոնյաների մոլի հակառակորդներ:


Հակաքրիստոս, հակաքրիստոսներ` սատանայի գործիչներն են, նրա դրածոներ, աջակիցներ և կամակատարներ... որոնց սատանան է տվել իշխանություն, զորություն և ընդունակություններ, իր պաշտպանությունը, իր խելքն ու ռազմավարությունը, որպեսզի ոչնչացնի հավատքը Մեկ Աստծո և Նրա Միածին Որդու` Քրիստոս Փրկչի հանդեպ:
Բացի կառավարիչներից, հակաքրիստոսներ կարող են լինել նաև մշակույթի որոշ գործիչներ, կուսակցական և գաղափարական առաջնորդներ, նաև կրոնական գործիչներ, ինչպես նաև գրողներ, փիլիսոփաներ, գիտնականներ, նաև սովորական մարդիկ (աթեիստներ կամ հերետիկոսներ), ովքեր ատում են Քրիստոսին, Նրա փրկության Ավետարանը, Նրա վարդապետությունը և ատում ու հալածում են Քրիստոսի հետևորդներին:
Այս անկյալ, մեղսասեր աշխարհում երբեք կատարյալ կառավարիչներ, ղեկավարներ չեն եղել: Սրանք բոլորը փորձել են վարվել համաձայն բարու և չարի մասին «աշխարհիկ» հասկացությունների, որտեղ իսկական գիտությունը խառնված է կեղծ պատկերացումների հետ: Նույնիսկ, եթե նրանք ունենային ճշմարիտ գիտություն, միևնույն է, չէին կարողանա ղեկավարել աշխարհը այնպես, ինչպես կուզեին (Աստծո կամքին համաձայն), քանզի այս աշխարհում ամեն բան մատնված է մեղքին, սատանան` «այս աշխարհի իշխան» է կոչված: Այդ իսկ պատճառով ամեն բարեգործություն և առաքինություն իսկույն բախվում է ուժգին հակառակության և ընդդիմության բոլոր սատանայական համակարգերի ու նրա ծառաների կողմից: Սա պայքար է Բարու և չարի, Աստծո և սատանայի միջեւ:


Սակայն եղել են և կան կառավարիչներ, որոնք աստվածավախ են և հավատ ունեն Մեկ Ճշմարիտ Աստծո հանդեպ: Նրանց չի կարելի հակաքրիստոսներ կոչել, որովհետև նրանք չեն մարտնչում Աստծո դեմ` հալածելով ու ոչնչացնելով հավատքը և հավատացյալներին, այլ հնարավորություն են տալիս նրանց ապրել և Բարի Լուրը տարածել ամբողջ աշխարհում, լինել ազդարարողներ Ճշմարտության:


Նախ, պետք է ասենք, որ երկրավոր «իշխանության ինստիտուտը» ձևավորված էր անկյալ մարդկության ձեռքով և Աստծո թույլատու կամքով, որպեսզի մարդիկ կարողանան որոշ չափով պահպանել «իրերի կարգը» միմյանց փոխհարաբերությունների մեջ` թույլ չտալու չարին ոչնչացնել աշխարհը, մինչև վերջին Դատաստանի Օրը:
Այն ժամանակներից, երբ մարդիկ բաժանվեցին լեզուների, կազմեցին իրենց ցեղերն ու պետությունները` սկսեցին պատերազմել իրար հետ, որպեսզի խլեն իրարից ավելի լավ հողեր, ունեցվածք և այլն: Եվ այս կռիվների ու ատելության վակխանալիան չկանգնեցրեց նրանց` հասկանալու, որ բոլոր արհավիրքների պատճառը իրենց անաստված կյանքն է, այլ դրդեց նրանց թագավոր և երկրավոր իշխաններ ունենալու ցանկությանը: Եվ Աստված դա թույլ տվեց, զգուշացնելով Իր Իսրայելի ժողովրդին, որ այսուհետ նրանք այս որոշման տխուր հետևանքները պիտի ճաշակեն:


«Սամուելը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին: Նա ասաց. «Սրանք են իրավունքները թագավորի, որ թագավորելու է ձեզ վրա, նա պիտի վերցնի ձեր որդիներին եւ նրանց կառապաններ, հեծյալներ ու իր մարտակառքերի առջեւ վազող սուրհանդակներ դարձնի: Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետներ պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն: Ձեր դուստրերին յուղագործներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի: Ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով` իր ծառաներին պիտի տա: Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանա եւ տա իր ներքինիներին ու ծառաներին: Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր անասուններն ու էշերը ձեզնից պիտի վերցվեն եւ իր համար տասանորդ լինեն: Ձեր հոտերից նա տասանորդ պիտի ստանա, եւ դուք նրա ծառաները պիտի դառնաք: Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»:
Ժողովուրդը չուզեց լսել Սամուելին եւ նրան ասաց. «Ո՛չ, մեկը թող թագավորի մեզ: Մենք եւս այլ ազգերի նման լինենք, մեր թագավորը թող մեզ դատի, մեզ առաջնորդի եւ պատերազմի մեր պատերազմը» (Ա Թագ. 8; 10-20):


Այսօր շատերն են դժգոհում իրենց կառավարիչներից, նախագահներից, սակայն նրանք չեն հասկանում, որ իրենց ղեկավարները արտացոլումն են այն կյանքի, մարդկության այն հոգևոր անկման, որին հասել են իրենց անաստվածության, արհեստական գիտատեխնիկական առաջընթացի, ենթամշակութային, հեթանոսական դաստիարակության արդյունքում, դարերի ընթացքում: Ցանկանում են նրանք, թե չէ, սակայն ամեն իշխանություն (լինի նախագահը, կամ հիմնարկի պետը` ինչպիսին որ կա) դա «արտադրանք» է ժամանակի այն զարգացումների, որոնք, ի վերջո, մոտեցնում են մարդկությունը Հայտնութենական Վախճանին:
Սուրբ Գրքում գրված է. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հնազանդության մեջ մնա, քանզի իշխանությունը այլ տեղից չէ, եթե ոչ` Աստծուց, եւ եղածները Աստծուց են կարգված» (Հռոմ. 13;1): Ի՞նչ հետևություն պետք է անենք այս խոսքերից:

Իհարկե, ոչ թե այն, որ Աստված է նշանակում ամեն երկրներում, գործարաններում և այլ հաստատություններում իր ղեկավարներին: Այլ դա նշանակում է, որ Աստված, մարդկանց կամապաշտության և մեղքերի սանձարձակության պատճառով, տալիս է նրանց այն, ինչ որ ուզում էին (իրենց թագավորներին ու կառավարիչներին): Եվ զգուշացնում է, որ այս տեսակ մարդկային իշխանություն Բարուն չի հասցնելու: Աստված բացատրում է նրանց, թե ինչ է պահանջելու իրենցից այդ իշխանությունը, և ինչպես մարդիկ պիտի վերաբերվեն իշխանության հետ, որպեսզի չվնասեն իրենց և ուրիշ մարդկանց, որոնց ազատությունը նույնպես սանձահարվում է իշխանության ու նրա պահանջների կողմից:


Ռուսերենից թարգմանեց
Դարբասի Հոգևոր Հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Դիտվել է՝ 7575

Մեկնաբանություններ