ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հիմա կարևորվում են մարդկանց հունից հանելու կարողությունը, գռեհկաբանությունն ու անգրագիտությունը. Հայկ Մարտիրոսյան

Հիմա կարևորվում են մարդկանց հունից հանելու կարողությունը, գռեհկաբանությունն ու անգրագիտությունը. Հայկ Մարտիրոսյան
17.06.2022 | 07:29

Իմ ժամանակ լրագրողը հպարտ էր հնչում: Ճշմարտախոս, սկզբունքային, բազմակողմանի տեղեկացված, երկրի ու ազգի ճակատագրով մտահոգ, խոսքի արժեքն ու հավաստիությունը հարգող:


Ժամանակները փոխվել են, այս բոլորի փոխարեն հիմա կարևորվում են մարդկանց հունից հանելու կարողությունը, գռեհկաբանությունը, անգրագիտությունը: Նայում եմ մի քանի տհաս երևույթների արածը, և սիրտս պայթում է զայրույթից: Նմաններին աղջիկ չտաք, նմաններին տուն հարս չտանեք, ժողովուրդ:

Դիտվել է՝ 10731

Մեկնաբանություններ